Վիլլի Աեմսը (անգլ.՝ Willie Aames, ի ծնե անունը Ալբերտ Ուիլյամ Ութտոն, հուլիսի 15, 1960(1960-07-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ։ Նա հայտնի է 1970-ականների «Ութը բավական է» հեռուստասերիալում Թոմի Բրեդֆորդի դերով, 1980-ականների «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերով և «Bibleman» (1995-2003) direct-to-video սերիաներում։

Վիլլի Աեմս
Ծնվել էհուլիսի 15, 1960(1960-07-15) (63 տարեկան)
ԾննդավայրՆյուփորթ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունEdison High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[1]
Մասնագիտությունդերասան, ֆիլմի և հեռուստահաղորդման ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
Ակտիվ շրջան1971 թվականից առ այսօր
Ամուսին(ներ)Վիկի Ուոթերմեն(1979-84), Մայլո ՄքՔասլին(1986–2009), Վիննի Հանգ(2014)
Երեխա(ներ)2

Կյանք խմբագրել

Աեմսը ծնվել է Նյուփորթ Բիչում, Կալիֆորնիա[2]։ Նա հաճախում էր Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ քաղաքի Էդիսոնի ավագ դպրոցը, երգչախումբ և Մադրիգալ անսամբլը։

Կարիերա խմբագրել

Աեմսը սկսեց խաղալ 1960-ականների վերջերին՝ որպես երեխա-դերասան և հայտնվեց Gunsmoke, «Դիսնեյի հրաշալի աշխարհը», «Ադամ-12» և «Էդիի հոր դատավճիռը» շոուներում։ 1971-ին նա ստեղծեց Լեոնարդ Ունգերի դերը՝ Ֆելիքս Ունգերի (Թոնի Ռանդոլ) որդուն, ABC հեռուստաընկերության «Տարօրինակ զույգը» կոմեդիայի մի մասում, որը հետագայում խաղացել է Լեյֆ Գարեթը։ Հաջորդ տարի նա մարմնավորեց Ջեմի Բոյլի կերպարը «Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա» անիմացիոն սիթքոմում։

Նա հյուր էր տարբեր հեռուստանախագծերում, այդ թվում «Վալթոնները»։ 1974 թվականին նա կրկնօրինակել է Բենջամին Ֆրանկլինին՝ «Բենջամին Ֆրանկլին» մինի սերիալում։ Հաջորդ տարի, նա գլխավոր դերը կիսեց «Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը»[3] ֆիլմում։ 1977 թվականին նա ստացավ Թոմի Բրեդֆորդի դերը «Ութը բավական է» կոմեդիա-դրամայում։ Այս ընթացքում նա նվագում էր «Վիլլի Աեմս և Դրախտ» խմբում, որպես մենակատար և կիթառահար։ Երբ Աեմսը միջնակարգ դպրոցում էր, խումբը CBS Custom Label-ի[4] հետ կնքեց ձայնագրման պայմանագիր։ Աեմսն այս ընթացքում հայտնվեց իր առաջին՝ «Scavenger Hunt» ֆիլմում։ Ֆիլմի ավարտից հետո՝ 1981 թվականին, Աեմսը խաղաց ավելի շատ դերեր, այդ թվում «Zapped!»-ը՝ հակառակ Սքոթ Բայոյի և «Դրախտ»-ում՝ Ֆոեբ Քեյթսի հետ[5]։

Նախքան 1984 թվականին «Charles in Charge» սիթքոմում Բուդի Լեմբեքի դերը խաղալը, նա մարմնավորեց Ռոբի Համլինի կերպարը «Գիշերվա ծայրը»[6] սերիալում։ 1983-1985 թվականներին հնչյունավորում էր Հանքի ձայնը «Dungeons & Dragons» մուլտֆիլմում։ 1990 թվականին «Charles in Charge» սիթքոմի ավարտից հետո, Աեմսը հյուրընկալվեց «Կրիպտոնի գործոնը» շոուում։ Աեմսը խաղաց Մայլս Փեթերսոնի դերը «Bibleman» քրիստոնյա հերոսը սերիայում՝ 1995-2003 թվականներին՝ նախքան հեռանալը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության պատճառով։ Նա փոխարինում էր Ռոբերտ Թ.Չլիփին[7]։

Անձնական կյանքը խմբագրել

Աեմսն ամուսնացել է 3 անգամ։ Նա 1979 թվականին ամուսնացած էր Վիկի Ուոթերմենի հետ և ունեին մեկ երեխա՝ Քրիստոֆերը[8] : 1986[9] թվականին Աեմսն ամուսնացավ Մայլո ՄքՔասլինի հետ՝ ունենալով մեկ երեխա՝ Հարլեղ Ջինը[10] : Իսկ ներկայումս Աեմսն ամուսնացած է Վիննի Հանգի[11] հետ։

Նա մի քանի տարի պայքարում էր ալկոհոլի կախվածության դեմ[12] : 2008 թվականին նա սնանկացավ և գումար ներդրեց անհաջող հեռուստաշոույում և շարունակեց թմրանյութերի չարաշահումը[13][14]։ Նրան հաջողվել է ազատվել այդ ամենից և շարունակել հաջողությամբ աշխատել որպես ռեժիսոր և սցենարիստ[15]

