Վիտալի Պոպկովի հուշարձան (Մոսկվա)

հուշարձան Մոսկվայում

Վիտալի Պոպկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Виталию Попкову), Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Վիտալի Իվանովիչ Պոպկովի հուշարձան-կիսանդրին բացվել է 1953 թվականի նոյեմբերի 17-ին Մոսկվայում, Սամոտեչնայա փողոցի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդկագործ Լև Կերբելը և ճարտարապետ Լև Գոլուբովսկին[1]։ Հուշարձանն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։

Վիտալի Պոպկովի հուշարձան
Վիտալի Պոպկովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԼև Կերբել
Ստեղծում1953
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄեշչանսկի շրջան
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակՄԺՕ № 7736479000
 Bust of Vitaly Popkov in Moscow Վիքիպահեստում

Պոպկովի բրոնզե կիսանդրին տեղադրվել է գրանիտե պատվանդանի վրա։ Քանդակագործը օդաչուին կերտել է տոնական հագուստով և պարգևներով[3]։ Կիսանդրու երեսը դիտողին է ուղղված, քանդակագործը կիսանդրուն փոխանցել է որոշակի տրամադրություն և դիտողի ուշադրությունը սևեռել Պոպկովի խիզախության, կամքի, ազնվության, մարդկային հատկանիշների վրա։ Արվեստաբան Ալեքսանդր Զամոշկինը գրել է.

Խիզախ, ներքին լարվածությամբ բաց հմայիչ դեմքը գրավում է դիտողին՝ խոր վստահություն առաջացնելով հերոսի հանդեպ[4]։

Հուշարձանի ուրվագիծը լավ է ընկալվում հեռվից և համապատասխանում է հրապարակի լանդշաֆտին[4]։

Պատվանդանն անքակտելիորեն կապված է կիսանդրուն և հուշարձանին հաղորդում է մոնումենտալություն։ Ուկրաինայից բերված գրանիտե մուգ կարմիր գլանաձև պատվանդանը խորանարդի մեջ է մտնում ստորին հատվածից[4]։ Պատվանդանի առջևի մասում կա բրոնզե տախտակ Պոպկովի երկրորդ՝ «Ոսկե աստղ» մեդալով պարգևատրման մասին տեքստով և նրա պատվին հուշարձան տեղադրելու հրամանի տեքստով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кожевников Р. Ф. Памятники героям Советского Союза // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Бюст В.И. Попкова Արխիվացված 2018-05-29 Wayback Machine // Узнай Москву
  4. 4,0 4,1 4,2 Замошкин А. И. Лев Ефимович Кербель. М. Советский художник. 1967. — С. 56