Վինյարդ թատրոնը (անգլ՝. Vineyard Theatre), շահույթ չհետապնդող, օֆֆ-բրոդվեյան թատրոն է, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի 15-րդ փողոցում, ոչ շատ հեռու Յունիոն-սքվերից։ Առաջին ներկայացումը բեմադրվել է 1981 թվականին։ Թատրոնը հայտնի է դարձել Թոնի մրցանակ ստացած Avenue Q[1] մյուզիքլի, Պաուլա Վոգելի «Ինչպես ես սովորեցի վարել» (How I Learned to Drive), որը ստացել է Պուլիտցերյան մրցանակ, ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ ստացած ներկայացումների շնորհիվ։ Վինյարդը նկարագրում է իրեն իբրև նոր աշխատանքին նվիրված և դերասաններին աջակցող թատրոն[2]։

Վինյարդ թատրոն
Vineyard Theatre
Տեսարան ներկայացումից
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1981 թ
Գեղարվեստական ղեկավարԴուգլաս Ալբել
Կայքvineyardtheatre.org

Վինյարդ թատրոնը նաև Դրամա դեսկ մրցանակի, ինչպես նաև Լուսիլ Լորտելի հատուկ մրցանակի դափնեկիր է։ 2007 թվականին իր 25-ամյա տարելիցին թատրոնը Ջոնաթան Լարսոնի ֆոնդի կողմից գրանտ ստացավ։ Թատրոնը նաև Վինյարդ թատերական գործիչների միության նստավայրն է, որը հանդիսանում է սցենարիստների, կոմպոզիտորների, դերասանների, դիզայներների և ռեժիսորների մի միություն, ովքեր դերասաններին լայն հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց աշխատանքը և մասնակցելու թատրոնի ընթացիկ կյանքին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brantley, Ben (October 22, 2009). «Pulling Heartstrings, Racy Puppets Return». The New York Times. Retrieved September 2, 2011.
  2. «Who We Are» Archived 2011-09-27 at the Wayback Machine.. Vineyard Theatre.org. Retrieved May 11, 2008.
  3. «Vineyard Community of Artists» Archived 2011-09-27 at the Wayback Machine.. Vineyard Theatre.org. Retrieved September 2, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել