Վիքիպեդիայի քննարկում:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ

Կարծում եմ՝ մեկ ամիսը շատ-շատ է ադմինի քվեարկության համար։ Քննարկումներին համաձայն եմ, որ 1 ամիս է պետք՝ անհրաժեշտ փաստարկներ ներկայացնելու, հարցը տարբեր կողմերից քննարկելու համար, սակայն ադմինի ընտրությունների համար 1 շաբաթը լիովին բավական է, որպեսզի այդ պահին ակտիվ խմբագիրներն արտահայտեն իրենց կարծիքը։ --Լիլիթ (քննարկում) 06:48, 9 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

ըստ Վիքիպեդիա:Հարցում/Քննարկման ժամկետ տվյալների եմ փոխել 1 ամիս, չէ որ ադմին դառնալ չդառնալու մասին հարցը նույնպես յուօրինակ քննարկում է, շատից վնաս չկա, քչից կա, պարզ է, ակտիվ մասնակիցների համար մեկ շաբաթն ու մեկ ամիսը հնարավոր է նույն բանն են, բայց կիսաակտիվների կամ նրանց ում աչքից այսպես ասած վրիպել է, 1 շաբաթը չի կարելի բավարար համարել, շատ ավելի հավանական է որ մեկ ամսում ավելի շատ կարծիքներ կհնչեն ավելի շատ մասնակիցների կողմից քան 1 շաբաթում, կոնկրետ ադմինի հետ կապված վերջին քվեարկությունում տեսեք.
  • ես բացել էի այն 2014 թ. մայիսի 5-ին,
  • իսկ առաջին արձագանքը եղել էր միայն մայիսի 11-ին, ուրեմն ինչ, ես պետք է քննարկումը կամ քվեարկությունը փակեի միայն իմ ձայնով ու ասեի վերջ?, պարզ է որ ոչ,
  • ավելացնեմ որ 2-րդ արձագանքը եղել էր 1-ից 3 օր անց,
  • 3-րդ արձագանքը 2-րդից 6 օր անց, կարծում եմ հասկանալի է թե ինչ ի նկատի ունեմ այս թվերը նշելով, թող սա թարմ օրինակ լինի մեզ համար, որ մեկ ամիսը շատ ավելի շատ օգտակար է կան 1 շաբաթը: --ERJANIK քննարկում: 10:43, 9 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Ես մնում եմ իմ կարծիքին՝ քննարկումն այլ բան է, քվեարկությունն էլ այլ ու չեմ կարծում, որ ոչ ակտիվ կամ քիչ ակտիվ մասնակիցը ճիշտ է, որ ադմին ընտրի։ Այս հարցն էլ շուտով կբարձրացնեմ։ Ինչևէ, լավ կլիներ լսեինք այլ կարծիքներ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 18:41, 15 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Ընդհանրապես ադմինի ընտրությունը լուրջ հարց է, և ծանրութեթև անելու համար, կողմնորոշվելու համար, ինձ թվում է 1 շաբաթը քիչ է։ Մեզ մոտ հատկապես վերջերս քվեարկության ժամանակ բոլորս «կողմ» ենք քվեարկում, ինչը իմ կարծիքով այդքան էլ լավ միտում չէ, քանի որ քննադատական մոտեցումների ժամանակ միաձայն ընտրություններ շատ քիչ են լինում։ Կարծու եմ ինչ֊որ չափով դա նույնպես ժամանակի սղությամբ է պայմանավորված։ 1 ամսի վերաբերյալ չգիտեմ, արդյո՞ք դա էլ չափազանց երկար չէ, բայց 1 շաբաթը հաստատ քիչ է։ --vacio 08:48, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Դե ուրեմն, եկեք ընտրենք միջին տարբերակը՝ 2 շաբաթ։ Կարծում եմ՝ լիովին բավարար է։ --Լիլիթ (քննարկում) 08:51, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
չնայած արձակուրդ եմ բայց գրեմ իմ կարծիքը, ինչն է խանգարում մեկ ամիս մնալուն, --ERJANIK քննարկում: 21:16, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
