Վիլհելմ Ակունյան

հայ լուսանկարիչ

Վիլհելմ Հովհաննեսի Ակունյան (նոյեմբերի 3, 1956(1956-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից։

Վիլհելմ Ակունյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1956(1956-11-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1983) և Երևանի պետական համալսարան (1981)
Մասնագիտությունլուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Վիլհելմ Ակունյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում։ 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետում, 1980-1981 թվականներին՝ ԵՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի ֆոտոժուռնալիստիկայի բաժնում[1]։ Լուսանկարչությամբ է զբաղվել 1980 թվականից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ժամանակ[2]։ Որպես ֆոտոթղթակից աշխատել է «Լուսավորիչ», «21», «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն», «Օրրան» թերթերում, «Նուվել դ’Արմենի» (Ֆրանսիա) և «Հայացք Երևանից» ամսագրերում։

Անդամակցություն խմբագրել

  • 1995-1998 թվականներին եղել է Երևանի մամուլի ակումբի անդամ[1]։

Գրականություն խմբագրել

  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Ծանոթագրություններ խմբագրել