Վիքիպեդիա:Գնահատում/Դևիդ Բեքհեմ
Դևիդ Բեքհեմ խմբագրել
քվեարկությունը անցել է դրական, տեղափոխվում է քվեարկություն--Հայկ (արաբագետ) 09:35, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Դևիդ Բեքհեմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Առաջարկում եմ ընտրյալ հոդվածի թեկնածու, ամբողջովին ներկայացված է տեղեկությունը ֆուտբոլիստի մասին, եթե թերություններ կամ սխալներ կան, սիրով կլսեմ Ձեր դիտողությունները և կփորձեմ ուղղել։ --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 07:58, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- փոքր տառասխալներ կան դրանք իմ մասով կուղղեմ, որոշ ծանոթագրությունները շտկելու կարիք կա, դա էլ կփորձեմ անել, նաև ծանոթագրություններից կա որ պետք է նշում լինի, կարծես թե շատ փոքր բայց թարգմանության հետ կապված մանր-մուն բաներ էլ կարող են լինել, բայց ընդհանուր առաջին հայացքից նորմալ է թվում, համենայնդեպս մեծ աշխատանք է տարվել, ոնց էլ լինի պետք է փորձենք դարձնել ընտրյալ։ --ERJANIK (քննարկում) 10:23, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն Էդմոնդ Խաչատրյան ջան, լավ է ստացվել, ստորև իմ դիտողությունները, խնդրում եմ ուշադրություն դարձնես.
- Ո՞վ շահեց այս գործարքից...դե իհարկե Բեքհեմը, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նաև «Ռեալը»։ այսպիսի նախադասությունները ոչ հանրագիտարանային են,
- 2011 թվականին Բեքհեմը ստացավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի կոչումը, այսպիսի կոչում գոյություն չունի,
- մրցաշրջանները հայերեն վիքիպեդիայում գրվում են գծիկով, օրինակ 2004-2005, ոչ թե 2004/05
- 2006թ-ին Բեքհեմը դարձավ թիմի ավագ Իտալիայի հետ ընկերական խաղում, պահպանեց ավագի թևկապը նաև Իսպանիայի հետ խաղում, այնուհետև 2002 թվականի աշխարհի առաջնության... 2006-ից հետո 2002-ը չի գալիս, երևի վրիպակ է, բացի այդ թ-ին փոխարեն պետք է գրել թվականին: Առայժ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվել (քննարկում) 13:04, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արված է--Արսեն (քննարկում) 17:40, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն Էդմոնդ Խաչատրյանին հոդվածի համար, լավ հոդված է, կարդացի, կատարեցի որոշ շտկումներ, բայց մի քանի նկատառում.
- Այդ օրվա տեսանյութը կարող եք տեսնել YOUTUBE-ում, Մեծ Բրիտանիայի «NO more malaria» բարեգործական կայքում - թե՛ շարադասորեն, թե՛ հանրագիտորեն ոչ ճիշտ նախադասություն
- ԱՄՆ-ում FOX ցանցում հեռարձակվում է մի հեռուստաալիք, որը ներառում է Fox ֆուտբոլի ալիքը, այն կարող ենք տեսնել նաև YOUTUB-ում։- վերը նշվածը նաև կարելի է ասել այս նախադասության համար
- Հայերենում "" կետադրական նշան չկա, չակերտները սրանք են՝ «»
- Հատուկ անունները հոլովվելիս հոլովական վերջավորությունը գրվում է չակերտներից հետո և տրոհվում գծիկով («Միլան»-ի խաղացող):
- Ծանոթագրություններում կան հղումներ պարբերականներին, որոնց համար անհրաժեշտ {{Հոդված}} կաղապարը լրացված չէ, ինչն ավելի գրագետ կլինի և ակնհաճո:
- Փաստեր կան, որոնք հոդվածում կրկնվում են, նույնիսկ՝ երեք անգամ: Դրանք ինչ-որ կերպ պետք է համակարգել: Դեռևս սրանք: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 14:37, 10 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արված է, միայն, որ խնդրեմ կարող եք կրկնվող փաստերը նշել։ --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 10:23, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Էդմոնդ Խաչատրյան, կոնկրետ կրկնվող փաստերը.
- Վիկտորիա Բեքհեմի հետ ամուսնության փաստը հանդիպում է չորս տեղ՝ ներածությունում (Բեքհեմը ամուսնացած է Spice girls խմբի վոկալիստուհի Վիկտորիա Բեքհեմի (Ադամս) հետ), Վերադարձ Մանչեսթր Յունայթեդ ենթագլխում (1999 թվականի հուլիսին Բեքհեմը ամուսնանում է Վիկտորիա Ադամսի հետ), Անձնական կյանք ենթագլխում (1997 թվականին Բեքհեմը սկսեց հանդիպել Վիկտորիա Ադամսի հետ... ու շարունակությունը), Փաստեր բաժնում (Ամուսնացած է Spice Girls փոփ խմբի նախկին վոկալիստուհի Վիկտորիա Բեքհեմի հետ):
- Նույնը կարելի է ասել երեխաների մասին տեղեկատվության մասին:
- 25 միլիոն դոլարով նոր ակումբի փաստը:
- Էլթոն Ջոնի՝ Բեքհեմի երեխաների կնքահայր լինելու փաստը:
- Դաջվածքների նկարագրությունները համանուն բաժնում և Փաստեր բաժնում:
Ու բացի այդ մի նախադասություն.
- Փետրվարի 1-ին Լոնդոնում Բեքհեմը նշում էր David Beckham Bodywear for H&M հավաքածուի համաշխարհային թողարկումը, մինչդեռ այդ ժամանակ Վիկտորիան հանգստանում էր Իսրայելում - ի՞նչն է արտառոց Իսրայելում հանգստանալու մեջ:
- Չակերտների խնդիրը դարձյալ առկա է The Goal! Trilogy և Դաջվածքներ բաժիններում:
Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 16:24, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն Արամ ջան, կարևոր շտկումների ու նկատառումների համար: Կրկնվող փաստերի մասով, կարծում եմ՝ ավելի լավ կլինի թողնել, որովհետև քո ներկայացրած վերնագրերում դրանք տարբեր կերպ են ներկայացվում: Վիքիներում բազմաթիվ են հոդվածները, որտեղ նույն փաստին կարող ես հանդիպել մի քանի անգամ, նվազագույնը երեք անգամ բոլոր ծավալուն հոդվածներում կհանդիպես, օր.՝ տեղեկաքարտում, ներածությունում և կոնկրետ մի վերնագրում: Ֆուտբոլային ակումբների հոդվածներում կարող ես տեսնել, որ մարզադաշտի մասին տվյալը կարող ես գտնել և՛ տեղեկաքարտում, և՛ ներածությունում, և՛ մարզադաշտ վերնագրում, կարծում եմ՝ անտրամաբանական կլինի անձնական կյանքը ներկայացնելիս չնշել կնոջ անունը միայն նրա համար, որ այն արդեն նշված է ներածությունում: Կարելի է կրկնվող մասերը հանել միայն փաստեր վերնագրից:--Արսեն (քննարկում) 19:11, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Արսեն ջան, կարծես միտքս ընթերցած լինես: Այո՛, համամիտ եմ, որ Փաստեր բաժինը պետք է վերանայվի: Շնորհակալություն ուշադրության համար:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:29, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն Արամ ջան, կարևոր շտկումների ու նկատառումների համար: Կրկնվող փաստերի մասով, կարծում եմ՝ ավելի լավ կլինի թողնել, որովհետև քո ներկայացրած վերնագրերում դրանք տարբեր կերպ են ներկայացվում: Վիքիներում բազմաթիվ են հոդվածները, որտեղ նույն փաստին կարող ես հանդիպել մի քանի անգամ, նվազագույնը երեք անգամ բոլոր ծավալուն հոդվածներում կհանդիպես, օր.՝ տեղեկաքարտում, ներածությունում և կոնկրետ մի վերնագրում: Ֆուտբոլային ակումբների հոդվածներում կարող ես տեսնել, որ մարզադաշտի մասին տվյալը կարող ես գտնել և՛ տեղեկաքարտում, և՛ ներածությունում, և՛ մարզադաշտ վերնագրում, կարծում եմ՝ անտրամաբանական կլինի անձնական կյանքը ներկայացնելիս չնշել կնոջ անունը միայն նրա համար, որ այն արդեն նշված է ներածությունում: Կարելի է կրկնվող մասերը հանել միայն փաստեր վերնագրից:--Արսեն (քննարկում) 19:11, 11 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արված է--Արսեն (քննարկում) 13:03, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Էդմոն, Արսեն, հիանալի