Վիքիպեդիա:Գնահատում/Հունաստան
Հունաստան խմբագրել
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
- Հունաստան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կարծում եմ, որ այս հոդվածն արժանի է ընտրայլների ցուցակում գտնվելու։ Այն ծավալուն է և բովանդակալից։ Միայն մի փոքր կարմիր հղումներն են շատ, բայց ինձ թվում է, դա չի խանգարի, որպեսզի այս հոդվածը գնահատվի ըստ արժանվույն։
Հոդվածը բարելարվել է համագործակցության շրջանակներում։ Եթե ինչ-որ թերություններ կան, ես պատրաստ եմ ուղղելու։ Արման Մուսիկյան (քննարկում) 12։06, 15 Մայիսի 2013 (UTC)
- Եթե ուշադիր նայես բոլոր կարմիր հղումներին, ապա անհարկի մեծատառեր շատ կան, օրինակ հենց Հունական Մութ Դարերը, Օլիմպիական Խաղերը և այսպես շարունակ, բացի այդ կարծում եմ կարմիր հղումների մեծ մասը կարելի է ուղղակի որպես հղում ջնջել, այսիքնն սևացնել, քանի որ այդ տեսքով դրանք անիմաստ են կարծում եմ, հարգանքներով:--6AND5 (քննարկում) 12:17, 15 Մայիսի 2013 (UTC)[reply]
- Հարգելի 6AND5, հնարավորիսն ուղղել եմ դրանք: Ես որ այլևս չեմ գտնում նման մեծատառերով բառակապակցություններ, բայց Հունական Մութ Դարերը դարձրել եմ Հունական Մութ դարերը: Իսկ ինչ վերաբերվում է հղումները հենց այնպես վերացնելուն, ապա դրան կատեգորիկ դեմ եմ: Նախ հոդվածն էական կվատանա, հետ եթե հանկարծ ինչ-որ մեկը կարմիր հղումներով հոդվածը ստեղծի, ապա Հունաստան հոդվածում այն կերևա: Կարող է հոդված ստեղծողը չգիտենա էլ, որ իր ստեղծված հոդվածի վրա հղում կամ այլ հոդվածներում: Արման Մուսիկյան (քննարկում) 18:25, 15 Մայիսի 2013 (UTC)[reply]
- Կարմիր հղումների հենց այնպես վերացնելուն ես էլ եմ կտրականապես դեմ։ Անիմաստ եմ համարում հոդվածը գեղեցկացնելու նպատակով դա անելը։ Ի վերջո հոդվածը գնահատում ենք իր բովանդակային, լեզվային և քերականական նկատառումներից ելնելով, ոչ թե կարմիր հղումների։ --ջեօ ∞ 07:35, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]
- Միանշանակ ընտրյալ հոդվածի արժանի է: Կարմիր հղումները կարծում եմ խոչընդոտ չեն, ընթացքում համատեղ ուժերով կկապտացնենք:SusikMkr (քննարկում) 18:54, 9 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ, գուցե կան մանր-մունր բաներ, բայց այսքանով էլ կարծում եմ նորմալ է: --ERJANIK քննարկում: 11:53, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Հրաշալի հոդված է, իրոք, արժանի է ցուցափեղկում հայտնվել։ --Lilitik22 (քննարկում) 14:04, 12 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ, գուցե կան մանր-մունր բաներ, բայց այսքանով էլ կարծում եմ նորմալ է: --ERJANIK քննարկում: 11:53, 11 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Միանշանակ ընտրյալ հոդվածի արժանի է: Կարմիր հղումները կարծում եմ խոչընդոտ չեն, ընթացքում համատեղ ուժերով կկապտացնենք:SusikMkr (քննարկում) 18:54, 9 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Թվականների հետ խնդիրնոր կան, օրինակ 2010 թ.-ին, սա պայմանական բերեցի, բայց այդ թ.-ի հոլովումների կամ բացակայությունների խնդիր կա, անհրաժեշտ է ուշադիր նայել և ուղղել:--6AND5 (քննարկում) 16:41, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]
- Կողմնակի աչք է պետք, հարգեի 6AND5: Համենայն դեպս այս հոդվածի մի քանի մասնակցի ձեռքով հղկվել է: Կարծում եմ, կարող է մի քանի տեղ վրիպակ է մնացել: Թե գտնում ես, խնդրում եմ ուղղես, կամ ասես ես ուղղեմ: Ես համենայն դեպս մ.թ.ա. մի քանի տեղ մթա գրած տեսա և ուղղեցի: Արման Մուսիկյան (քննարկում) 17:26, 15 Հունիսի 2013 (UTC)[reply]