Վիբորգի շուկա, Վիբորգի փակ շուկայի շենքը (Հյուսիսային Խրամի փողոց, 2), կառուցվել է 1904-1905 թվականներին ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերստադի (1873-1931) նախագծով։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1794 թվականին հաստատված Վիբորգի հատակագծի համաձայն Մայր տաճարի հրապարակում սկսվեց Ջակոմո Կվարնեգի նախագծված պայտաձև քարվանսարայի շինարարությունը, բայց այն չավարտվեց։ Կառուցվեց միայն նրա արևելյան մասնաշենքը, որը 20-րդ դարի սկզբին շատ էր քայքայվել և հետագայում ապամոնտաժվեց։ Շուկայի նոր շենքի նախագծերի մրցույթում հաղթեց ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերշտադը, ով հետագայում կառուցեց նաև Հելսինկիում գտնվող Հականիեմիի շուկան։ Վիբորգի շուկայի շենքը բացվեց 1906 թվականին, դառնալով Շուկայի հրապարակի ճարտարապետական անսամբլի կարևոր տարրը, որը ձևավորվել էր ապամոնտաժված քաղաքի պարսպի տեղում։ Հյուսիսային մոդեռնի ոճով և ժամացույցի աշտարակով կառուցված ծածկած շուկայի շենքը զբաղեցրեց այն տեղը, որտեղ նախկինում գտնվում էր Լակամունդի աշտարակը։ Շենքը ընդգրկում էր 1880-ականներին Վոդնայա Զաստավա և Սեվերնի Վալ փողոցների խաչմերուկում կառուցված երկհարկանի առևտրային շինությունը։ Քաղաքի համայնապատկերում մասամբ տեսանելի երկհարկանի շենքի ճակատը փակում է դեպի քաղաքի գլխավոր փողոցն ուղղված շինության հեռանկարային վերակառուցումը։ Շինության ճակատի ձևավորման դեկորատիվ տարրերից են Վիբորգի զինանշանը և բուսական զարդանախշերը։

20-րդ դարի սկզբին շուկան համարվում էր ամենամեծը Սկանդինավիայում[1]։ Շինության հիմնական ճակատը մոտ 20 մետր լայնություն ունի, կողայինը` ավելի քան 130 մետր։ Շուկայի կարևոր առանձնահատկություններից է հովացման նորագույն համակարգը։ Բացի մանրածախ առևտրի տարածքից, շենքում գործում է նաև սրճարան։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վիբորգի շուկայի շենքը զգալի վնասներ էր կրել։ Շուկան նորից բացվեց միայն 1957 թվականին։ Հետպատերազմյան վերակառուցման ընթացքում յոթ սրածայր վերնաճակատներից վերականգնվեցին միայն երեքը, ինչը զգալիորեն խեղաթյուրեց շենքի արտաքին տեսքը։ 1976 թվականին տանիքի պատմական ձևը ստացավ միայն ժամացույցի աշտարակը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8