Վիոլանտրոն

քիմիական միացություն

Վիոլանտրոն, երկբենզանտրոն, C34H16O2, բազմամիջուկ կոնդենսված արոմատիկ երկկետոն։ Մուգ կապույտ, բյուրեղական նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 490—495 °C (քայքայվելով)։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ ծծմբական թթվում և նիտրաբենզոլում։ Վիոլանտրոնի ածանցյալները լույսի, քլորի և լվացման նկատմամբ կայուն կուրային ներկանյութեր են (սև, վառ կանաչ, կապտականաչ և այլն), որոնք օգտագործվում են որպես տպագրական ներկերի, պլաստմասսաների պիգմենտներ։ Առավել կարևոր է 16, 17-երկմեթօքսիվիոլանտրոնը, որը կապտավուն երանգով մուգ կանաչ ներկանյութ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլանտրոն» հոդվածին։