Վենտուրա Քաունթիի հայ մշակութային ընկերություն (ԱՄՆ)
Վենտուրա Քաունթիի հայ մշակութային ընկերություն, հիմնվել է 1976 թվականին, Վենտուրա Քաունթիում՝ Ս. Քոչեքյանի և Մ. Հակոբյանի նախաձեռնությամբ։ Նպատակը շրջանի հայ ընտանիքներին համախմբելն ու պարբերական հանդիպումների միջոցով հայկական միջավայր ստեղծելն է։ Կազմակերպում է մշակութային ձեռնարկներ, դասախոսություններ, զբոսանքներ։ Հանգանակություն կազմակերպելով՝ ընկերությունը նյութական օգնություն է ցուցաբերել Սպիտակի երկրաշարժի (1988) աղետյալներին, նաև Կալիֆոռնիայի որոշ հայ կրթական հաստատությունների։ Ընկերության գործուն մասնակցությամբ Թաուզընդ Օքսը և Սպիտակը դարձել են քույր քաղաքներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Earthquake_arm%C3%A9nie.jpg/220px-Earthquake_arm%C3%A9nie.jpg)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |