Վիլյամ II դե Պերսի
Վիլյամ II դե Պերսի (անգլ.՝ William de Percy of Topcliffe; 1088), անգլիացի ազնվական և հողատեր, ավատական 3-րդ բարոն Պերսին (1130-1135 թվականներից)։
Ալան դե Պերսիի և Էմմի դե Գանտի ավագ որդին[К 1]:
Վիլյամի որդիներն իրենից շուտ են մահացել։ Այդ պատճառով էլ նրա մահից հետո ունեցվածքը բաժանվել է երկու դուստրերի ամուսինների միջև։
Կենսագրություն
խմբագրելՎիլյամը Ալան դե Պերսի Մեծի՝ ֆեոդալական 2-րդ բարոն Պերսիի որդիներից ավագն էր։ 1130-1135 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա ժառանգել է հոր տիրույթները՝ ստանալով մեծ տարածքներ Յորքշիրում, Լինքոլնշիրում, Էսսեքսում և Հեմփշիրում[2][3]։
1138 թվականին Վիլյամը յորկշիրցիների ջոկատ է ուղարկել՝ Հյուսիսային Անգլիա ներխուժած շոտլանդացիների դեմ պայքարում Ստեֆան թագավորին օգնելու։ Ընդ որում՝ շոտլանդացիների ռազմական ղեկավարներից մեկը Ալան դե Պերսին էր, որը Ալան դե Պերսի Մեծի ապօրինի որդին և Վիլյամի արյունակից եղբայրն էր։ Ալանի մասին հայտնում են, որ նա իր ժամանակների լավագույն առաջնորդներից մեկն է եղել, ծառայել է Շոտլանդիայի թագավոր Դավիթ I-ի մոտ։
1138 թվականի օգոստոսի 22-ին Վիլյամը մասնակցել է շոտլանդացիների դեմ մղվող Դրոշակների ճակատամարտին, որը տեղի է ունեցել Նորտալերտոնից ոչ հեռու՝ Հյուսիսային Յորքշիրում, որտեղ նա իրեն լավ է դրսևորել։ Արդյունքում շոտլանդացիները ջախջախվել են և ստիպված նահանջել[1]։
Ստեֆանի և նրա հաջորդի՝ Հենրի II Պլանտագենետի կառավարման տարիներին Վիլյամին հաջողվել է մեծացնել ընտանեկան տիրույթները։ Նա ձեռք է բերել 10000 ակր հողատարածք Պիտվարտի (Սուսսեքս) հարևանությամբ։ Նա հիմնադրել է Սոլի աբբայությունը, որտեղ հետագայում հուղարկավորվել են Պերսի ընտանիքի շատ անդամներ[1]։
Վիլյամը մահացել է մոտ 1174/1175 թվականին։ Քանի որ նրա որդիներն ավելի վաղ էին մահացել, Պերսի տիրույթները բաժանվել են դուստրերի՝ Մոդի և Ագնեսի ամուսինների միջև, ընդ որում՝ առյուծի բաժինը ժառանգել է Ժոսելին դե Լուվենը՝ Ագնեսի ամուսինը։ Մոդը երեխաներ չի ունեցել։ Հետագայում Պերսիի բոլոր տիրույթները ժառանգել են Ագնեսի և Ժոսելինի ժառանգները, ովքեր ընդունել են Պերսի տոհմական անունը[4]։
Ամուսնություն և զավակներ
խմբագրելԱռաջին կինը՝ Ալիսա դե Տոնբրիջը, ենթադրվում է, որ Ռիչարդ Ֆից-Հիլբերտի՝ Կլերի 3-րդ լորդի և Ագնես Չեստերի դուստրն էր։
Զավակներ՝
- Ալան դե Պերսի (մահացել է մինչև 1174 թվականը)
- N դե Պերսի
- N դե Պերսի
- N դե Պերսի
- Մաթիլդա (Մոդ) դե Պերսի (մահացել է 1202 թվականի նոյեմբերի և 1204 թվականի հոկտեմբերի 13-ի միջև ընկած ժամանակահատվածում), ամուսինը՝ Վիլյամ դե Բոմոնը, 1153 թվականից Ուորիկի 3-րդ կոմսն էր։
- Ագնես դե Պերսի (մահացել է 1202 թվականի վերջի և 1204 թվականի հոկտեմբերի 13-ի միջև ընկած ժամանակահատվածում), բարոնուհի Պերսի։ Նրա ամուսինը Ժոսելին դե Լուվենն էր (մահացել է 1180 թվականին)՝ բարոն, Արունդել դղյակի բերդատեսուչը։
Երկրորդ կինը Սիբիլլա դե Վալուենը (մահացել է 1212 թվականից հետո)՝ Ռոբերտ դե Ռոսի այրին էր։ Նրա երրորդ ամուսինը եղել է Ռալֆ դե Ալբինի Բրիտոն:
Վիլյամն ուներ նաև ապօրինի դուստ՝
- Ադելիզա դե Պերսի. Նրա ամուսինը Ռիչարդ դե Մորվիլն էր։ Նա Հուգո դե Պյուիզի՝ Դարեմի եպիսկոպոսի սիրուհին էր։
Մեկնաբանություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Brenan Gerald. A history of the house of Percy: from the earliest times down to the present century. — London: Fremantle & co, 1902. — Vol. 1. — P. 9—12.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Brenan Gerald. A history of the house of Percy. — Vol. 1. — P. 9—12.
- ↑ 2,0 2,1 Կաղապար:FGM
- ↑ Կաղապար:Книга:Oxford Dictionary of National Biography
- ↑ Կաղապար:Книга:Oxford Dictionary of National Biography
Արտաքին հղումներ
խմբագրել- «William de Percy» (անգլերեն). thePeerage.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիլյամ II դե Պերսի-ի նախնիները | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|