Վենդիգո կամ վինդիգո[1] (անգլ.՝ Wendigo կամ անգլ.՝ Windigo), ալգոնկինների[2][3] դիցաբանության մեջ մարդակեր հոգի։ Ի սկզբանե այն ընդունվել է որպես չհագեցող քաղցի և քաղցած ձմռան խորհրդանիշ։ Նրան բնութագրել են որպես որսորդ հոգի, որը մարդկանց զերծ է պահում ոչ պատշաճ արարքներից[4]։ Այս առասպելի հետ կապված է մշակութային սինդրոմ «վենդիգոն», որը հանդիպում էր ալգոնական ցեղերում։  

Վենդիգո
Տեսակառասպելական էակ և դև

Ժամանակակից ժողովրդական մշակույթի մեջ, մասնավորապես ամերիկյան, վենդիգոները պատկերվում են մահացած մարդկանց կերպարով, որոնց հոգիները երբեք հանգիստ չեն առնում։ Այս կերպարը վերցված է Ա. Բլեքվուդի «Վենդիգո»-ից (1910) , Marvel Comics -ի կոմիքսներից (1970-ական թվականներ) և Սթիվեն Քինգի «Դա» բեսթսելլերից վերցրած համանուն կերպարից։

Կերպարը՝ հնդկացիների դիցաբանության մեջ խմբագրել

Հնդկացիները պնդում էին, որ վենդիգոն հայտնվել է այն ժամանակ, երբ խիզախ ռազմիկը իր հոգին ծախել է, որպեսզի փրկի իր ցեղին վտանգից։ Վտանգն անցնելուն պես նա հեռացել է անտառային թավուտը, և այդ օրվանից նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Համաձայն այլ լեգենդների՝ վենդիգոն ժամանակի ընթացքում կորցրել է մարդկայինկերպարանքը սև կախարդանք օգտագործելու պատճատով։ Համարվում էր, որ վենդիգո դառնալ կարելի էր հեքիմի անեծքի կամ էլ վենդիգոյի կծելու պատճառով։

Ըստ առասպելի՝ այս էակները բարձրահասակ են, առանց շրթունքների բերանով և սուր ատամներով, իսկ կազմվածքը նման է մարդու կազմվածքին։ Նրանք շատ նիհար են և կիսով չափ թափանցիկ։ Նրանք ունեն բարակ ձայն, գիշերային տեսողութուն և սուլոցով են գայթակղում իրենց որսին։

Հնարավոր է, որ վենդիգոյի կերպարը ծագել է տեղացիների գիտակցության մեջ մարդկանց անբացատրելի և առեղծվածային անհետացումների պատճառով։ Մարդակերպությունը կարելի է բացատրել մարդակերության դեպքերով, ինչպես նաև նրանով, որ ոչ ոք երբեք չի տեսել նրան։

Մշակութային սինդրոմ խմբագրել

Ալգոնկինական դիցաբանության համաձայն, մարդը կարող է դառնալ Վենդիգո[5]։ «Վենդիգոյի» փսիխոզի ժամանակ, վախ է առաջանում մարդակեր-հրեշ դառնալուց։ Սա սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդը բավականաչափ չի սնվում։ Հիվանդի մոտ մտքեր են առաջանում, որ նա ուզում է սպանել և ուտել մարդկանց միսը։ Եղել են նաև դեպքեր, երբ հիվանդները պնդել են, որ իրենց տիրում է Վենդիգոյի չար հոգին։ Սովորաբար «Վենդիգոյով տառապող» մարդիկ սպանվել են իրենց ցեղի կողմից։

Որոշ հետազոտողներ ժխտում են հոգեբանական այս շեղումի գոյությունը[6][7]՝ համարելով, որ «հիվանդը» ընդամենը փորձում է արդարացնել իր կատարած սպանությունը՝ մեղքը բարդելով Վենդիգոյի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В русскоязычных источниках иногда попадаются варианты "виндиго" и "вихтиго". Племя инну называло это существо различными именами, среди которых были Виндиго, Витиго, Витико и Вано. В английской литературе использовались следующие варианты написания: Wendigo, Weendigo, Windego, Wiindgoo, Windgo, Wiindigoo, Windago, Windiga, Wendego, Windagoo, Widjigo, Wiijigoo, Wijigo, Weejigo, Wìdjigò (алгонквинский язык), Wintigo, Wentigo, Wehndigo, Wentiko, Windgoe, Windgo, Wintsigo и wīhtikōw (кри). Из прото-алгонквинского wi·nteko·wa, что означало, вероятно, «сова». См.: Brightman, Robert A. (1988). «The Windigo in the Material World». Ethnohistory. 35 (4): 340. doi:10.2307/482140. JSTOR 482140.
  2. «The legend of the Wendigo». Examiner.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  3. «Windigo in the News». Papers Falling from an Attic Window. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Lost Tapes Wendigo». Animal Planet. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  5. J. Brown The Wendigo Myth // Cannibalism in Literature and Film. — Springer, 2012. — P. 265. — 258 p.
  6. Marano, Lou (1982). «Windigo Psychosis: The Anatomy of an Emic-Etic Confusion». Current Anthropology. 23: 385–412. doi:10.1086/202868.
  7. Brightman, Robert A. (1988). «The Windigo in the Material World». Ethnohistory. 35 (4): 337–379. doi:10.2307/482140. JSTOR 482140.