Վիուլեն Այվազյան

հայ ֆուտբոլիստ

Վիուլեն Այվազյան (հունվարի 1, 1995(1995-01-01)[1], Գյումրի, Հայաստան), հայազգի ֆուտբոլիստ, «Շիրակ», Լատվիայի «Վենտսպիլս» և Բելարուսի «Դնեպր» ֆուտբոլային ակումբների հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում:։

Football pictogram.svg
Վիուլեն Այվազյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1995(1995-01-01)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
Հասակ 183
Քաշ 77
Դիրք Հարձակվող (ֆուտբոլ)
Համար 7
Պատանեկան կարիերա
?—2010 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012—2014 Հայաստան Փյունիկ 45 (14)
2014—մինչև հիմա Հայաստան Շիրակ (ֆուտբոլային ակումբ) 26 (6)
Ազգային հավաքական
2011 Հայաստան Հայաստան (մինչև 17 տարեկան) 3 (0)
2012 Հայաստան Հայաստան (մինչև 19 տարեկան) 2 (0)
2012—2013 Հայաստան Հայաստան (մինչև 21 տարեկան) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Վիուլեն Այվազյանը ծնվել է Գյումրի քաղաքում, ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը և պապը ժամանակին նույնպես եղել են ֆուտբոլիստներ։ Դեռևս պատանի տարիքից Վիուլենը տեղափոխվել է Երևան, տեղի «Փյունիկ» ֆուսբոլային մարզադպրոց։ Ֆուտբոլային այդ դպրոցը Վիուլենի համար դարձավ ակադեմիա, որտեղ նա նվաճեց շատ մեդալներ, այդ թվում նաև Հայաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Շիրակին։ Դեբյուտային խաղը բարձրագույն խմբում տեղի ունեցավ 2012 թվականի մայիսի 5-ին՝ 17 տարեկան հասակում, Երևանի «Արարատ»֊ի դեմ խաղում։ 74֊րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ղուկաս Պողոսյանի փոխարեն, և 8 րոպե անց դարձավ գոլի հեղինակ՝ թիմին պարգևելով շատ կարեվոր հաղթանակ՝ 2:3 հաշվով[2]։: Իր առաջին իսկ մրցաշրջանում խփած 13 գնդակով դարձավ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը։ Հատկանշական է, որ երիտասարդ տարիքում արդեն իսպանական El Cazador De Talentos պարբերականը իր կայքում հիշատակել էր մեր ֆուտբոլիստին, նրա խաղաոճը նմանեցնելով բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի խաղաոճին։ Այվազյանը Եվրոպա լիգայի 2013-14 թ. խաղարկությունում դառնալով 3 գոլի հեղինակ ՆՀՀ Մակեդոնիան ներկայացնող «Տետեքս»-ի և Լիտվայի բազմակի չեմպիոն «Ժալգիրիս»-ի դարպասը դարձավ ԵԼ-ում գոլ հեղինակած Հայաստանի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը և ընդգրկվեց լավագույն ռմբարկուների ցանկում։ 2017 թ.-ին տեղափոխվեց լատվիական «Վենտսպիլս», այնուհետեվ հանդես եկավ Բելարուսի «Դնեպր Մոգիլեվ» ակումբում։

Կարիերան ազգային հավաքականումԽմբագրել

Այվազյանը իր ելույթները սկսել է Հայաստանի պատանեկան հավաքականում։ Դեբյուտային խաղը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 26-ին «Ռուսաստան»-ի Մ-17 տարեկանների հավաքականի դեմ պաղում, որտեղ հայերը ոչ-ոքի ավարտեցին խաղը՝1:1 հաշվով, իսկ ինքը՝ Այվազյանը, դարձավ միակ գոլի հեղինակը[3]։ 2012 թ. օգոստոսի 16-ին նա դեբյուտեց արդեն Հայաստանի երիտասարդական հավաքականում՝ Քարդիֆում տեղի ունեցաց խաղում, «Ուելս»-ի հավաքականի դեմ, որտեղ մեր ընտրանին 0:1 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ Այվազյանը աչքի ընկավ վաստակած 11 մետրանոց հարվածով։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2010 12 6 - - - - 12 2
2011 4 7 - - - - 4 7
Բոլորը 16 9 - - - - 16 9
Փյունիկ-2 2012/13 ? 2 - - - - ? 2
Բոլորը ? 2 - - - - ? 2
Փյունիկ 2012/13 31 13 0 0 2 0 20 10
Բոլորը 18 10 0 0 2 0 20 10
Ամբողջ կարիերայի ընթացքում 101 33 0 0 2 0 36 21

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Арарат» — «Пюник»» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է 20.10.2012 
  3. «Протокол матча Уэльс (до 17) — Армения (до 17)» (անգլերեն)։ Soccerway.com։ Արխիվացված օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է 20.10.2012 

Արտաքին հղումներԽմբագրել