1 ամիսը ադմին ընտրելու համար շատ է։ Պետք է տարբերակել սովորական քննարկումները ադմինի ընտրություններից։ --Լիլիթ (քննարկում) 05:53, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, յուրաքանչյուրս անկախ մեզնից նման հարցերի դեպքում նայում ենք մեր տեսանկյունից, դու քո տեսանկյունից նայելով գիտես որ դու բավականին ակտիվ ես նախագծում ու կհասցնես, բայց մեկ ուրիշը կարող է պակաս ակտիվ լինել, ինքը ինչ անի?, նորից օրինակ բերեմ նայիր այստեղ, ուրեմն քվեարկությունը բացել եմ մայիսի 5-ին, Դու ինքդ մասնակցել ես միայն մայիսի 11-ին` 6 օր անց, կներես, սխալ չհասկանաս հանկարծ, ոչ թե ուզում եմ ասել թե ինչու՞ չես մասնակցել, այլ ասում եմ որ այդպես է ստացվում, ու չեմ հասկանում ընդհանուր վերցված թե ինչու չես ուզում երկար մնա, ինչի՞ն է վնաս 1 ամիս ժամկետը, որ վնաս չի թեկուզ ասենք 2 շաբաթը կամ 1 շաբաթը, շտապելու ինչ կա: --ERJANIK քննարկում: 08:30, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ես պարզապես ճիշտ չեմ համարում, որ քիչ ակտիվները ադմին ընտրեն ակտիվ մասնակիցների ու վիքիի համար։ Էլի մեկ շաբաթվա ընթացքում եմ մասնակցել, բայց հաշվի առնելով քո ու Vacio-ի ասածները՝ 2 շաբաթին էլ եմ կողմ։ Ինչևէ, լավ կլինի, որ բացի մեզնից մյուսներն էլ արտահայտեն իրենց կարծիքը։ Ի դեպ, բոտի դեպքո՞ւմ էլ է մեկ ամիս լինելու։ --Լիլիթ (քննարկում) 09:21, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Կարծում եմ՝ 1 ամիսը շատ է, 1 շաբաթն էլ՝ քիչ։ Ուստի կարելի է միջինը՝ երկու շաբաթ։ ջեօ 09:29, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան տպավորություն չստեղծվի որ հակառակ եմ խոսում, ես հասկանում եմ թե դու ինչի համար ես ուզում ավելի կարճ լինի ժամկետը, բայց ենթադրենք որևէ քիչ ակտիվ մասնակից, կարող է ասենք քվեարկության սկսվելու օրվանից այդ 1 կամ 2 շաբաթվա մեջ մտնի ու քվեարկի կողմ կամ դեմ, այնպես որ 1 ամիս ժամկետը ինքն իրենից խնդիր չի ներկայացնում, քո ասածը իրականացնելու համար կարող ենք ասենք ադմինի քվեարկության կարգում ինչ-որ բաներ փոխենք, ասենք ով իրավունք ունի քվեարկելու, օրինակ այն մասնակիցը ով արել է 500 խմբագրում ընդհանուր ու ով վերջին մեկ ամսվա մեջ արել է առնվազն 50 խմբագրում, նման մի բան, թե չէ ժամկետով նման հարցը լուծել չի կարող, ու իրոք եթե նոր կարծիքներ կան առաջարկի տեսքով լավ կլինի լսենք: --ERJANIK քննարկում: 10:55, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Ես տվյալ դեպքում պիտի պաշտպանեմ հարգարժան Երջանիկի տեսակետը (խնդրում եմ, որ Լիլիթը հանկարծ չնեղանա ինձնից), մեկ ամիսը իրականում այդքան էլ երկար չի, եթե իհարկե թեկնածու մասնակիցը առաջին օրով բավարար թվով ձայներ չի ստացել և սպասում է, թե երբ պիտի ավարտվի: Մեկ ամիսը լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդում ընտրվող թեկնածուին և տպավորություն չի ստեղծվում, որ Ֆեյսբուքով կամ Վիքիմեդիայի գրասենյակում պայմանավորվեցին ու արագի մեջ անցկացրին թեկնածուին:
Իսկ ինչ վերաբերում է քիչ ակտիվների ընտրությանը մասնակցելուն, համաձայն եմ, օրինակ ռուսերեն վիքիում ընդամենը կես տարիով այսպես կոչված արբիտր ընտրելու համար պետք է ընտրողը համապատասխանի հետևյալ պայմաններին.