աշխատանք է, և միանգամայն արժանի է ընտրյալ հոդված լինելու: Միայն մեկ դիտարկում. նկարները կարծես թե քիչ են, զուտ իմ անձնական կարծիքով դրանք պետք է լինեն ավելի շատ, ու, ցանկալի է, աջ ու ձախ: Չկա նաև այն նկարը, թե ինչ տեսք ունի նա այժմ: Մնացած հարցով՝ լեզվական տեսանկյունից, ոճական և այլ խմբագրումները, ես կանեմ ինքս՝ այս փուլում կամ քվեարկության՝ էական չէ, քանի որ դրանք չեն կարող ազդել հոդվածի ընդհանուր որակի վրա: Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ--Հայկ (արաբագետ) 13:59, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալություն Հայկ ջան, «Չկա նաև այն նկարը, թե ինչ տեսք ունի նա այժմ»-այս մասը կմանրամասնես:--Արսեն (քննարկում) 14:32, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Ահագին ծերացել է [1]--Հայկ (արաբագետ) 14:44, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արված է--Արսեն (քննարկում) 16:19, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
ես իմ մասով որոշ շտկումներ արեցի, բայց ծանոթագրությունները մի քիչ լավը չեն, ես կուղղեմ հնարավորինս, ընտրյալ հոդվածի համար լավ կլինի դրան ուղղվի, ես ինչքանով հասցնեմ կուղղեմ։ --ERJANIK (քննարկում) 11:33, 27 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ, ես էլ կուղղեմ հնարավորինս լավը դարձնելու համար: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 20:34, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- ծանոթագրությունները մի 95 % վերջացրեցի, այսպես ասած ձեռքի հետ որոշ սովորական ուղղումներ էլ արեցի, դեռ նայում եմ։ --ERJANIK (քննարկում) 11:50, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- ծանոթագրությունները վերջացրեցի, այսպես ասած «ջանջալ» գործ էր, ինչևէ ափսոս էր որ դրա պատճառով չստանար կարգավիճակ, ահագին չաշխատողները հանեցի, նորերը դրեցի և այլն։ --ERJANIK (քննարկում) 01:51, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- ծանոթագրությունները մի 95 % վերջացրեցի, այսպես ասած ձեռքի հետ որոշ սովորական ուղղումներ էլ արեցի, դեռ նայում եմ։ --ERJANIK (քննարկում) 11:50, 7 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Մեկնաբանություններ Eurofan88-ից խմբագրել
- Տեղեկաքարտը շատ լայն է, եթե հնարավոր է փոքրացրեք։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:51, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Պրեսթոն Նորթ էնդ (վարձավճար)» բաժինը ընդամենը երկու տող է, ձուլեք։
- Անգլերեն վիքիում նունպես այդքան է, հենց այնտեղից է թարգմանված: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 20:43, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Որոշ տեղերում ակումբների անունները չակերտների մեջ են, որոշ տեղերում` ոչ։ Իմ կարծիքով ակումբների անունները չակերտներով պետք չէ գրել։
- Չակերտների առկայության համար քննարկում եղել է, ու որոշվել է որ առկայությունը պետք է, հոդվածը շատ ծավալուն է, ես հնարավորինս ուղղել եմ, բայց մի անգամ ևս կստուգեմ: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 23:00, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Դեղին քառակուսիներում ներկայացված մեջբերումների վերջում պետք է համառոտ նշել թե հեղինակը ինչի մասին էր դա ասել, այլ ոչ թե միայն գրել «Դևիդ Բեքհեմ»։
- Դեղին քառակուսիների վերջում ծանոթագրություն կա, և այդ կայքերում նշվում է: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:19, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Բավականին շատ են կապույտ չակերտներով մեջբերումները, դրանցից որոշները շատ կարճ են ու կարելի է առանց կապույտ չակերտների ներկայացնել տեքստի մեջ։ Այդպես ավելի շատ չաթի է նմանվում։
- Կապույտ չակերտների մեջ կարևոր մեջբերումներն են վերցված, մնացած կարճ կամ կարևորություն չունեցողները սովորական չակերտներով են: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:16, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Նկարներից մի քանիսը նկարագրություն չունեն։ Նկարագրությունների վերջում պետք է նաև դնել վերջակետ։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:36, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Նվաճումներ» բաժնում ակումբների անունները չպետք է կպած լինեն դրոշներին (նույնը նաև տեղեկաքարտում)։ Նույն բաժնի «Ուրիշ» ենթաբաժինը թարգմանված չէ, ինչպես նաև այլ անվանում պետք է տալ այդ ենթաբաժնին։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:58, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Համարներ» բաժինը ընդհանրապես անհրաժեշտ չէ։ Տեղեկաքարտում կան համարները, բացի այդ այդպիսի փոքր բաժիններ պետք չեն։
- Համարների բաժինը նկարագրում է, թե որ ակումբում ինչ համարի մարզաշապիկով է հանդես եկել, իսկ տեղեկաքարտում այս տեղեկությունները չկան համարների վերաբերյալ: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:54, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Կյանքը ֆուտբոլից դուրս» բաժինը կարելի է անվանել «Այլ նախագծեր»։
- Այլ նախագծեր չի լինի իմ կարծիքով, քանի որ այդ բաժնում նկարագրում է, թե ֆուտբոլից դուրս ինչով է զբաղվել, գովազդներում նկարահանվել և այլն: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:01, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Չէի նկատել որ անձնական կյանք և դաջվածքներ բաժինները դրա տակ են։
- Այլ նախագծեր չի լինի իմ կարծիքով, քանի որ այդ բաժնում նկարագրում է, թե ֆուտբոլից դուրս ինչով է զբաղվել, գովազդներում նկարահանվել և այլն: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:01, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Վիճակագրություն» բաժնի ենթաբաժիններում ծանոթագրությունները առանձին տողով են դրված։ Կարելի է գոնե աղյուսակների որևե հատվածում դնել կամ ենթաբաժինների սկզբում մեկ երկու տող ներածություն գրել և դրանք դնել դրանց վերջում։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:09, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Դերակատարություն ֆիլմերում» բաժնին ենթաբաժիններ անհրաժեշտ չեն։ Եթե լիներ 20 ֆիլմ, դրանք բոլորը ենթաբաժիններով պետք է ներկայացվեին?
- Վերցված է անգլերեն Վիքիպեդիայից, եթե լինեին 20-ը մի ուրիշ բան կմտածեինք: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:21, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Կապ չունի դա։ Անգլերենում ընտրյալ չի ու դրա վրա ուշադրությունը չեն դարձրել։ Ես կարող եմ անգլերենում փոխել դա ու պատճառը գրել։
- Վերցված է անգլերեն Վիքիպեդիայից, եթե լինեին 20-ը մի ուրիշ բան կմտածեինք: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:21, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Դաջվածքներ» բաժնի առաջին նախադասությունը այլ ձևով փորձեք կազմել։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:24, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Մեկնաբանություններ կապված «Փաստեր» բաժնի հետ.
- «Դաջվածքների քանակի պատճառով Բեքհեմը համարյա միշտ երկար թևքերով շապիկ է կրում։» այսպիսի փաստերը պետք է ունենան աղբյուրներ, բացի այդ կարելի է տեղափոխել «Դաջվածքներ» բաժին:
- Վերցված է ռուսերեն Վիքիպեդիայից, այնտեղ էլ աղբյոր չկար: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:32, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Եթե աղբյուր չկա պետք է ջնջել։ Չնայած կասկածում եմ, որ դաջվածների քանակի պատճառով նա միշտ երկար թևերով շապիկ է կրում։ Կարծես թե օրիգինալ հետազոտություն է։
- Վերցված է ռուսերեն Վիքիպեդիայից, այնտեղ էլ աղբյոր չկար: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:32, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Մի զվարճալի միջադեպ է տեղի ունեցել խաղից հետո հանդերձարանում։» ոչ հանրագիտարային ձևով է գրված, կարծես առօրյա խոսակցականով ինչ-որ մեկին եք այդ մասին պատմում։ Հարկավոր է վերաշարադրել։
- Արված է --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:32, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Բեքհեմը հավաքականի կազմում խփել է 17 գնդակ, իսկ այդ խաղերում հավաքականը ոչ մի պարտություն չի կրել՝ 14 հաղթանակ և 3 ոչ-ոքի։» սա այնպիսի փաստ է, որ կարելի է ֆուտբոլային կարիերային վերաբերող բաժիններում մեկում ներառել։
- էլի վերցված է ռուսերենից, այդ բաժնից բացի, դա կարևոր փաստ է: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:32, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- չեմ ասում կարևոր փաստ չի, ուղղակի ֆուտբոլային կարիերային վերաբերող փաստ է ու լավ կլինի, որ տեղափոխվի ֆուտբոլին վերաբերող բաժիններից մեկում։
- էլի վերցված է ռուսերենից, այդ բաժնից բացի, դա կարևոր փաստ է: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:32, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- «Գրքեր» բաժինը պետք է վերանվանել «Գրականություն» և տեղափոխել ծանոթագրությունների տակ։
- Անգլերեն Վիքիպեդիայի մեջ տեղափոխված է ծանոթագրությունների տակ, գրված է գրքեր, իսկ ծանոթագրությունները Internet ենթավերնագրի տակ, Հայերենում արդյոք պե՞տք է ծանոթագրություններին համցանց ենթավերնագիրը տալ: --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 22:41, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Հոդվածի ամենամեծ թերությունը(!!!) Ծանոթագրությունների վրա աշխատանք չկա տարված։ Մի քանիսի հղումները սխալ են դրված։ Ընտրյալ կարգավիճակ ստանալու համար գոնե պետք է որոշ բաներ ավելացնել ծանոթագրություններում։ Բացի հղումից, դրանցում պետք է լինեն տվյալ նյութը հրապարակած պարբերականի անվանումները, նյութը հրապարակելու և այն վերցնելու ամսաթվերը։
- ծանոթագրությունների վրա ես աշխատում եմ ինչպես ասեցի ու խոստացել եմ։ --ERJANIK (քննարկում) 11:37, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Լավ, բայց ոչ թե օրինակ 31.08.2015 այլ Օգոստոսի 31, 2015։ Թվերով գրվածները բոտը մի ժամանակ ուղղում էր։ --Եվրո$ան (Քննարկում) 11:49, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- լավ, համաձայն եմ, չնայած մեծ խնդիր չի, բայց այդպես ավելի դիտարժան է։ --ERJANIK (քննարկում) 11:58, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Լավ, բայց ոչ թե օրինակ 31.08.2015 այլ Օգոստոսի 31, 2015։ Թվերով գրվածները բոտը մի ժամանակ ուղղում էր։ --Եվրո$ան (Քննարկում) 11:49, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- ծանոթագրությունների վրա ես աշխատում եմ ինչպես ասեցի ու խոստացել եմ։ --ERJANIK (քննարկում) 11:37, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Պարբերականների անունները պետք է լինեն չակերտների մեջ։
- Արված է--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:30, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Երաժշտական խմբերի անունները չպետք է չարեկտների մեջ լինեն։ Ինչպես նաև` Spice girls —> Spice Girls
- Արված է--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:23, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Տարեթվերին մեկ անգամ հղում տվեք։
- Տարեթվերը մեկ անգամ հղում տված են, ինձ թվում է պետք չէ ամեն ենթավերնագրի տակ նորից տալ հղումը:--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:13, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Նշածս մեկնաբանություններից յուրաքանչյուրին պատասխանեք դրանց տակ, դնելով «**»։ Առայժմս այսքանը, բայց հնարավոր է ընթացքում էլի մեկնաբանություններ ավելացնեմ։ --Եվրո$ան (Քննարկում) 21:07, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արված է Եվրոֆան ջան, բոլոր ուղղումները արել եմ, եթե ինչ որ բան բաց եմ թողել ասա:--Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 21:30, 8 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։