Վիքիպեդիայի քննարկում:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2015/6AND5

Active discussions

Ես իմ անկեղծ ու մեծ շնորահակալությունն եմ հայտնում Հայկին, որ բացեց այս քվեարկության էջը, քանի որ սա լակմուսի թուղթ էր իմ հանդեպ կեղծ վերաբերմունքի վիքիշրջանակներում: Հարկավոր է իմանալ ով ով է: Հույսով եմ մի քանի տարուց Վիքիպեդիայում այլ կազմ կլինի և այսօրվա կեղծ ժպիտներով մասնակիցները չեն լինի:--6AND5 (քննարկում) 18:43, 18 Փետրվարի 2015 (UTC)

Շատ ուշ տեսա նամակդ: Անկեղծ շնորհակալություն հայտնիր մնացածին, ովքեր երկար ժամանակ չէին ուզում, որ նման քվեարկության էջ բացվի: Նրանք այն մարդիկ էին, որ այդքան համբերեցին ու կուլ տվեցին՝ առանց որևէ բառի: Էն մարդիկ էին, որ հայերեն վիքիպեդիան 2 տարում դարձրին էսօրվա վիքին, համարյա թե զրոյից, երբ դու կիսա-պաշտոնաթող էիր: Իրանք ընդունեցին քեզ էտքան մոտ, դարձրար իրանցից մեկը, ու քար գցեցիր էտ աղբյուրի մեջ: Կեղծ ժպիտներով էլ, եթե մոռացել ես, հիշացնեմ, որ հենց դու էիր մտել վիքի:--Հայկ (արաբագետ) 20:31, 18 Փետրվարի 2015 (UTC)

ԱրգելափակումԽմբագրել

Հետաքրքիր է եթե մասնակիցը անժամկետ արգելափակվել է իմա՞տ կա քվեարկելու

Հ.Գ. Ինձ պարզապես օրենքն է հետաքրքիր--Աշոտ1997 (քննարկում) 08:36, 19 Փետրվարի 2015 (UTC)
Աշոտ ջան, քվեարկությունն ադմինի դրոշակի վերաբերյալ է, ոչ թե արգելափակման։ Օրենք չունենք սրա վերաբերյալ։ Քվեարկության ավարտից հետո պետք է վերանայվի 6AND5-ի արգելափակման ժամկետը, որն ինքը միանձնյա որոշեց։ Կոնկրետ ինքս դեմ եմ անժամկետ արգելափակմանը։ --Լիլիթ (քննարկում) 08:53, 19 Փետրվարի 2015 (UTC)
Մանավանդ, որ եթե քննարկումը փակվի, ապա մասնակիցը որպես ադմինիստրատոր կարող է ցանկացած ժամանակ մտնել և իր արգելափակումը հանել, ինչպես երեկ։--BekoՔննարկում 09:02, 19 Փետրվարի 2015 (UTC)

Քվեարկության փակում, որը հակասում է կանոնակարգինԽմբագրել

Հարգելի Աշոտ1997, խնդրում եմ վերաբացես այս քվեարկությունը, որովհետև քո արածը կանոնակարգին հակասում է: Ըստ կանոնակարգի այս քվեարկությունը պետք է տևի 30 օր, իսկ դու այն ժամանակից շուտ ես փակել: Քվեարկության ժամանակից շուտ փակման քո մեկնաբանությունն էլ անհիմն է, որովհետև այս քննարկումը թեև ադմինության դրոշակի զրկման մասին է, բայց լրիվ այլ հիմքեր ու պատճառներ ունի: Ու ես զարմանում եմ ընդհանրապես, թե ինչպես կարող էիր առանց քննարկում բացելու ու առանց սրա վերևի գրած քննարկումները հաշվի չառնելու, որին իդեպ դու էլ ես մասնակցել ժամանակից շուտ փակես քննարկումը:--Դավիթ () 16:53, 24 Փետրվարի 2015 (UTC)

Դավիթ, 6AND5-ը այլևս ադին չէ անկախ հիմքերից կամ պատճառներից քվեարկությունը որպես այդպիսին անիմաստ է և քննարկման անհրաժեշտություն չեմ տեսնում: Պատկերացրում քվեարկում ենք ու որոշում որ նա կարող է ադմին մնալ, բայց նա չի ուզում և միևնույն է ադմին չի դառնա (անձամբ է հրաժարվել): Կամ որոշում ենք որ նա չպետք է ադմին մնա, է բայց առանց այդ էլ արդեն ադմին չի --Աշոտ1997 (քննարկում) 18:17, 24 Փետրվարի 2015 (UTC)
Քվեարկությունը անիմաստ չէ, հարկավոր է նշանակված ժամկետում քվեարկել, որոշում կայացնել ու քվեարկությունը փակել: Էդ ժամանակ ադմինության իրավունքների զրկման կամ չզրկման մասին կանոնակարգով սահանված հստակ որոշում կլինի: Հիմա ինքը որ նորից գնաց ու դիմեց, որ իրեն վերադարձնեն ադմինության դրոշակն ի՞նչ ես անելու: Ադմինությունից դուրս գալու դիմումն էլ, երբ մետայում գրել է, ես տեսել եմ:--Դավիթ () 18:27, 24 Փետրվարի 2015 (UTC)
Աշոտ ջան, ես էլ եմ կարծում, որ քվեարկությունը փակել պետք չէր։ Մենք պետք է կանոնակարգի համաձայն ամեն ինչ անենք։ Խնդրում եմ քվեարկությունը վերաբացել։ --Ջեօ () 18:30, 24 Փետրվարի 2015 (UTC)
Աշոտ ջան, բարձր եմ գնահատում քո ուշադիր լինելը, բայց հակասում ես կանոնակարգին և ես վերաբացել եմ քննարկումը [1]: Կանոնակարգում չկա այնպիսի պատճառ, որի համար քվեարկությունը դադարեցվի: Քվեարկությունը (ցանկացած տեսակի) տևում է մեկ ամիս՝ հոդվածին կարգավիճակ շնորհելուց սկսած մինչև այս կարգի: --Հայկ (արաբագետ) 18:51, 24 Փետրվարի 2015 (UTC)
Լավ սպասենք, բայց արդյունքում ստացվում է, որ քվեարկության ցանկացած արդյունք ոչինչ չի փոխի--Աշոտ1997 (քննարկում) 19:10, 24 Փետրվարի 2015 (UTC)
Ենթադրություններ անել պետք չէ այս պարագայում: Եթե ցանկություն ունես՝ կարող ես այդ կետը դնել քննարկման, այն է՝ եթե ադմինը նախօրոք հրաժարվում է իր ադմինությունից/ հրաժարվում է դառնալ ադմին, ինչ պետք է անել, և մեկ ամսվա ընթացքում կընդունվի կամ ոչ: Ինչ վերաբերում է արդյունքներին՝ ինչ կլինի, եթե փակենք, դա արդեն յուրաքանչյուրի երևակայության սահմաններում:--Հայկ (արաբագետ) 19:15, 24 Փետրվարի 2015 (UTC)
Աշոտ ջան, նման քայլերը պարտադիր պետք է նախապես քննարկել։ Հատկապես որ վերևը Լիլիթը և Մհերը արդեն նշել են, որ փակելու կարիք չկա։
Բացատրեմ․ քվեարկությունը բացվել է, խնդրահարույց արարքների պատճառով։ Եթե լիներ օրինակ երկար պասիվության համար, ադմինն էլ գար ասեր, «հա ժամանակ չունեմ ժողովուրդ ջան, արդեն հրաժարվել եմ», ու փաստացի ոչ մի խնդրահարույց բան չլիներ, ապա այո կարելի էր և վաղաժամ փակել։ Բայց հաշվի առնելով խնդիրների շարանը, դրանց վերաբերմունքը, մեկնաբանությունը և չընդունելը, ինչպես նաև 6AND5-ի պահվածքի պատմությունը և հենց այժմ Մետայում իր գրածները ցույց են տալիս, որ եթե քվեարկությունը փակենք, մի քանի շաբաթ կամ ամիս անց, նա կասի, որ ոչ մի խնդիր/խախտում չի եղել, քվեարկությունն էլ փակվել է ժամանակից շուտ, կանոնի խախտմամբ, ուրեմն անվավեր է, իսկ ադմինությունից ինքն է հրաժարվել քանի որ «ոմանց» հետ տարաձայնություններ ուներ, ու ինքն էլ, իր կամքով գնացել է։ Ու նման տարակեռության թողնելու, էլ ոչ մի ցանկություն չունենք։ Արդեն շահարկում է, որ իբր թե եթե մասնակիցները իրանց ձայնը փոխել են, դեռ պարզ չէ ինչպես քվեարկությունը կավարտվի։ Մինչ դեռ իրականությունը նա է, որ նա «գնացել» է 18 փետր․ 23։36 UTC+4, երբ արդեն 11 կողմ էր, 3 դեմ ու վերջին քայլերով հարուցված, հաջորդ «դեմ»–երի շարքը դժվար չէր կանխատեսել։ Երբ «խիստ խախտումների համար, գործից հեռացման» թղթի տակ ստորագրությունները մեծամասնությունը դրված է, «սեփական ցանկությամբ գործից ազատվելու» դիմում գրելը ուշ է։
Քվեարկությունը հենց սա է փոխում, որ պաշաճ ֆիքսվի, որ իր իրավունքները հեռացված են համայնքի որոշմամբ, խախտումների համար, առանց ապագայում շահարկումների տեղ թողնելու։
Նույն պատճառով, կքննարկենք իր արգելափակման ժամկետը և կվերաարգելափակենք։ Թե չէ կպարզվի նա նաև «չի արգելափակվել», իսկ ինքն իրան արգելափակել է «պատահական», ինչպես գրել է Մետայում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:58, 24 Փետրվարի 2015 (UTC)
Հ․Գ․ 6AND5 թողել է հետևյալ արձագանք-պարզաբանումը Մետայի իմ քննարկման էջում, և որքան հասկացա կուզենար որ այն նաև այստեղ լիներ հղում դրան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:21, 25 Փետրվարի 2015 (UTC)
զարմանում եմ Մասնակից:6AND5-ի կարծիքի վրա։ --ERJANIK քննարկում: 08:47, 26 Փետրվարի 2015 (UTC)
Իսկ եթե հանկարց ինչ որ հրաշքով քվեարկության արդյունքում պարզվի որ 6AND5-ի ադմինիստրատորական իրավունքները չեն հեռացվում ինչպե՞ս պետք է վարվենք:--Աշոտ1997 (քննարկում) 10:08, 26 Փետրվարի 2015 (UTC)
Return to the project page "Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2015/6AND5".