Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2013/Vadgt
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
Բովանդակություն
Ներածություն մասնակցի կամ դիմումը ներկայացնողի կողմից:
Տեղեկություն մասնակցի մասին
Ընդհանուր | Vadgt (քննարկում • ներդրում • մատյաններ • արգելափակել) |
---|---|
Խմբագրումների քանակը | Ընդհանուր՝ 2145 , որոնցից. անմիջապես հոդվածներում՝ 1260 |
Ստեղծած հոդվածների թիվը | 101 |
Առաջին խմբագրման օրը | 16:35, 24 Հուլիսի 2012 |
Քվեարկության ժամկետները |
Մեկնաբանություններ
Ով է կարող քվեարկել
Քվեարկությունում կարող է մասնակցել յուրաքանչյուր գրանցված մասնակից, ով թեկնածուի առաջադրման պահին (14.03.2013) համապատասխանում է հետևյալ պահանջներին.
- ավելի քան 100 խմբագրում հոդվածների տարածքում,
- 1 ամիս ստաժ (այսինքն գրանցված մինչև 14.02.2013),
Կողմ
Դեմ
- Դեմ։ 2145 խմբագրումն ու 101 հոդվածը շա՜տ քիչ են ադմին դառնալու համար, հարգելի Վաթգթ։ Բացի այդ ներքևում նշել էիք, որ այդքան էլ ծանոթ չեք ադմինի հնարավորություններին [երևի թե պարտականություն էիք ցանկանում գրել]։ Առաջարկում եմ ուղղակի փոքր-ինչ շատ ուսումնասիրել այդ «դաշտը», էլ ավելի ակտիվ լինել Վիքիպեդիայում, նոր հոդվածներ ստեղծել և այլն։ Ադմինի դրոշակը լոկ մի փոքրիկ պլյուս է, ուրիշ ոչինչ։ Վերոնշյալ կետերը անելուց հետո, հավատացեք, ադմինի դրոշակը ինքը կգա Ձեր ետևից, ինչպես եղավ Երջանիկի դեպքում։ Նա ադմին չէր, բայց նրա ճակատին փակցված էր «ադմին» գրույթունը։ -- ջեօ 16:55, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Դեմ։ այստեղ արդեն ասել եմ, կոնկրետ Քո համար իմ կարծիքով վաղ է, ապրես որ ուզում ես ադմին դառնալ, գիտեմ որ ուզում ես օգնել բոլորիս, բայց փորձիր դեռ որ առանց ադմինի լիազորությունների դա արա։ --ERJANIK քննարկում: 17:12, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Դեմ։ Նախ Ձեզ ոչինչ չի խանգարում զարգացնել հայերեն վիքիպեդիան, օգնել նորեկներին, խմբավորել նոր հոդվածները և այլն, երկրորդ Դուք չորս անգամ արգելափակված եք եղալ խմբագրական պատերազմների և վանդալիզմի պատճառներով և վերջապես երրորդ Ձեր ստաժը մեկ տարուց էլ քիչ է, այդ պատճառներով ԴԵՄ:--Սամվել (քննարկում) 07:52, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
- Դեմ։ Հարգելի Վադգթ, իմ կարծիքով դեռ վաղ է Քեզ ադմինիստրատոր դառնալու համար, պետք է ավելի շատ փորձառություն ձեռք բերել:--Mishukdero (քննարկում) 19:19, 16 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Ձեռնպահ
Ձեռնպահ--6AND5 (քննարկում) 19:30, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարցեր թեկնածուին
Ստանդարտ
- Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել:
- Քանի որ ամբողջապես ծանոթ չեմ ադմինի հնարավորություններին, կասեմ որ կփորձեմ ավելի ուշադիր լինել վանդալություններին, նոր ստեղծված էջերը կփորձեմ լավացնել եթե հնարավոր է, եթե ոչ կջնջեմ, կօգնեմ նորեկներին, կփորձեմ վիճելի հարցերին լուծում տալ:
- Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներդրումը Վիքիպեդիայում:
- փորձում եմ ուշադիր լինել նորեկների խմբագրումներին, հետևում եմ գլխավոր էջի բաժիններին, բարելավման ենթակա հոդվածներում կատարել եմ բավականին խմբագրումներ:
- Ունեցե՞լ եք կոնֆլիկտներ Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ: Եթե այո, ապա ինչպես եք դուք դրանք լուծել և ինչպես եք պատրաստվում դա անել այսուհետև:
- չեմ ունեցել (կես կատակ կես լուրջ չեմ էլ պատրաստվում ունենալ)
- Ունե՞ք լրացուցիչ մասնակցի հաշիվներ: Նշում. Դուք պարտավոր չեք պատասխանել տվյալ հարցին և նշել պատճառը, որի ելնելով չեկ ուզում պատասխանել:
- չհաշված երկու բոտային հաշները, ուրիշ հաշիվ չունեմ
- Եղե՞լ եք երբևէ արգելափակված: Եթե այո, ապա ի՞նչ պատճառով: (արգելափակումների մատյան)
- եղել եմ արգելափակված՝ չորս անգամ, սակայն չեմ պատրաստվում նույն սխալները կրկնել
- Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում:
- ճիշտն ասած, ոչ
- Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այդպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում):
- չունեմ
եթե ուրիշ հարցեր լինեն սիրով կպատսխնեմ: --Վաթգթ (Joker) 08:16, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել:
Քանի որ ամբողջապես ծանոթ չեմ ադմինի հնարավորություններին, կասեմ որ կփորձեմ ավելի ուշադիր լինել վանդալություններին, նոր ստեղծված էջերը կփորձեմ լավացնել եթե հնարավոր է, եթե ոչ կջնջեմ, կօգնեմ նորեկներին, կփորձեմ վիճելի հարցերին լուծում տալ: Ձեր նշված գործառնություններից ոչ մեկը չեն մտնում ադմինիստրատորի պարտականությունների մեջ: Հարց ինչո՞ւ եք պատրաստվում ադմին դառնալ:--Սամվել (քննարկում) 10:25, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Լավ հարց է, ինչու եմ պատրաստվում դառնալ ադմին: Գործունեության դաշտն է ընդլայնվում, ավելի հետաքրքիր կլինի ինձ համար այդ նոր կարգավիճակում նոր հնարավորություններով մեր վիքիի հետագա զարգացմամբ ավելի ակտիվ զբաղվելու համար: --Վաթգթ (Joker) 10:22, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Բայց դուք լավ աշակերտ եք, ուղղակի կրկնօրինակել եք իմ խոսքերը, ողջունելի է, սա նաև Ձեր անչափահաս լինելու մասին է խոսում, կարծում եմ Դուք աճելու տեղ ունեք--6AND5 (քննարկում) 11:50, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Այս պահին ինչն է Ձեզ խանգարում? Ադմինի կարգավիճակ է անպայման պետք? Ոնց հասկացա Դուք ադմինի պարտականություններին դեռևս ծանոթ չեք:--Սամվել (քննարկում) 10:25, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Ես կանեմ այն ինչ նախատեսված է այստեղ՝ Վիքիպեդիա:Ադմինիստրատորում: --Վաթգթ (Joker) 10:28, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Այս պահին ինչն է Ձեզ խանգարում? Ադմինի կարգավիճակ է անպայման պետք? Ոնց հասկացա Դուք ադմինի պարտականություններին դեռևս ծանոթ չեք:--Սամվել (քննարկում) 10:25, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- Հարգելի Վաթգթ, Դուք շտապում էիք փակել վերջին թեկնածուի քվեարկությունը, որպեսզի Ձեզ առաջարկեիք և կներեք այդ 7 օրը որտեղ եք նկատել , որպես կանոն? Ավելի ազնիվ չէր լինի միանգամից հարակից թեկնածություն առաջարկեիք, քան այսպես? Բացի այդ մեր վիքիում մասնակիցները քիչ են և շատերը ուշ-ուշ են մտնում, օրինակ մեր ադմինների մի մասը և ցանկալի կլիները այդ ժամանակը երկարաձգել , օրինակ այլ վիքիներից մեկում այն 14 օր է, համամիտ չեք?--6AND5 (քննարկում) 19:26, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
- ես ձեր ասածին ոչ համամիտ եմ և ոչ ել դեմ, Ձերնպահ: --Vadgt (քննարկում) 17:46, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
- Սիրելի մասնակիցներ, եթե Հայերեն վիքիպեդիան բազմաթիվ ադմինների կարիք ունի 10, 20, 30,... , սակայն դա չի նշանակում, որ մենք հապճեպ պետք է ադմիններ ընտրենք: Կարծում եմ, եթե դուք նույն եռանդով և պատասխանատվությամբ շարունակեք խմբագրել և ամենակարևորը բարյացակամ համագործակցեք մյուս մասնակիցների հետ, ապա համոզված եմ Հայերեն վիքիպեդիայի համայնքը անպայման կառաջադրի և կքվեարկի Ձեր թեկնածության օգտին:SusikMkr (քննարկում) 18:10, 19 Մարտի 2013 (UTC)[reply]
Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
0 | 4 | 1 | 0 % | |||
Իրավունքները տրված չեն. 7 ձայն հավաքված չէ | ||||||
| ||||||
Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.
|