Վերխոտուրիեի կրեմլ (ռուս.՝ Верхотурский кремль), ամրոցային շինություն Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Վերխուրուրիե քաղաքում։ Միջին Ուրալում քարե ամրոցային շինություն միակ օրինակն է (Տոբոլի կրեմլի հետ)։

Վերխոտուրիեի կրեմլ
ՏեսակԿրեմլ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎերխոտուրիե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Վերխոտուրիեի կրեմլի Սուրբ Երրորդություն տաճարը

Գտնվելու վայրը խմբագրել

Վերխոտուրիեի կրեմլը գտնվում է Վերխոտուրիե քաղաքից 8 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մարզային կենտրոններից մինչև կրեմլ. Եկատերինբուրգ` 300 կմ, Պերմ` 382 կմ։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1598 թվականին և եղել զորավարի (վոյեվոդա) հսկայական դաստակերտ, որը շրջապատված էր ամրոցային պարիսպներով և աշտարակներով։ Բացի պաշտպանական կառույցներից, կրեմլում առկա է Սուրբ Երրորդություն տաճարը, որը կրեմլի հիմնական տեսարժանությունն է։ Սուրբ Երրորդություն տաճարն արժանի է ուշադրության որպես Ուրալի եկեղեցական ճարտարապետության հռչակավոր հուշարձան։ Կրեմլում առկա էին նաև շտեմարաններ, վարչական ապարանքներ, պահակատուն և խոհանոց։ Վերխոտուրիեի կրեմլի ճարտարապետական համակառույցը ձևավորվել է արդեն 1712 թվականին[1]։

XVIII դարում Վերխոտուրիեն դարձել է ամբողջ Ուրալի մայրաքաղաքը։ XVIII դարի վերջում, տեղական վարչակազմի վերակազմավորման հետ կապված, քաղաքային և գավառային հաստատությունները տեղավորելու նպատակով պահանջվեցին հատուկ հասարակական շենքեր։ Այս կապակցությամբ 1802 թվականին զորավարի տունը զբաղեցրեց զեմստվոյական և գավառային դատարանը[1]։

1880-ական թվականներին Վերխոտուրիեի կրեմլում կառուցվեց հրշեջ դեպո։ Վերջին նախահեղափոխական կառույցը կրեմլում դարձավ գավառային գանձապետարանի մեկհարկանի աղյուսե մասնաշենքը, որը կառուցվեց 1912 թվականին[1]։

Կրեմլն այսօր խմբագրել

Այժմ Վերխոտուրիեի կրեմլը ճարտարապետական համակառույց է և համարվում է թանգարանային պատմական համալիր։ Նրա ներսում գտնվում է «Թագավորական շտեմարաններ» թանգարանը։ Նաև ցանկացողները կարող են բարձրանալ Սուրբ Երրորդություն տաճարի զանգակատուն[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Верхотурский Кремль».

Աղբյուրներ խմբագրել