Վիքիպեդիա:Գնահատում/Գամլա
Գամլա խմբագրել
Ըստ կանոնակարգի՝ 2 փաստարկված դեմ-ով հոդվածը չի անցնում քվեարկության փուլ: Գնահատումը չի անցել: Կարող է վերառաջադրել 2 ամսից:--Arsog1985 (քննարկում) 11:23, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Գամլա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 12.08.2016 - 12.09.2016 |
---|
Ներկայացնում եմ գնահատման՝ որպես լավ հոդված: --ArthurZQՔննարկում 10:23, 12 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
- Մի քանի դիտողություն.
- Նախաբանը չափազանց քիչ է լավ հոդվածի համար, պետք է նախաբանում նկարագրվի ամբողջ թեման հակիրճ:
- Ամեն թվի վրա կա ներքին հղում, օրինակ` ընդհանուր հաշվով մոտ 60 հազար զինվոր, ու հղումը տանում է 60 թվականին, պետք է հանել բոլորը:
- Գամլան, որպես Գոլանի մայրաքաղաք Գոլանը հղվում է Արևմտյան Հայաստանի գյուղի, որի մայրաքաղաքը դժվար թե Գալման լիներ: Ընդհանրապես խորհուրդ կտամ ստուգել բոլոր ներքին հղումները ճիշտ հասցեին են գնում, թե ոչ:
- Քաղաքի արևմուտքում հայտնաբերվել են հարուստ տներ և արդյունաբերական շենքեր, դժվար թե այդ ժամանակներում լիներ արդյունաբերություն, երևի սխալ է թարգմանված:
- Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում:--Սամվելքննարկում 13:17, 15 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ շատ Սամվել ջան դիտողություններիդ համար:
- Նախաբանը բոլոր լեզուներով էլ քիչ է, եթե հնարավորություն կա շատացնելու, ասեք ես կշատացնեմ:
- Ներքին հղումները և Գոլան-ի հետ կապված սխալը ուղղեցի:
- Քաղաքի արևմուտքում հայտնաբերվել են հարուստ տներ և արդյունաբերական շենքեր այս մասը կճշտեմ: Ռուսերենում էլ է այդպես գրված: Կուղղեմ մոտակա օրերս:
Հարգանքներով՝ --ArthurZQՔննարկում 14:06, 17 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
- Նախաբանը կարելի է մեծացնել անկախ նրանից այլ լեզուներով մեծ է թե չէ, նախաբանում հիմնականում գրվում է ամբողջ հոդվածը հակիրճ` տեղադրելով ամենակարևոր տեղեկատվունը: Ներքին հղումներից ոչ բոլորն են ուղղված: Ռուսերենով գրված է производственные помещения, ինչը թարգմանվում է արտադրական ոչ թե արդյունաբերական:--Սամվելքննարկում 05:39, 18 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ շատ Սամվել ջան հիմա կուղղեմ: --ArthurZQՔննարկում 13:02, 19 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
- Նախաբանը կարելի է մեծացնել անկախ նրանից այլ լեզուներով մեծ է թե չէ, նախաբանում հիմնականում գրվում է ամբողջ հոդվածը հակիրճ` տեղադրելով ամենակարևոր տեղեկատվունը: Ներքին հղումներից ոչ բոլորն են ուղղված: Ռուսերենով գրված է производственные помещения, ինչը թարգմանվում է արտադրական ոչ թե արդյունաբերական:--Սամվելքննարկում 05:39, 18 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
Դեմ, առանձնացնեմ թարգմանական սխալներից որոշները՝
- Тивериадское озеро-ն չգիտես ինչու նախաբանում դարձել է կիրճ
- опорный пункт-ը հենակետն է, ոչ թե պատվարը
- «поскольку археологи нашли множество отполированных долгим употреблением кремнёвых серпов» - հայերենում գրված է՝ «քանի որ հնագետները գտել են երկարատև օգտագործման բազմաթիվ հղկված կայծքարե մանգաղներ»։ Ռուսերեն նախադասությունն ասում է, որ գտել են երկարատև օգտագործման հետևանքով հղկված մանգաղներ, իսկ հայերենում այլ իմաստ է ստացել նախադասությունը։
- որոշ տեղերում Ք․ ա․-ն դարձել է Ք․ հ․, որն անթույլատրելի է
- в ходе войны в Галилее - «Գալիլեյում պատերազմելու արդյունքում»։ Քաղաքի անունը հայերեն Գալիլեա է, ոչ թե Գալիլեյ։
- հոդվածի քննարկման էջում չի նշված, որ հոդվածը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի հոդվածից
Եվ այսքանը միայն առաջին 3-4 բաժինները նայելիս։ Կարծում եմ՝ այսպիսի սխալներով հոդվածը չի կարող անցնել գնահատման փուլը և հավակնել որևէ կարգավիճակ ստանալուն։ Քեզ ևս խնդրում եմ չմտնել որևէ մրցավազքի մեջ, քանի որ բոլորս հավաքվել ենք այստեղ միայն մեկ նպատակով՝ ունենալ որակյալ հայալեզու հանրագիտարան։--Լիլիթ (քննարկում) 14:23, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
- Հ․Գ․ Վերևի քննարկումից տեսա, որ Սամվելի կողմից նշված դիտարկումը՝ ավելացնել ներածությունը, չի կատարվել։--Լիլիթ (քննարկում) 14:23, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
- Դեմ, մի երկու սխալ էլ ես ավելացնեմ՝
- ►поселение было заброшено-բնակավայրը լքվել է, այլ ոչ բնակավայրը լքված է եղել
- ►стационарных укреплений կայուն ամրություններ չէ
- ►его окружали и возводили циркумвалационную стену снаружи- այն շրջափակում են չէ, այստեղ պաշարողական ամչությյունների մասին է, և եթե չենք գրում, ապա պարբերության մնացած մասը անիմաստ է դառնում։
- Այսպես կարելի է շարունակել։ Գտնում եմ, որ հոդվածը լուրջ վերանայման կարիք ունի և կարգավիճակ ստանալուն պատրաստ չէ։ --BekoՔննարկում 14:52, 11 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։