Վիքինախագիծ:Կանայք Վիքիպեդիայում 2024/Մրցույթի մասին
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/Meeting_with_Vanashen_WIkiclub_students_%287%29.jpg/450px-Meeting_with_Vanashen_WIkiclub_students_%287%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/WDG_-_Interwiki_women_barnstar_transparent.png/300px-WDG_-_Interwiki_women_barnstar_transparent.png)
Պատմություն
խմբագրելԿանայք Վիքիպեդիայում նախագիծը ստեղծվել է 2024 թվականին։ Այն կօգնի լրացնել գենդերային բացը Վիքիպեդիայում։ Խմբագիրները շարունակական վիքի-արշավների ընթացքում կստեղծեն կանանց առնչվող բովանդակություն` ըստ կազմակերպիչների կողմից տրամադրված ցուցակների, կամ կարող են գրել կանանց մասին իրենց ընտրությամբ:
Նպատակ
խմբագրելՆախագծի նպատակն է կանանց մասին մշակույթ ստեղծելը ոչ միայն Վիքիպեդիայում, այլ նաև Վիքիպեդիայի քույր նախագծերում (Վիքիտվյալներ, Վիքիգրքեր, Վիքիքաղվածք, Վիքիդարան և այլն): Նախագիծը դիտարկում է նաև խաչաձև վիքիների, ինչպես նաև միջլեզվյա վիքիների համագործակցություն:
Mind the gap աստղ
խմբագրել«գենդերային բացը» կամրջելու հարցում առավել ներգրավված մասնակիցների համար:
Կանայք Վիքիպեդիայում 2024
խմբագրել2024 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվելու են հոդվածներ հայտնի կանանց մասին։ Նախագիծը կրում է շարունակական բնույթ:
Զում հանդիպում
խմբագրելՆախագծի ընթացքում կկազմակերպվի առցանց Զում հանդիպում նոր և փորձառու խմբագիրների հետ։
2024 մարտի 24-ին, ժամը 12։30 կկայանա Zoom առցանց հանդիպում-քննարկում, որի ընթացքում նաև համատեղ կստեղծենք Օֆելյա Ռոդրիգես Ակոստայի կենսագրությունը՝ թարգմանելով ռուսերեն ru:Родригес Акоста, Офелия կամ անգլերեն en:Ofelia Rodríguez Acosta հոդվածից, ինչպես նաև
- Հարցեր
- Քննարկումներ
- Վիքի գործիքների ուսումնասիրում
- Լուսանկարի բեռնում վիքի քոմմոնս
Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել arminehaghayan@gmail.com էլ․ հասցեին։
Նախագծի գործընկերներ
խմբագրելՆախագիծն իրականացվում է շվեյցարական հանրային տիրույթի բովանդակությունն առանց սահմանափակումների խթանող Xplosion Management-ի հետ համատեղ։
Մրցանակներ
խմբագրելՆախագծի ակտիվ երեք մասնակիցներ, որոնք կստեղծեն հոդվածներ ներկայացված ցանկից, կստանան մրցանակներ։
Կանոններ
խմբագրելԽնդրում ենք հետևել նախագծի մի քանի պարզ կանոնների՝
- Մրցույթի առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
- Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
- Հոդվածն ավարտելուց հետո
- հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օժանդակ նյութեր» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում: Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
- հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:
Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ: