Վերոս (ուզուրպատոր)

Վերոս (լատ.՝ Verus, 2-րդ դար - 219), հռոմեական կայսր ուզուրպատոր 219 թվականին։

Վերոս
Զինվորական կոչումլեգատ
Ծնվել է՝2-րդ դար
Մահացել է՝219
ԵրկիրՀին Հռոմ
քաղաքական գործիչ

Վերոսը եղել է ցենտուրիոն և բարձրացել մինչև հռոմեական սենատորի կոչումը։ Վերոսը հենվում էր բանակի վրա կարիերային աստիճանով բարձրանալու ժամանակ և ի վերջո դառնում է III Գալլիական լեգեոնի ղեկավար, որը գտնվում էր Սիրայում և սատարում էր Հելիոգաբալոսին։

Շուտով զինվորները սկսել են դժգոհություն հայտնել Հելիոգաբալոսի կառավարումից, և 218-219 թթ. ձմռանը Վերոսը՝ օգտվելով լեգեոնում ծագած ապստամբությունից, իրեն հռչակել է կայսր։ Հելիոգաբալոսը ճնշել է ապստամբությունը, մահապատժի ենթարկել Վերոսին և ցրել լեգեոնը։ Նա նաև զրկել է լեգեոնի գլխավոր շտաբը՝ Տյուրոս քաղաքը հռոմեական քաղաքացիությունից և մետրոպոլիայի կոչումից։

ԳրականությունԽմբագրել