Վերածնունդ (հուշարձան, Մոսկվա)
«Վերածնունդ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Возрождение»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2000 թվականին տեղադրվել է Կորպորատիվ բարեփոխումների ազգային ինստիտուտի (արդյունաբերող և բարերար Մորոզովների քաղաքային նախկին կալվածք) մասնավոր տարածքում։ Հասցեն՝ Բոլշայա Օրդինկա, 41, Վսպոլիեում Աստվածամոր Իբերոսյան սրբապատկերի տաճարից ոչ հեռու։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Էռնստ Նեիզվեստնի |
Ստեղծում | 2000 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2000 թվականի ապրիլի 18-ին[1]։ Այդ ամսաթիվը, հնարավոր է, հարմարեցվել է քանդակի հեղինակ Էռնստ Նեիզվեստնիի ծննդյան 75-ամյակին[2][3]։ Այն պատճառով, որ տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանը, մասնավոր է, հանդիսականները բացման արարողությանը հետևել են ցանկապատի վանդակաճաղերի արանքով[1]։ Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Եգոր Ստրոևը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Մոսկվայի պետական համալսարանի Հումանիտար ոլորտի մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոցի ֆակուլտետի գիտական ղեկավար, այն ժամանակ՝ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը և այլք[1]։ Բացմանը թույլատրվել է նաև հեռուստաօպերատորի մասնակցությունը[1]։
Նկարագրություն
խմբագրել«Վերածնունդ» հինգմետրանոց հուշարձանը[4] նոր Ռուսաստանի՝ բարգավաճող պետության յուրօրինակ խորհրդանշական մարմնավորում է։ Հորինվածքի կենտրոնական տարրը Միքայել Հրեշտակապետի բրոնզաձույլ կերպարն է, որը հանդես է գալիս որպես Աստծո օրենքի պահապան հանդիսացող Երկնային զորքերի հրամանատար և հիշատակվում է դեռևս առաքելական ժամանակներից։ Վերածնունդը բավական բարդ փորձություն է լինում Հրեշտակապետի համար. նա պայքար է մղում չարի դեմ, որը պատկերվում է պատվանդանի մոտից սողացող Օձի տեսքով, միաժամանակ փորձելով ազատվել կապանքներից[3]։ Ընդ որում՝ սուրբը հանդիսատեսին մատնացույց է անում Երուսաղեմի քարից պատրաստված հինավուրց պատը ճեղքող կյանքի ծիլը[3]։
Քննադատություն
խմբագրել«Վերածնունդ» կոթողը բազմիցս ենթարկվել է քննադատության։ Ըստ որոշ դիտողների՝ Օձը, որի հետ պայքարում է Հրեշտակապետը, ավելի շատ նման է առվի, կենտրոնում գնդով կիսաշրջանաձև որմնախորշ-պատուհանը, որը, հավանաբար, խորհրդանշում է արևածագը[2], բավական տարօրինակ է և չի տեղավորվում հորինվածքի մեջ։ Միարժեք կարծիքն չկա նաև ծառերի պտուղների և խաղողի վազերի տեսքով հորինվածքի ավարտի մասին, ինչպես նաև հասկի, որը մարմնավորում է ծլած սերմը կամ արեգակն ու լուսինը[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Замоскворечье обрело памятник Эрнста Неизвестного». Вестник Замоскворечья. 2000 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Монумент "Возрождение"». Путеводитель intomoscow. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Монумент-памятник «Возрождение» Эрнста Неизвестного на Большой Ордынке». Достопримечательности Москвы. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Монумент «Возрождение»». Достопримечательности Москвы — прогулки по Москве. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.