Ֆրանկ Վեստերման
Ֆրանկ Վեստերման (հոլ.՝ Frank Westerman, նոյեմբերի 13, 1964, Էմմեն, Դրենթե, Նիդերլանդներ), հոլանդացի ժամանակակից գրող, նախկին լրագրող։ Հեղինակ է մի շարք փաստագրական գրքերի, որոնցից առավել հայտնի են «Սրեբրենիցան» (1997), «Ցորենի հանրապետությունը» (1999), «Ոգու ճարտարապետները» (2002) և «Արարատը» (2007)։
Ֆրանկ Վեստերման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Էմմեն, Դրենթե, Նիդերլանդներ |
Մասնագիտություն | գրող, լրագրող և օտարերկրյա թղթակից |
Լեզու | հոլանդերեն |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Վագենինգենի համալսարան և հետազոտական կենտրոն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎեստերմենը մեծացել է ռեֆորմատորական հավատացյալների ընտանիքում, հայրը Նիդերլանդների նավթային ընկերությունում աշխատող ինժեներ էր։ Սովորել է Վախենինգենի ագրարային համալսարանում, որի ավարտական հետազոտությունը կատարել է Պունոյում (Պերուի հարավային մասում) 1987 թ.։ Այստեղ նրա գրել է իր առաջին լրագրողական հոդվածները։
1992 թվականից Վեստերմանը «Ֆոլկսկրանթ» օրաթերթի թղթակիցն էր Բելգրադում։ 1995 թ, գործընկեր Բարտ Ռեյսի հետ եղել է Սրեբրենիցայում, որտեղ կատարված արյունահեղությունը նկարագրել են «Սրեբրենիցա։ Ամենասև սցենարը» գրքում՝ օգտագործելով ՄԱԿ-ի գաղտնի փաստաթղթեր և ականատեսների վկայություններ։
1997-2002 թթ. Վեստերմանը «Էն-Էր-Սեյ Հանդելսբլադ» լրագրի թղթակիցն էր Մոսկվայում։ Այս շրջանում գրած «Ոգու ճարտարապետներ» գիրքը նկարագրում է Ստալինյան ժամանակաշրջանում լրագրողների և գրողների դերը։ 1999 թ. այցելում է Երևան և որոշում է բարձրանալ Արարատ լեռը (լեռնարշավի է մասնակցում 2005 թ.)։ Հայաստան, ապա Թուրքիա կատարած այցերի տպավորությունները, գիտության և կրոնի մասին խոհերը և իր սեփական մանկության հուշերը Վեստերմանը ամփոփում է «Արարատը» գրքում։
Երկեր
խմբագրել- «Կամուրջ Տարայի վրա» (De brug over Tara), 1994
- «Սրեբրենիցա։ Ամենասև սցենարը» (Srebrenica. Het Zwartste scenario), 1997. համահեղինակ Բարտ Ռեյսի հետ
- «Ցորենի հանրապետություն» (De Graanrepubliek), 1999
- «Ոգու ճարատարապետներ» (Ingenieurs van de ziel), 2002
- «Էլ Նեգրոն ու ես» (El Negro en ik), 2004
- «Արարատ (Ararat), 2007
- «Զտարյուն ձիեր» (Dier, bovendier), 2010