Վիքիպեդիայի քննարկում:Վիճակագրություն/Աղյուսակ

Latest comment: 8 տարի առաջ by Արամ Սողոմոնյան in topic Բոտային թարմացում

Այլ լեզուների հղում խմբագրել

Հարգելի Հայկ այս էջը.

  1. նախագիծ է և ենթադրում է այլ պայմաններ, քան հոդված անվանատարածքը
  2. այն կողքի լեզուներից էլ գտնելով չի, ոչ բոլոր մասնակիցներն են դրան տիրապետում, գումարած այն, որ անգամ անգլերեն վիքիում են հնացած տվյալներ, իսկ ես նշել եմ էջ, որտեղ ժամ-առ-ժամ են թարմացնում, տարբերությունը ահռելի է կարծում եմ,
  3. հիմա ինչ անաղբյուր և անկատեգորիա պիտակներ դնենք այս էջում
  4. հայերեն վիքիում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք ուղղակի թարգմանություն են, դրա համար ոչ պաշտոնապես թույլատվում է աղբյուրներ բաժնում նշել, որ հոդվածի համար աղբյուր է ծառայել այս ինչ վիքիի այս ինչ հոդվածը, դա մեր վիքիում գործում է, եթե տեղյակ չես...--6AND5 (քննարկում) 21:01, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, հիմա ինչ որոշիր, կարող եմ հետ շրջել խմբագրությունդ?--6AND5 (քննարկում) 05:53, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ես մի քանի անգամ դրել եմ այլ վիքիներ, ինձ ասել են՝ ոչ մի պարագայում թող չլինեն այլալեզու հղումներ: Մանավանդ՝ եթե կարող ենք կողքի լեզուներից նայել: Բացի այդ, նախատեսվում է մեր բոտերից մեկն աշխատացնել՝ ամեն ժամ չէ, բայց օրական 3-4 անգամ թարմացնելու նպատակով: Դրա համար ավելի լավ է ադմինները պատասխանեն, ովքեր էլ հենց ասել են ինձ այս բանը: Ես կողմ կլինեմ ու կսպասեմ բացատրության:--Hayk.arabaget (քննարկում) 12:01, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Անկեղծ ասած ես առաջին անգամ եմ լսում 2010 թ-ից սկսած, որ արգելվում այլալեզու հղումը, այսինքն այլ վիքիից հղումը, եթե բառացի թարգմանություն են կատարում, ապա հարկավոր է անպայման նշել թե որտեղից են կատարել, իհարկե դրա առավել արդյունավետ եղանակը կլինի հոդվածի որ օրվա տարբերակի համաձայն, բայց քանի որ մի քիչ նորեկների համար կարող է բարդ լինել, ես այդ պայմանը չեմ պնդել նմանատիպ իրավիճակներում: Իսկ եթե թարգմանության դեպքում ուղղակի առանց նայելու թե աղբյուրներում ինչ է գրված, հենց այնպես շարել աղբյուրները, դա նվազագույնը շատ մեղմ արտահայտված ինքնախաբեություն կլինի: Քանի որ շատ են դեպքերը օրինակ ռու վիքիում, երբ խորանում ես աբյուրի մեջ, տեսնում ես, ոնց պատահի այնպես էլ մեկնաբանել ու գրել են:--6AND5 (քննարկում) 14:38, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, եթե այլ լեզուներից ենք թարգմանում հոդվածը, ապա հոդվածն ստեղծելիս միայն ամփոփման մեջ ենք գրում թարգմանություն օրինակ ռուսերեն վիքիից։ Իսկ բուն հոդվածում հղում չենք դնում այլ լեզուներով վիքիներին։ Աղբյուրներն էլ, իհարկե, պետք է տեղափոխել՝ ստուգելով դրանք։ --Լիլիթ (քննարկում) 18:45, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ես, Լիլիթ ջան, տարբերակ եմ առաջարկել, օրինակ ինչպես այստեղ[1], այս ձևով ուղղակի շատ հարցերից կարելի է ազատվել, եթե հոդվածին կից փակագծերում նշվի 11:32, 21 August 2014 տարբերակը կամ միանգամից հղումով տրվի: Սա ընդհանուր վիքիպեդիա գաղափարախոսության մեջ չի տեղավորվում, բայց հարկավոր է իրավիճակից ելնելով լուծումներ գտնելով, ումն է պետք, եթե մասնակիցը շարի [2] բոլոր ծանոթագրությունները, կամ մասնակիցների քանի տոկոսն է բացում աղբյուրը նայի տենա ընդհանրապես այդ աղբյուրում ինչ է գրված, կամ, արդյոք, հոդվածում բոլոր նյութերը հաստատված են աղբյուրով: Եզդիների կոտորածների մասին հոդվածում որոշ նյութերի հանդեպ աղբյուր չգտա ռուսերեն վիքիի աղբյուր ծառայող հոդվածից, ստիպված վերընշված եղանակով գրեցի: Եվ ավելին ասեմ, այլ վիքիներում շատ հաճախ աղբյուրներ են նշում, որոնցում գրվածը չի բռնում հոդվածում գրվածի հետ, դրա համար կա այսպիսի կաղապար, չգիտեմ մեր մոտ կա, թե չէ՝ ru:Шаблон:Привести цитату և այս տարբերակով բավական նյութեր հետագայում ջնջվում են: Այսինքն որոշողը մենք ենք, թե ինչպիսին ենք ուզում մեր վիքին տեսնենք, իհարկե իմ ասածը չի վերաբերում կարգավիճակ ձգտող հոդվածներին կամ կոչ եմ անում համատարած կիրառել, այլ ուղղակի որոշ դեպքերում, թեկուզ ժամանակավոր կիրառելի լինի.......--6AND5 (քննարկում) 19:17, 28 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Բոտային թարմացում խմբագրել

Արամ ջան, այս էջը մեկ տարի ու կես է՝ չի թարմացվել: Այն ժամանակ նոր էինք մտել վիքի, դեռ 116 000 էր հոդվածների թիվը, մեր վիքին էլ 45-րդն էր: Բոտ արդեն ունես, երբ ես պատրաստվում այս էջը թարմացնել: Ժամը մեկ պարտադիր չէ, գոնե օրը 1-2 անգամ էլ լինի, էլի բավական է--Հայկ (արաբագետ) 17:57, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, հետաքրքրվում եմ, քանի որ ԱՎԲ-ն թույլ չի տալիս, մեկ այլ ծրագիր է անհրաժեշտ: Դավիթին էլ եմ հարցրել, չգիտի, մնում է Արմանին հարցնեմ, գուցե իմանա: Էնպես որ չեմ մոռացել: Կլինի:--Արամ (քննարկում) 18:24, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, Արամ ջան: Շնորհակալություն: Իսկ միգուցե ռուս կոլեգաներից հարցնենք, ովքեր ժամը մեկ թարմացնում են--Հայկ (արաբագետ) 18:29, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, կփորձեմ նաև այդ, Հայկ ջան:--Արամ (քննարկում) 18:34, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Return to the project page "Վիճակագրություն/Աղյուսակ".