  • Նվազագույնը 500 գործողություն,
  • 4 ամսվա նվազագույն ստաժ,
  • վերջին 6 ամսվա ընթացքում նվազագույնը 100 գործողություն,[1], իսկ ադմինների դեպքում կարծում եմ ավելի մեղմ պայմաններ են տրված ռուսերեն վիքիում.[2]

Վերջում ավելացնեմ, երբ մեր վիքիում մոտ օրական 100 խմբագրող մասնակից կլինի, կարելի է դարձնել 14 օր:--6AND5 (քննարկում) 14:32, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

6AND5 ջան, նեղանալու խնդիր չկա :) Շատ ուրախ եմ, որ դու էլ ես մասնակցում նման հարցերի քննարկումներին, թե չէ նման կարևոր քննարկումներին 2-3 խմբագրով ենք մասնակցում ու այդպես էլ ոչնչի չենք հասնում․․․ Ես հայտնեցի իմ մտավախությունը այդ մեկ ամսվա հետ։ Եթե թողնենք մեկ ամիս, ուրեմն անպայման պետք է փոխել, թե ով կարող է քվեարկել կետը։ Ու ոչ միայն ադմինի ընտրության հարցում, այլ ընդհանրապես՝ օրինակ լավ ու ընտրյալ հոդվածների թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկելու համար, ըստ իս, խմբագիրը ևս պետք է որոշ ակտիվություն ցուցաբերած լինի վիքիում նախքան քվեարկությանը մասնակցելը, ու այս դեպքում չափանիշերը կցանկանայի ավելի խիստ լինեին, այսինքն՝ խմբագրումների քանակը վերջին 1 ամսում օրինակ 100 և այլն։ Առաջարկում եմ այս 2 չափանիշերը քննարկել, ի մի բերել ու ներառել մեր 2 կանոնակարգերում։ Նորից եմ ասում՝ լավ կլինի էլի խմբագիրներ մասնակցեն այս քննարկմանը․․․ --Լիլիթ (քննարկում) 15:41, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Այնպես թե այսպես ցանկացած քվեարկության դեպքում էլ անհրաժեշտ է կոնկրետ չափանիշ, թե ովքեր կարող են մասնակցել, ձեզ բերեմ մեկ հատ հումորային տարբերակ, ահա նայեք ru:Википедия:К удалению/11 июня 2014#Игорь Синяк: Եթե չկա կանոնակարգ, ով կարող է ասել, որ նրանք իրավունք չունեն քվեարկելու, ի դեպ բոլոր կարմիր հղումներով մասնակիցների առաջին խմբագրումն է եղել: Իսկ այս էջից կարելի է հավանաբանար ենթադրել, որ մոտ 4 տարբեր մարդիկ են եղել.[3]:
  • Իսկ ինչ վերաբերում է ամսեկան 100 խմբագրությանը, ապա դա շատ է, 33-ն է բավարար (օրական միջինը մեկից ավելի խմբագրում է գալիս), հակառակ պարագայում պետք է 100-ի կրկնապատիկը պահանջենք բոլոր ադմիններից, որպեսզի արդարացի լինի: Կարելի է ուղղակի 500-ի շեմը դարձնել 1000, այսպես ավելի ճիշտ կլինի: Ինչպես նաև ԱՎԲ-ով խմբագրությունները պետք է հաշվի չառնվեն:
  • Իսկ քիչ մասնակցությունը հիմնականում պայմանավորված է իրական աշխարհում հասարակության տիպից, երբ օրինակ շատ կարևոր օրենք են փոխում, շատ քիչ մարդիկ են ելնում փողոց, նույն էլ այստեղ է, շատերը ուղղակի չեն ուզում ինչ-որ մեկին վատամարդ լինել և նախընտրում են ձայն չհանել:-)--6AND5 (քննարկում) 16:40, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, նման դեպք որոշ ժամանակ առաջ էլ մեզ մոտ եղավ (չեմ ցանկանում այժմ նշել), որի դեպքում «փրկեց» նոր գրանցված մասնակիցների՝ քվեարկություններին մասնակցել չկարողանալը և 100 խմբագրումը։
