Վիլլեմստադ, մեծ քաղաք Կյուրասաո վարչական կենտրոնում։ Բնակչությումը 58000 մարդ (2003 թ.), իսկ քաղաքական ագլոմերացիան հասնում է մինչև 130 հազ.[1]:

Բնակավայր
Facades of Handelskade, Willemstad, Curaçao - February 2020.jpg
ԵրկիրԿյուրասաո Կյուրասաո
Հիմնադրված է1634 թ.
ԲԾՄ37 մետր
Բնակչություն150 000 մարդ (2015)
##Վիլլեմստադ (Աշխարհ)
Red pog.png
Լողացող կամուրջը Վիլլեմստադում

Հոլանդացիները Կարիբյան կղզիների գեղեցիկ բնական նավահանգստում ստեղծեցին առևտրային բնակավայր 1634 թվականին։ Հետագա դարերի ընթացքում քաղաքը տնտեսապես աճեց և զարգացավ։ Քանի որ կղզու տնտեսությունը ծաղկում էր, այդ փաստը գրավում էր նիդերլանդացի և հրեա առևտրականների ուշադրությունը, և քաղաքը դարձավ հզոր առևտրական կենտրոն շատ գեղեցիկ առանձնատներով և բիզնես շրջաններով։

Ժամանակակից քաղաքը իր մեջ է կրում մի քանի պատմակն շրջաններ, ճարտարապետական կոթողներ որոնք իրենց մեջ են արտահայտել ոչ միայն եվրոպական ոճի էսքիզներ այլ նաև նիդերլանդներից այստեղ բերված ոճը։

Քաղաքի կետրոնը կիսում է երկու մեծ շրջաններ ՝ Պունդան արևելյան մասում և Օտրոբանդան արևմտյան մասում։ Հիասքանչ ափամերձ տարածքի ողջ երկայնքով տեղակայված են XVIII-XIX դարերի վաղեմություն ունեցող նիդերլանդական բնակավայրեր, որոնցում այժմ տեղակայված են սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ ժամանցի վայրեր։ Հին քաղաքներ կապված են երկու կամուրջով Կոնինգին-Յուլիանաբրյուգ (բարձրությունը կազմում է 50 մետր) և Կոնինգի-Էմմաբրյուգը ՝ հետիոտնային կամուրջը՝ հատուկ կառուցված է նավերի երևեկությանը չխանգարելու համար։ Նավահանգստում կա լողացող շուկա։

Պունդաի հյուսիսային մասում ձգվում է հին հրեական շրջան Սխարլոն։ Այնտեղ է գտնվում տարիքով երկրորդ սինագոգը (հնագույն տներ) ՝ Միկվա-Իսրաել-Էմանուէլը (XVII դար), և նունպես հին գերեզմանոց Բեթ-Հեյմը, իր ոչ մեծ ներքին թանգարանով։

Ֆորտ-Ամստերդամը (1635 թվական) նավահանգիստը, որից էլ սկսել է զարգանալ քաղաքը, այս օրերին դեռևս թույատրվում է այս տարածք մուտք գործելը։ Սա համարվում էր Նիդերլանդական Անտիլների նստավայրը։

Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ՝ Կյուրասաոի թանգարանը, Ծովային թանգարանը, Ֆորտ-Ամստերդամի եկեղեցական թանգարանը և Կուրա-Խուլանդի թանգարանը։ 1948 թվականին հրեա և արաբ ժողովուրդների միջև ծագեց վիճաբանություն, որը բերեց մեծ անկարգության, որն էլ վերածվեց սպանդի, որի ընթացում էլ մահացավ մեկ մարդ։

1977 թվականին քաղաքը և նավահանգիստ Վիլլեմստադը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Книга:Русские названия жителей: Словарь-справочник, 71