Վիրաբուժությունը Հայաստանում

Հայաստանում վիրաբուժության ծառայության կագմակերպմամբ սկիզբ է դրվել երկրամասային հիվանդությունների (մալարիա, բրուցելոգ, էխինոկոկոզ, ասկարիդոզ, դիզենտերիա) վիրաբուժության բարդությունների կանոնավոր ուսումնասիրությանը։ Հետազոտվել են մալարիայի ժամանակ «սուր որովայնի» (Ի. Գևորգյան), մալարիային սպլենոմեգալիայի (փայծաղի մեծացում), թարախակույտերի ախտանշագիտության և կլինիկայի, վերքերի լավացման, արյան մակարդող համակարգի վրա մալարիայի ազդեցության (Ռ. Յոլյան) հարցերը։ Մշակվել է բրուցելոզի վիրաբուժության բարդությունների ախտորոշման շճաբանական ռեակցիայի արագ եղանակ (Ա. Սինասյան), հնարավոր է դարձել բրուցելոզի դեմ նախապես անընկալունացված դոնորներից վերցրած արյան պահածոյացումը (Ա. Սինասյան, Ք. Անտոնյան)։ Հետազոտվել են ասկարիդոգի ախտածնության, կլինիկայի, բուժման և վիրաբուժության բարդությունների հարցերը (Վ. Մալխասյան)։ Ոաումնասիրվել են էխինոկոկոզի տարածվածությունը երկրում, մշակվել և առաջարկվել է բազմաբշտային էխինոկոկի առաջացման սխեմա (Հ. Գևորգյան, է. Մարտիկյան), կատարվել է էխինոկոկի բշտի հեռացում փայծաղից՝ վերջինիս պահպանմամբ (Վ. Սարուխանյան)։ Կրծքային վիրաբուժության բնագավառում դեռևս 1950-ական թվականներից Ս. Ավդալբեկյանը կատարել է թոքերի վիրահատություններ, 1956 թվականին՝ թոքի էխինոկոկոզի բուժման փորձ։ Մինչ այդ կատարվել են կրծքավանդակի օրգանների եզակի պլանային միջամտություններ, սակայն հաճախակի էին վիրահատությունները կրծքավանդակի վիրավորումների և փակ վնասվածքների դեպքերում։ Գ. Մելքոնյանը կերակրափողի կրծքային հատվածի մասնահատման փորձեր է արել, Գ. Միրզա-Ավագյանը վիրահատության միջոցով սրտամկանից հաջողությամբ հեռացրել է փամփուշտը։ Կրծքային վիրաբուժության հետագա զարգացումը պայմանավորված է 1962 թվականին ԲԿհ-ում (1997 թվականից՝ ԱԱԻ) Ս. Ավդալբեկյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի հիմնադրմամբ։ Ամբիոնում, նրան կից լաբորատորիայում և կրծքային վիրաբուժության բաժանմունքում կատարվել են կրծքային վիրաբույժների պատրաստման, թոքերի հիվանդությունների ախտորոշման ու բուժման աշխատանքներ (Ս. Ավդալբեկյան, Ս. Երամյան, Վ. Ափոյան և ուրիշներ)։ Առաջին անգամ հանրապետությունում կատարվել են սրտապարկի (պերիկարդ) խոռոչի (Վ. Ափոյան, Հ. Սարկավագյան), թոքի հեռացումից հետո հակառակ կողմի կրծքամզային խոռոչի (Վ. Ափոյան, Հ. Սարկավագյան, Ա. Վեմյան) միջով գլխավոր բրոնխների խուղակների վերացման վիրահատություններ։ Առաջին անգամ առաջարկվել է զույգ թոքի էխինոկոկային ախտահարման դեպքում էխինոկոկի բշտերի միաժամանակյա հեռացման ընդհանուր մուտքի ստեղծման Եղանակ՝ միջային կրծոսկրահատում (ստերնոտոմիա)։ Կլինիկայում մշակվել են Ալեքսանդր Սիքայելյան 1928-1991։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։