Վերադարձ (բանաստեղծություն)

«Վերադարձ» Եղիշե Չարենցի բանաստեղծություններից։ Հեղինակն այն գրել է 1918 թվականի հունիսին։

«Վերադարձ»
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակԵղիշե Չարենց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918, հունիս
Հրատարակչություն«Հայաստանի Կոոպերացիա»
ՎիքիդարանՎերադարձ

Պատմություն խմբագրել

«Վերադարձ» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Երևանում լույս տեսած «Հայաստանի Կոոպերացիա» երկշաբաթաթերթում՝ 1920 թվականի ապրիլի 15-ին՝ N 7-ի 227-230 էջերում, այնուհետև զետեղվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Տպագրվում է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորից։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Գարեգին Լևոնյանի ֆոնդում պահպանվում է բանաստեղծության մեկ ինքնագիր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 358