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1971 Տարօրինակ զույգը Լեոնարդ Էպիզոդ։ "Հաղթիր մեկը Ֆելիքսի համար"
1971–1972 Էդիի հոր դատավճիռը Հարոլդ Օ՛Բրայան 4 Էպիզոդներ
1971, 1973 Gunsmoke Թոմ /Էնդի 2 Էպիզոդներ
1971, 1974 Ադամ-12 Երիտասարդ / Բիլի Ռեյ 2 Էպիզոդներ
1971/74/75 Բժշկական կենտրոն Էրիկ / Ջեֆ 3 Էպիզոդներ
1972 Հրանոթ Macklin Boy Էպիզոդներ։ "Բազեների թռիչքը"
1972–1974 Սպասիր մինչև հայրդ տուն վերադառնա Ջամի Բոյլե (ձայն) 38 Էպիզոդներ
1973 Ադամի կողը Տղա Էպիզոդ։ "Կատեյը Բաթում"
1974 Բենջամին Ֆրանկլին Բենջամին Ֆրանկլին (12 տարեկանում) մինիսերիալ, Էպիզոդ։ "Մրրիկ"
1974 Դիսնեյի հրաշալի աշխարհը Ջեֆ Փեթերսոն Էպիզոդ։ "Փախուստ Ռոգու գետի վրա"
1975 Վալթոնները Դենի Քոլմլի Էպիզոդ։ "The Beguiled"
1975 Մենք կստանանք Քենի Պլաթ 12 Էպիզոդներ
1975–1976 Շվեյցարիայի Ռոբինսոն ընտանիքը Ֆրեդ Ռոբինսոն 20 Էպիզոդներ
1976 Հարուստ մարդիկ, Աղքատ մարդիկ, 2-րդ գիրք երիտասարդ Վեսլի Ջորդաչ մինիսերիալ, Էպիզոդներ։ "Գլուխ առաջին"
1976–1977 Ընտանիք Թ.Ջ. Լատիմեր 6 Էպիզոդներ
1977 Մարգագետնի տնակը Սեթ Էպիզոդներ։ "Հնդկացի մանուկ"
1977–1981 Ութը բավական է Թոմի Բրեդֆորդ 111 Էպիզոդներ
1982 Սիրո նավը Դենի Էպիզոդներ։ "Դոքի զարմիկը"
1983 Գիշերվա ծայրը Ռոբի Համլին Անհայտ Էպիզոդներ
1983–1985 Dungeons & Dragons Hank the Ranger (ձայն) 27 Էպիզոդներ
1984–1990 Charles in Charge Բուդի Լեմբեք 126 Էպիզոդներ
1986 Բլեյքի կախարդանքը Էրիկ Վիլսոն Էպիզոդ։ "էսպերանզայի վրեժը"
1987 Ութը բավական է. ընտանեկան վերամիավորում ԹոմիԲրեդֆորդ Ֆիլմ
1989 An Eight Is Enough Wedding Թոմի Բրեդֆորդ Ֆիլմ
1995–2003 Bibleman[7] Մայլս Փեթերսոն/ Bibleman
2005 Celebrity Fit Club Season 2 ինքը 8 Էպիզոդներ
2006 Bugtime Adventures Նարաթոր 13 Էպիզոդներ
2008 Celebrity Fit Club - Season 8 (Boot Camp) ինքը 8 Էպիզոդներ
Կինո
Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1979 Scavenger Hunt Քենի Սթեվենս
1982 Դրախտ Դեյվիդ
1982 Zapped! Փեյթոն Նիքոլս
1984 Goma-2 (it) Թոնի Այլընտրանքային անվանում։ Սպանության մեքենա
1985 Կտրել եւ վազել Թոմի Ալո Այլընտրանքային անվանում։ Ամազոն։ Վայրենի Արկածներ
2003 The Missy Files
Ռեժիսոր, գրող
2015 Պտտվող լուսինը Վիլիամ Սթոն
2016 Յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ ունի պատմություն Վերնոն Հոլիս ֆիլմ Հոլմարկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reality TV's Most Memorable Christians
  2. Dick Kliener (1981 թ․ նոյեմբերի 30). «'Idol' Status Not For Willie». Waycross Journal-Herald. էջ P5. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  3. «Swiss Family Schoolhouse». The Victoria Advocate. 1976 թ․ հունվարի 18. էջ 6. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  4. «Willie Aames' TV Series Not Helping His Music». The Evening Independent. 1979 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  5. Sheffield, Skip (1982 թ․ մայիսի 11). «Lost In 'Paradise'». Boca Raton News. էջ 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  6. Connie Passalacqua (1983 թ․ սեպտեմբերի 9). «Willie Aames spices up 'Edge of Night'». Rome News-Tribune. էջ 5. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  7. 7,0 7,1 «Times Daily - Google News Archive». News.google.com. 2003 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Perry, Beth (2008 թ․ փետրվարի 4). «Straight Aames». People. 69 (4). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  9. «Willie Aames - Eight Wasn't Enough, but Life in Kansas Is Plenty for Willie Aames». People. 44 (3). 1995 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  10. Mike Celizic (2008 թ․ հունվարի 16). «Willie Aames wards off demons, armed robber». Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  11. «Willie Aames». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  12. «Willie Aames Accepts The Past With Grace». CBS News. 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Willie Aames is broke, on unemployment and working construction jobs». CeleBitchy. 2008 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. «Willie Aames Bounces Back». The National Enquirer. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. «Former Child Star Willie Aames Finds Success as a Cruise Director for Oceania and Regent». Cruise Talk. 2012 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել