Բացել գլխավոր ցանկը

Վինսենթ Թոմասի կամուրջ (անգլ.՝ Vincent Thomas Bridge), ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի նավահանգստի վրա կախված կամուրջը, Լոս-Անջելեսի Սան-Պեդրո նավահանգստային շրջանը Տերմինալ կղզուն միացնող: Շահագործման է հանձնվել 1963 թվականի նոյեմբերի 15-ին: Ամենաերկար թռիչքի երկարությունը 460 մետր է: Կամուրջը անվանել են ի պատիվ Սան-Պեդրո քաղաքի օրենսդիր մարմնի անդամ Վինսենթ Թոմասի: Այն 47-րդ կալիֆորնիական մայրուղու մասն է կազմում (California State Route 47) : Դա Կալիֆորնիայի կախովի կամուրջներից երկարությամբ երրորդն է, աշխարհի բոլոր կամուրջներից թռիչքի երկարությամբ 76-րդն է[1]:

Picto infobox bridge1.png
Վինսենթ Թոմասի կամուրջ
Vincent Thomas Bridge
VTbridge2009.jpg
ԱնունովVincent Thomas?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղանքԼոս-Անջելես
Տեսակկախովի կամուրջ
Հատում էPort of Los Angeles?
Երկարություն457
Լայնություն16
Բացման տարեթիվնոյեմբերի 15, 1963
Կոորդինատներ: 33°44′58.000000098407″ հս․ լ. 118°16′18.000000112003″ ամ. ե. / 33.74944444447177716° հս․. լ. 118.27166666669778294° ավ. ե. / 33.74944444447177716; 118.27166666669778294

ՊատմությունԽմբագրել

Կամրջի կառուցման պատճառը նավահանգստի երթևեկության աճն էր, որը գտնվում էր մոտակայքում: Դրանից առաջ տեղափոխումը կատարվում էր լաստանավերով, որոնք միացնում էին Սան Պեդրոյի տարածքը և Տերմինալի կղզին: Կամրջի նախաձեռնողը Վինսենթ Թոմասն էր, ով ներկայացնում էր Սան Պեդրոն:

 
Ավտոմոբիլային ուղի

Կամուրջի կառուցման ժամանակ և բացումից հետո առաջին տարիներին որպես անհեռանկար և չօգտագործվող նրան անվանեցին «ոչ մի տեղ տանող կամուրջ»: Բայց արդեն սկսած 1970-ականներից Լոս-Անջելես և Լոնգ-Բիչ նավահանգիստներից մոտ լինելու պատճառով մեծացավ կամուրջի նշանակությունը, որոնք դարձել են ԱՄՆ-ի արևմտյան ափամերձ շրջանների գլխավոր նավահանգիստները:

2012 թվականի օգոստոսի 19-ին 68-ամյա կինոռեժիսոր Թոնի Սքոթը, իր մեքենայում թողնելով ինքնասպանության գրություն, որի բովանդակությունը չի բացահայտվում, տեղական ժամանակով ինքնասպան է եղել կեսօրին՝ նետվելով Վենսենթ Թոմաս կամրջից:

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել