Վենտիլային պարպիչ, պարպիչ, որը նախատեսված է էլեկտրասարքավորման մեկուսացումը մթնոլորտային և կոմուտացիոն գերլարումներից պաշտպանելու համար։ Վենտիլային պարպիչի հիմնական տարրերն են հաջորդաբար միացված կայծային միջակայքը և ոչ գծային աշխատանքային ռեզիստորը, որի դիմադրությունը կախված է լարումից։ Վենտիլային պարպիչի՝ գերլարումից առաջացած ծակման դեպքում դրա դիմադրությունը փոքր է։ Այդ պատճառով էլ նվազում է վենտիլային պարպիչի լարման անկումը, դրանով իսկ սահմանափակվում պաշտպանվող էլեկտրասարքավորման վրա ներգործող լարման ամպլիտուդը։ Անվանական լարման դեպքում վենտիլային պարպիչի դիմադրությունը զգալիորեն աճում է, կտրուկ կերպով նվազում է վենտիլային պարպիչով անցնող հոսանքի ուժը, որն ապահովում է աղեղի մարումը կայծային միջակայքում գերլարումը վերացնելուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 377