Վելյունի ռմբակոծումը վերաբերվում է լեհական Վելյուն քաղաքի վրա Նացիստական Գերմանիայի Լյուֆտվաֆեի (ռազմաօդային ուժեր) կողմից իրականացված ռմբակոծությունը 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Լյուֆտվաֆեն սկսեց ռմբակոծել Վելյունը 04:40-ին, Վեստերպլատի հրետանային ռմբակոծությունից հինգ րոպե առաջ, ինչը ավանդաբար համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկեզբ։ Այս օդային հարձակումը պատերազմի օդային ռմբակոծությունների առաջիններից մեկն էր[1]։ Կորուստների թիվը երկու անգամ ավելին էր քան Գեռնիկայի ռմբակոծության ժամանակ[1]։ Ռմբակոծության նպատակը պատմաբանների մոտ վիճելի է։

Վելյուն քաղաքի կենտրոնը գերմանական Լյուֆտվաֆեի ռմբակոծությունից հետո 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, առավոտյան:

Իրադարձություններ

խմբագրել

Համաձայն գերմանական զինվորական հաշվետվությունների, 29 Junkers Ju 87B տեսակի ռմբակոծիչներ կապեիտան Վալտեր Սիգելի հրամանատարութամբ[2], որոնք մեկնարկեցին Նիդեր-Էլգութի օդանավակայանից[3]։ Քսան րոպե անց նրանք առանց դիմադրության հասան Վելյուն և նետեցին 29-ը 500 կիլոգրամանոց ռումբեր և 112 50 կիլոգրամանոց ռումբեր[3]։ Առաջին ռումբերից մեկը ընկավ հիվանդանոցի վրա, որի վրա կար Կարմի խաչ նշագրումը[4], որից 26 հիվանդ և 6 բուժքույր սպանվեցին[5]։ Մեկ ժամ անց բոլոր 29 օդանավերը վայրէջք կատարեցին Նիդեր-Էլգութում, որտեղ Սիգելը զեկուցեց, որ չեն հայտնաբերվել թշնամու կողմից[3]։ Համաձայն լեհական աղբյուրների, ռմբակոծման ժամանակ եղել է պարզ երկինք և գերմանացիները ռմբակոծման ժամանակ պարզ տեսել են ռմբակոծվող շինությունները[6]։

13:00-ին 29 Sturzkampfgeschwader 2 ռմբակոծիչների երկրորդ ալիքը մայոր Օսկար Դինորտի հրամանատարությամբ Նիդեր-Էլգութից ուղևորվեցին Վելյուն և ռմբակոծեցին այն[3]։ Դրան հաջորդեց երրորդ ալիքը Գյունտեր Շվարցկոպֆի հրամանատարությամբ վաթսուն Ju 87 ռմբակոծիչների միջոցով[7]։

Եղանակային պայմանները վատթարացան օրվա ընթացքում` մառախուղի պատճառով տեսանելությունը դարձավ 50 մետրից մեկ կիլոմետր[8]։ Վատ եղանակային պայմանների պատճառով Լյուֆտվաֆեի կողմից նախատեսված շատ գործողություններ կասեցվեցին ներխուժման առաջին օրը[8]։ Գերմանական ռմբակոծիչները նաև առանց լուրջ դիմադրության ծանր հարվածներ հասցրին լեհական հեծելազորին[7]։ Վերադարձի ճանապարհին չորս գերմանական Junkers Ju 87 ռմբակոծիչներ խոցվեցին լեհական 36-րդ հետևակային ստորաբաժանման կողմից[7]։ Ռմբակոծման երեք ալիքներից հետո քաղաքը նվաճեցին գերմանացիները ներխուժման առաջին օրը[7]։

Ընդհանուր առմամբ քաղաքի վրա նետվեց 380 ռումբ ընդհանուր 46.000 կիլոգրամ` ավերելով հիվանդանոցը, սպանելով ավելի քան 1.200 բնակչի և ավերելով քաղաքի շինությունների 70 տոկոսը[3]։ Համաձայն գերմանական փաստաթղթերի ժամը 06:00-ին Վիլյունը դեռ այրվում էր[5]։

Նպատակ

խմբագրել

Հարձակման նպատակը քննարկելի է պատմաբանների մոտ։ Ռոլֆ-Դիթեր Մյուլերը հավաստիացնում էր, որ Լյուֆտվաֆեն ցանկանում էր վերացնել ռազմական օբյեկտները և անմիջապես վերահսկության հասներ տարածաշրջանում։ Ըստ Մյուլերի օգոստոսի 31-ին լեհական դիվիզիային և հեծելազորային բրիգադին նկատել են Վելյունում, ինչը առիթ է դարձել ռմբակոծության համար։ Սակայն մառախուղի պատճառով ռումբերը նպատակին չեն հասել։ Վելյունի վրա գրոհը բացի ռազմական նշանակությունից այլ նպատակ չի ունեցել[9] :

Ըստ Յոհան Բոհլերի, ով հիմնված էր գերմանական զեկույցների վրա, գտնում էր, որ գերմանացիները ոչ մի թշնամի չեն նկատել Վելյունում։ Ըստ նրա հարձակման նպատակ կարող էր լինել գերմանական Լյուֆտվաֆեի հզորության փորձարկումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Davies, Norman (2009 թ․ օգոստոսի 29). «We must not forget the real causes of the war». The Independent. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  2. Lexikon der Wehrmacht, Sturzkampfgeschwader 76
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Trenkner, Joachim (2009 թ․ սեպտեմբերի 1). «Ziel vernichtet» [Target destroyed]. Die Zeit (German). Hamburg. 2003 (7). Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Trenkner, p. 3
  5. 5,0 5,1 Słomińska, Sylwia. «Wieluń, 1 września 1939 r» (Polish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. [1] Արխիվացված 2018-02-17 Wayback Machine Z dziejów dawnego Wielunia Uniwersytet Lodzki
  7. 7,0 7,1 7,2 7,3 Pete that r C. Smith (2007). Ju 87 Stuka Volume One: Luftwaffe Ju 87 Dive-bomber Units 1939–1941. Classic Publications. էջ 27. ISBN 978-1-903223-69-7.
  8. 8,0 8,1 Smith, 2007. p. 20
  9. Rolf-Dieter Müller: Der Bombenkrieg 1939–1945, Ch. Links Verlag, Berlin, 2004, 978-3-86153-317-7, p. 54; Horst Boog: Bombenkriegslegenden, in: Militärgeschichtliche Beiträge 9/1995, p. 22.

Գրականություն

խմբագրել
  • Boog, Horst (2002 թ․ հոկտեմբերի 1). «50. Bombardierung der polnischen Grenzstadt Wielun am 1.9.1939» [Case 50: Bombing of Polish border town Wielun on 1 September 1939]. In Franz Wilhelm Seidler; Alfred M. De Zayas (eds.). Kriegsverbrechen in Europa und im Nahen Osten im 20. Jahrhundert [War Crimes in Europe and the Middle East in the 20th Century] (German). Hamburg, Berlin, Bonn: E.S. Mittler. էջ 136. ISBN 3-8132-0702-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Cynk, Jerzy (1998). The Polish Air Force at War. Atglen: Schiffer Pub. ISBN 978-0-7643-0559-7. «Search word - Wielun - did not match any documents.»
  • Smith, C. Peter. (2007). Ju 87 Stuka Volume One: Luftwaffe Ju 87 Dive-bomber Units 1939-1941. Classic Publications. 978-1-903223-69-7

Արտաքին հղումներ

խմբագրել