Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտեզ (այլ կիրառումներ)

Վիտեզ համայնք (բոս․՝  և խորվ.՝ Vitez, սերբ.՝ Витез), բոսնիական համայնք, որը մտնում է Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիայի կազմում։ Տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական մասում։ Վարչական կենտրոնը համարվում է Վիտեզ քաղաքը[2]։

Վիտեզ
բոս․՝  և խորվ.՝ Vitez, սերբ.՝ Витез
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԿարգավիճակԲոսնիա և Հերցեգովինայի մունիցիպալիտետ և third-level administrative division?
Մտնում էԿենտրոնական Բոսնիա կանտոն և Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա[1]
ՎարչկենտրոնՎիտեզ
ՀամայնքապետԱվդան Ակելիչ
Հիմնական լեզուխորվաթերեն, բոսնիերեն
Բնակչություն (1991)27 859 մարդ
Տարածք174
Հիմնադրված է1991 թ.
Սահմանակցում էՏրավնիկ (համայնք, Բոսնիա և Հերցեգովինա)
Հեռախոսային կոդ+387 030
Պաշտոնական կայքէջ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Վիտեզ համայնքը տեղակայված է Լաշվա գետի հովտի կենտրոնական մասում, որը սկիզբ է առնում Վլաշիչ լեռնից (երկրի հարավ-արևելք) և հոսում է մինչև Բուսովաչա համայնքի համանուն քաղաքը։ Հովտի բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 390-ից մինչև 480 մ։ Ամենացածր, 415 մ բարձրության վրա գտնվում է համայնքի կենտրոնը, Վիտեզ քաղաքը, իսկ ամենաբարձր, 700 մ բարձրության վրա գտնվում է Զասելե գյուղը։ Կլիման խիստ ցամաքային է, ձմռանը ջերմաստիճանը հասնում է մինչև -28 °C, իսկ ամռանը մինչև +36 °C։

Բնակչություն խմբագրել

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` համայնքի 34 բնակավայրերում ապրել է 24 859 մարդ։ Ըստ 2001 թվականի տվյալների, համայնքի բնակչությունը կազմել է 25 214 մարդ։

Վիտեզ համայնքի բնակչությունը ըստ թվականների 1991 1981 1971
Խորվաթներ 12675 (45,49 %) 11131 (46,06 %) 10196 (49,42 %)
Սլավոն մուսուլմաններ 11514 (41,32 %) 9911 (41,01 %) 8527 (41,33 %)
Սերբեր 1501 (5,38 %) 1439 (5,95 %) 1502 (7,28 %)
Հարավսլավներ 1377 (4,94 %) 1229 (5,08 %) 178 (0,86 %)
Այլազգիներ 792 (2,84 %) 456 (1,88 %) 225 (1,09 %)
Ընդամենը 27859 24166 20628

Բնակավայրեր խմբագրել

Ախմիչի, Բիլա, Բրդո, Բուկվե, Վիլիկ Մոշուն, Վիտեզ, Վրանիսկա, Վրխովինե, Գաչիցե, Գորնյա Վեչերիսկա, Դիվյակ, Դոնյա Վեչերիսկա, Դուբրավիցա, Զաբիլե, Զասելե, Կրատինե, Կրչևիցե, Կրտինե, Կրուշչիցա, Լուպաց, Լյուբիћ, Մաիլ Մոշուն, Նադիոցի, Պիչիչի, Պոչուլցա, Պրեոչիցա, Պրյավոր, Կուտովիչի, Ռիեկա, Սադովաչե, Սիվրինո Սելո, Տոլովիչի, Շանտիչի և Յարդոլ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Савезни завод за статистику и евиденцију ФНРЈ и СФРЈ, попис становништва 1948, 1953, 1961, 1971, 1981. и 1991. године.
  • Књига: „Национални састав становништва - Резултати за Републику по општинама и насељеним мјестима 1991.“, статистички билтен бр. 234, Издање Државног завода за статистику Републике Босне и Херцеговине, Сарајево.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտեզ (համայնք)» հոդվածին։