Վերածնունդ (հուշարձան, Մոսկվա)

(Վերահղված է Վերածնունդ (հուշարձան)ից)

«Վերածնունդ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Возрождение»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2000 թվականին տեղադրվել է Կորպորատիվ բարեփոխումների ազգային ինստիտուտի (արդյունաբերող և բարերար Մորոզովների քաղաքային նախկին կալվածք) մասնավոր տարածքում։ Հասցեն՝ Բոլշայա Օրդինկա, 41, Վսպոլիեում Աստվածամոր Իբերոսյան սրբապատկերի տաճարից ոչ հեռու։

«Վերածնունդ»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԷռնստ Նեիզվեստնի
Ստեղծում2000
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2000 թվականի ապրիլի 18-ին[1]։ Այդ ամսաթիվը, հնարավոր է, հարմարեցվել է քանդակի հեղինակ Էռնստ Նեիզվեստնիի ծննդյան 75-ամյակին[2][3]։ Այն պատճառով, որ տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանը, մասնավոր է, հանդիսականները բացման արարողությանը հետևել են ցանկապատի վանդակաճաղերի արանքով[1]։ Արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Եգոր Ստրոևը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Մոսկվայի պետական համալսարանի Հումանիտար ոլորտի մշակութային քաղաքականության և կառավարման բարձրագույն դպրոցի ֆակուլտետի գիտական ղեկավար, այն ժամանակ՝ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյը և այլք[1]։ Բացմանը թույլատրվել է նաև հեռուստաօպերատորի մասնակցությունը[1]։

Նկարագրություն խմբագրել

«Վերածնունդ» հինգմետրանոց հուշարձանը[4] նոր Ռուսաստանի՝ բարգավաճող պետության յուրօրինակ խորհրդանշական մարմնավորում է։ Հորինվածքի կենտրոնական տարրը Միքայել Հրեշտակապետի բրոնզաձույլ կերպարն է, որը հանդես է գալիս որպես Աստծո օրենքի պահապան հանդիսացող Երկնային զորքերի հրամանատար և հիշատակվում է դեռևս առաքելական ժամանակներից։ Վերածնունդը բավական բարդ փորձություն է լինում Հրեշտակապետի համար. նա պայքար է մղում չարի դեմ, որը պատկերվում է պատվանդանի մոտից սողացող Օձի տեսքով, միաժամանակ փորձելով ազատվել կապանքներից[3]։ Ընդ որում՝ սուրբը հանդիսատեսին մատնացույց է անում Երուսաղեմի քարից պատրաստված հինավուրց պատը ճեղքող կյանքի ծիլը[3]։

Քննադատություն խմբագրել

«Վերածնունդ» կոթողը բազմիցս ենթարկվել է քննադատության։ Ըստ որոշ դիտողների՝ Օձը, որի հետ պայքարում է Հրեշտակապետը, ավելի շատ նման է առվի, կենտրոնում գնդով կիսաշրջանաձև որմնախորշ-պատուհանը, որը, հավանաբար, խորհրդանշում է արևածագը[2], բավական տարօրինակ է և չի տեղավորվում հորինվածքի մեջ։ Միարժեք կարծիքն չկա նաև ծառերի պտուղների և խաղողի վազերի տեսքով հորինվածքի ավարտի մասին, ինչպես նաև հասկի, որը մարմնավորում է ծլած սերմը կամ արեգակն ու լուսինը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Замоскворечье обрело памятник Эрнста Неизвестного». Вестник Замоскворечья. 2000 թ․ ապրիլի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Монумент "Возрождение"». Путеводитель intomoscow. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Монумент-памятник «Возрождение» Эрнста Неизвестного на Большой Ордынке». Достопримечательности Москвы. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  4. «Монумент «Возрождение»». Достопримечательности Москвы — прогулки по Москве. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.