Վերոնիկ Բրա Կանոն (ծննդյան անունը՝ Ակա, օգոստոսի 15, 1959(1959-08-15), M’batto, M'Batto Department, Moronou, Lacs District, Կոտ դ'Իվուար), կոտ դ'Իվուարցի քաղաքական գործիչ, Կոտ դ'Իվուարի խորհրդարանի փոխխոսնակ։ Կոտ դ'Իվուարի տարածաշրջանային խորհրդի առաջին կին նախագահն, որը ղեկավարել է Մորոնուի խորհուրդը 2013 թվականից մինչև 2018 թվականը։

Վերոնիկ Ակա
 
Կուսակցություն՝ Democratic Party of Côte d'Ivoire – African Democratic Rally?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 15, 1959(1959-08-15) (64 տարեկան)
Ծննդավայր M’batto, M'Batto Department, Moronou, Lacs District, Կոտ դ'Իվուար
Քաղաքացիություն  Կոտ դ'Իվուար

Կենսագրություն խմբագրել

Վերոնիկ Ական ծնվել է 1959 թվականի օգոստոսի 16-ին Կոտ դ'Իվուարում։ նա Ֆելիքս և Մարի-Թերեզ Ուֆուե-Բուանիի որդեգրած երեք երեխաներից մեկն է[1]։ 2009 թվականի ապրիլի 15-ին ամուսնացել է Դալոայի նախկին քաղաքապետ և Գյուղատնտեսության նախարար Դենիս Բրա Կանոնի հետ Ֆրանսիայի Ագերվիլ դղյակում[2]։ Նույն տարվա հունիսի 10-ին Դենիսը սրտի կանգ է ունեցել և մահացել[3]։

Գործունեություն խմբագրել

2004 թվականին Ական հիմնադրել է «Սոտրապիմ» (La Société de Travaux et Promotion Immobilière) անշարժ գույքի ընկերությունը։ 2006 թվականի մարտի 29-ին նա հիմնել է Mi-Moye միկրոֆինանսական ընկերություն, որը նախատեսված է կանանց վարկեր տրամադրելու համար, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը և իրականացնեն իրենց նպատակները[4]։

Քաղաքական խմբագրել

2006 թվականից Ական եղել է Կոտ դ'Իվուարում կին աֆրիկացի նախարարների և խորհրդարանականների Réseau des Femmes africaines Ministres et Parlementaires de Côte d'Ivoire (REFAMPCI) ցանցի նախագահը[5]։ Խմբի նպատակն է միավորել կանանց և պայքարել կանանց աղքատության դեմ[6]։

2013 թվականին Ական առաջադրվել է որպես անկախ թեկնածու և հաղթել Մորոնուի տարածաշրջանային ընտրություններում՝ ստանալով քվերակողների ձայների 46.18%-ը[7] և ընտրապայքարից դուրս թողել Կոտ դ'Իվուարի դեմոկրատական կուսակցության (PDCI) թեկնածու Այուա Ն՛Դոլին[8]։ Հաղթանակը նրան հնարավորություն տվեց դառնալու առաջին կինը, որ ընտրվել է իվուարյան տարածաշրջանային խորհրդի նախագահ[9][10]։ Որպես նախագահ՝ պաշտոնը ստանձնել է 2013 թվականի հունիսի 29-ին՝ արարողության ժամանակ[11]։

2015 թվականի հունիսի 15-ին PDCI-RDA-ն Ակային նշանակել է Union des femmes de PDCI (UFPDCI) գյուղական միության նախագահ[12]։

2017 թվականի ապրիլի 5-ին Գիլյոմ Սորոն Ակային նշանակել է որպես Կոտ դ'Իվուարի խորհրդարանի տասնմեկ փոխնախագահներից մեկը[13]։

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Ակա սկսեց իր նախընտրական քարոզարշավը 2018 թվականի Մորունուի տարածաշրջանային ընտրություններում[14]։ Ընտրությունների ժամանակ բախվել է Իվուարյան ժողովրդական ճակատի բարձր պրոֆիլի թեկնածու Պասկալ Աֆֆի Ն՛Գեսանին[15]։ Հոկտեմբերի 13-ին Commission Electorale Indépendante (CEI) Աֆֆինին հայտարարել է ընտրությունների հաղթող. Ական վիճարկեց արդյունքները՝ պնդելով, որ նա մեկուսացրել և սպառնացել է ընտրական հանձնաժողովի (CEI) նախագահին[16]՝ նշելով, որ «տեղի է ունեցել կողոպուտ»[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Duhem, Vincent (2017 թ․ նոյեմբերի 2). «Femmes politiques ivoiriennes d'influence : Véronique Aka, présidente du conseil régional du Moronou». Jeune Afrique (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  2. Achy, Victor (2009 թ․ ապրիլի 18). «Mariage de D. Bra Kanon et Véronique AKA». Youtube. Augerville-la-Rivière, France. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  3. Depry, Didier (2009 թ․ հունիսի 12). «Cote d'Ivoire: Il était une fois Bra Kanon». allAfrica (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  4. Christophe, Brou (2008 թ․ մայիսի 31). «Microfinance – Lutte contre la pauvreté – Mi Moyé offre 100 millions à ses membres». Koffi (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  5. Christophe, Koffi Brou (2008 թ․ մարտի 22). «À l'écoute : Le Refampci célèbre son 10e anniversaire». Koffi (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  6. Dessrait, Félix Teha (2006 թ․ դեկտեմբերի 14). «Cote d'Ivoire: "Nous allons continuer à aider les femmes démunies"». AllAfrica. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Mme Aka Amanan Veronique – Regionales 2013». Abidjan (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  8. Adam's Régis Souaga (2013 թ․ ապրիլի 23). «Le Pdci torpille le Pdci et fait perdre Ahoua N'doli». Le Banco (ֆրանսերեն). Moronou. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Femmes politiques ivoiriennes d`influence: Véronique Aka, présidente du conseil régional du Moronou». Afrique Femme (ֆրանսերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  10. Cheickna, Sali D. (2013 թ․ մայիսի 7). «Pdci-Rda: Élue présidente de région, Véronique Aka "remet" sa victoire à Bédié». Le Banco (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  11. «Le bureau du Conseil régional du Moronou installé». Abidjan (ֆրանսերեն). 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.(չաշխատող հղում)
  12. «UFPDCI et JPDCI: Véronique Aka, Mme Ehui, Valentin N'Dri...aux commandes». Abidjan (ֆրանսերեն). Fraternité Matin. 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  13. Kautcha, Donatien (2017 թ․ ապրիլի 5). «Côte d'Ivoire: Assemblée Nationale, voici les 11 vice-présidents qui vont suppléer Guillaume Soro». KOACI (ֆրանսերեն). Abidjan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  14. Claver, Jules (2018 թ․ հոկտեմբերի 1). «Cote d'Ivoire: Régionale dans le Moronou/AKA Véronique – "Je vais battre Affi sans problème"». AllAfrica (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  15. Polichinelle, Dreyfus (2018 թ․ սեպտեմբերի 1). «Côte d'Ivoire: Régionales, Affi N'Guessan candidat contre Véronique Aka». Afrique Sur (ֆրանսերեն). Abidjan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  16. «Côte d'Ivoire: le président du FPI accusé d'intimidation dans une élection régionale». Africa 1 (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  17. «Moronou, Véronique Aka accuse: " Il y a eu braquage, Affi n'est pas au-dessus des lois"». Ivoire Soir (ֆրանսերեն). Moronou. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.