  • Եթե հաշվի առնենք, որ մասնակիցների մեծ մասը սովորաբար մի բան (կարող է մի տառ էլ լինել) է փոխում հոդվածում ու սեղմում հիշել, ապա օրվա ընթացքում մի քանի այդպիսի խմբագրում լինում է։ Հետևաբար իմ կարծիքով 100-ը նորմալ է։ Ի դեպ, երբ ասում էի մեկ ամսում 100 խմբագրում կատարած մասնակիցները հնարավորություն ունենան քվեարկել, ապա դա վերաբերում էր բոլորին՝ առանց բացառության՝ կլինի խմբագիր, թե ադմին, ինձ համար տարբերություն չկա այս պարագայում։ Ադմինն էլ պետք է ակտիվ լինի, որ տեղյակ լինի վիքիի անցուդարձին ու ճիշտ կարծիք արտահայտի այս կամ այն հարցի շուրջ։ Սա իմ կարծիքն է․․․ Ադմինի ընտրության դեպքում 1000 խմբագրում ունենալուն, ԱՎԲ-ի խմբագրումները չհաշվելուն էլ կողմ եմ 2 ձեռքով։ Բայց ճիշտն ասած չգիտեմ, թե հնարավոր է արդյոք նայել խմբագրումներն առանց ԱՎԲ-ի․․․
  • Դե արի ու մի ասա․․․ Ախր չեն մասնակցում, բայց հետո էլ բողոքում են, թե ինչու է այսպես կամ այնպես․․․ :( --Լիլիթ (քննարկում) 17:02, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
  • Ադմիններից կրկնապատիկը պահանջելը նկատի ունեի ոչ թե քվեարկության մասնակցելու կամ չմասնակցելու պահով, այլ իրենց առօրյա պարտականությունների կտրվածքով, այսինքն դրոշակը պահպանելու համար: ԱՎԲ-ի համար կարելի ձեռքով հանգիստ ստուգել այն մասնակիցներին, որոնք օրինակ ունեն 1000 - 2000 խմբագրություն (ավելիի դեպքում կարծում եմ ստուգելու իմաստ չի լինի), եթե տեսնում են օրինակ մի 100 խմբագրություն, րոպեում 3-4 հատ, ապա դա հնարավոր չի լինի առանց ԱՎԲ-ի հակառակ պարագայում նա հերթով ստուգելով է խմբագրություն արել ԱՎԲ-ի միջոցով, այսիքն դա արդեն ոչ թե ավտոմատ, այլ կիսաավտոմատ է դառնում, ոնց լվացքի մեքենաների մոտ:-), ամեն դեպքում խոսքը բնականաբար բացահայտ դեպքերին է վերաբերում, իսկ հետագայի համար, եթե նմանատիպ ծրագիր չլինի, որ ավտոմատ ստուգի, կարելի է հենց հիմիկվանից էլ թույլատրության ֆորմալ ցուցակ բացել, ովքեր ուզում են օգտվել առանց բոտային հաշվի ԱՎԲ-ի կամ նմանատիպ մեկ այլ ավտոմատ կամ կիսաավտոմատ ծրագրերից, ֆորմալ թույլտվություն ստանան ադմիններից, այս դեպքում հետագայի համար խնդիր չի լինի, կարծում եմ...--6AND5 (քննարկում) 17:20, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Ադմինների պարտականություններին էլ վաղուց ժամանակն է անդրադառնալ․․․ Ես մտածում էի խմբագրումների քանակն ստուգվի այստեղով, որպեսզի հեշտ ու արագ լինի։ Բայց դե այստեղ ԱՎԲ-ով արվածներն էլ ենթադրում եմ, որ պետք է ներառված լինեն։ Ճիշտն ասած՝ ծանոթ չեմ ԱՎԲ-ին, որպեսզի հաստատ իմանամ, թե որտեղ են ներառված դրանով կատարված խմբագրումները։ Եթե այլ ավտոմատ տարբերակ չգտնենք, քո ասած տարբերակն էլ կարող ենք կիրառել։ Ֆորմալ թույլատրությունն էլ չգիտեմ․․ միգուցե կօգնի, որ այդ ծրագրին չտիրապետողները մեծածավալ սխալներ չկատարեն հոդվածներում, թեև նման դեպք հիմա չեմ մտաբերում։ --Լիլիթ (քննարկում) 17:35, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Եթե ԱՎԲ-ն բոտի կարգավիճակով չեն աշխատեցնում, կարծում եմ մի քիչ դժվար է ստուգել, մնում է 6AND5-ի ասած տարբերակը։ Թեև ԱՎԲ-ն միացնելն ու ստարտը սեղմելը կարող ենք մեկ խմբագրում հաշվել :) Եթե քվեարկելուց ակտիվություն ենք ստուգում, ապա հարկավոր է առնվազն երեք ամիսը հաշվել, թե չէ մեկ ամիս տալ ու հաշվել վերջին մեկ ամսվա խմբագրումները սխալ է։ Քվեարկությունը սկսելուց հետո կսկսեն ակտիվ խմբագրել և ոչ մենակ ու ամսվա վերջում կքվեարկեն։ Ես անձամբ կարճ քվեարկության կողմնակից եմ՝ ոչ ավել քան երկու շաբաթ։--Beko (քննարկում) 17:43, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
ԱՎԲ-ի պահը պետք կլինի ստուգել միայն կասկածելի դեպքերում (1000-2000 խմբագրություն ունեցողների մոտ), այսինքն գոնե այսօրվա դրությամբ դա խնդիր չի, քանի որ կարծեմ միայն հաշված մարդիկ կան, այդ թվում ես, որ օգտվել եմ առանց բոտային հաշվի: Ինչ վերաբերում է Բեկոի ասվածին, ապա ռուսերեն վիքիում այդ մեկ ամսվա վերջին օրը համարվում է քվեարկության առաջին օրը կամ որ նույն է տվյալ դեպքում առաջադրման օրը( В голосовании могут принять участие любые зарегистрированные участники, сделавшие не менее 100 осмысленных правок в пространстве статей раздела Википедии на русском языке до момента выдвижения кандидата, имеющие стаж регистрации в ней не менее 3-х месяцев и сделавшие в ней не менее одной правки в период между 30 и 60 днями до момента выдвижения кандидата и не менее одной правки в период за 15 дней до момента выдвижения кандидата. . ), իսկ արբիտրների ընտրության դեպքում ընտրական պրոցեսի առաջին օրը: Այսինքն ընտրության ընթացքում ցուցանիշ լրացնելը չի ստացվի, հարկավոր է ավելի շուտ սկսել))), բացի այդ կարևոր մեկ բառ կա сделавшие не менее 100 осмысленных правок в пространстве статей, այսինքն եթե տպավորություն առաջանա, որ ինչ-որ մեկը ցուցանիշ է լրացրել, ապա ադմինները խորհրդակցելով կարող են այդ քվեն չեղյալ համարել--6AND5 (քննարկում) 18:06, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Հրաշալի է, շատ հավանեցի․․․ :)))) --Լիլիթ (քննարկում) 18:13, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
  • Եթե հետաքրքիր լինի, ապա ներկայացնեմ ռուսերեն վիքիի 2010թ.-ի երկու բացահայտումների մասին հղումներ, իսկական դետեկտիվ կինոներ լինեն, առաջին սա է Арбитраж:Азербайджанский список рассылки, երբ ավելի քան 25 ադրբեջանցի մասնակիցներ համակարգված գործում էին ու առաջ բրդում իրենց տեսակետները վիքիում, արդյունքում այդ բուրգը հրեա Divot-ի օգնությամբ ուղղակի ոչնչացրին, հաջորդը սա է Арбитраж:Скайпочат մեծ թվով ադմիններ, բյուրոկրատներ սկայպով որոշում էին ում անցկացնեն առաջ ում ոչ, իսկ ինչ եղավ վերջում՝ բոլորը բացահայտվեցին :-): Այնպես, որ անդրկուլիսյան բեմադրությունները ուշ թե շուտ բացահայտվում են, իհարկե ոչ միշտ, բայց ռիսկը մեծ է...--6AND5 (քննարկում) 22:45, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հ.Գ.- ավելի լավ է, բոլոր կարոևոր հարցերը հենց վիքիտարածքներում քննարկենք, ոնց-որ հիմա ենք անում, հակառակ պարագայում կարող է այնպես լինել, ինչպես իմ բերած օրինակներում եղավ, որոնք ի դեպ եզակի չեն, նմանատիպ դեպքեր էլի կան: Կարևոր է կանոնակարգերը մշակելիս, նմանատիպ բոլոր իրավիճակները հաշվի առնվեն, որ հարկ եղած դեպքում դեմները առնել հնարավոր լինի...--6AND5 (քննարկում) 22:52, 18 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Ադմինի պատասխանների ժամկետ խմբագրել

6AND5 ջան, կարծում եմ մասնակիցը կարող է պատասխանել 1 ամսվա ընթացքում՝ ցանկանում է, թե ոչ։ Միգուցե չի կողմնորոշվում․․․ Միգուցե որևէ թեկնածու չի ցանկանում, սակայն տեսնելով շատ մասնակիցների՝ կողմ քվեարկելը, համաձայնվում է․․․ --Լիլիթ (քննարկում) 11:06, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Այդ հարցի հանդեպ սկզբունքային դիրքորոշում չունեմ, այնպես որ խնդիր չի, բայց արի մտածենք լրիվ անկախ, օրինակի համար մենք պայմանական ոչ մեկին չենք ճանաչում, պիտի տեղի ունենա քննարկում, հարցեր ուղղվեն թեկնածուին, վերջինս դրանց պատասխանելով իր մասին կարծիք կձևավովորի, իսկ վիքիընտրազանգվածն էլ ըստ այդմ կքվեարկի, հակառակ պարագայում սա դառնում է հոդվածների քվեարկության նման բան, երբ առանց կարդալու քվեարկում են կողմ --6AND5 (քննարկում) 11:23, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ասածիդ հետ մասամբ համաձայն եմ։ Բայց, ճիշտն ասած, այդ հարցերը եսիմ ինչ հարցեր չեն, որ մասնակցին դրանցով ճանաչենք․․․ Իսկ սովորաբար ադմին է առաջադրվում այն մասնակիցը, ում ճանաչում ենք վիքիհամայնքում։ Կարծում եմ անհանգստանալու շատ բան չունենք այս դեպքում  ։ --Լիլիթ (քննարկում) 11:39, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Բնականաբար, դրա համար ես միշտ շեշտում եմ, որ դրանք ընդամենը ֆորմալ հարցեր են, բայց քանի որ կարգը պահանջում է, հարկավոր է բավարարել ու ավելորդ ու անիմաստ խոսակցությունների տեղիք չտալ...--6AND5 (քննարկում) 12:09, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Չասեցի թե թեկնածուն չպետք է լրացնի այդ հարցերը, որքան էլ որ դրանք «անիմաստ» լինեն․․․ Ես միայն ժամկետ սահմանելուն եմ դեմ։ --Լիլիթ (քննարկում) 12:15, 19 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Return to the project page "Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ".