Վերդիկտ ( լատիներեն vere dictum — ճըշմարիտ ասված), երդվյալների դատարանում ամբաստանյալին մեղավոր կամ անմեղ ճանաչելու երդվյալ ատենակաչների որոշումը (դատավճիռը)։ Լինում է մեղադրական կամ արդարացման, բանավոր կամ գրավոր։ Կարող է կայացվել դատավորի հարցադրմանը պատասխանելու, մեղադրական ակտի հետ համաձայնելու կամ այն մերժելու ձեով։ Վերդիկտը ընդունվում է միաձայն կամ ձայների մեծամասնությամբ (օրինակ, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասում միաձայնություն չի պահանջվում)։ Այն դեպքերում, երբ օրենքով միաձայնությունը պարտադիր է և չի ապահովվում, նախագահողը կարող է նշանակել ատենակալների նոր խորհրդակցություն կամ գործի քննման համար՝ ատենակալների նոր կազմ։

«Սպասելով դատավճռին»


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399