Վիկտորյա Խաչիկյան

հայ դերասան

Վիկտորյա Խաչիկյան (1884, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955), հայ դերասանուհի, պարուհի։

Վիկտորյա Խաչիկյան
արմտ. հայ.՝ Վիկտորիա Խաչիկեան
Ծնվել է1884
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1955
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի և պարուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1890-ականների վերջերից հանդես է եկել արևելյան պարերով։ 1900 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին, արժանացել մամուլի ուշադրությանը որպես արևելյան պարերի փայլուն կատարող։ Այնտեղ հանդես է եկել Զիպա ծածկանունով։ Օսմանյան սահմանադրությունից հետո (1908) պարել է հայկական և թուրքական թատերախմբերում, մասնավորապես Ա. Պենկլյանի օպերետային խմբում, որի հետ մեկնել է Լոնդոն, մասնակցել խմբի բեմադրություններին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 59.