Վելիկի Տաբոր (անգլ.՝ Veliki Tabor), հին ամրոց Խորվաթիայի հյուսիս-արևմուտքում։ Կառուցվել է 12-րդ դարի սկզբին ծովից 219 մ բարձրության բլրի գագաթին` Դեսինիչ ավանի հարևանությամբ։ Զբաղեցնում է 3.340 մ² մակերես։

Վելիկի Տաբոր
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորDesinić?
Երկիր Խորվաթիա
Կառուցված15-րդ դար
Շինանյութքար
Կայքveliki-tabor.hr/si
Քարտեզ
Քարտեզ
 Veliki Tabor Վիքիպահեստում

Ամրոցը շրջապատված է ամրոցային պատերով, որոնք ունեն տարբեր ժամանակ կառուցված աշտարակներ։ Հիմնական հնգանկյուն աշտարակը կառուցվել է 12-րդ դարի կեսերին, իսկ հնգանկյուն մնացած աշտարակները` 15-րդ դարի կեսերին։

Միջնադարում ամրոցը պատկանել է Ցելեի կոմս Հերման II-ին։ Ամրոցի ժամատանը, որը գտնվում է առաջին հարկում, պահպանվում է լեգենդար Վերոնիկա Դեսինիչի գանգը, ով գլխատվել էր 15-րդ դարի կեսերին երիտասարդ ազնվականի հետ ապօրինի սիրային կապեր ունենալու պատճառով։ Այդ երիտասարդը եղել է կոմսի որդին` Ֆրիդրիկը[1][2]։

Պատմություն խմբագրել

 
Ամրոցի ներքին բակ

1927-1935 թվականներին ամրոցը պատկանել է խորվաթ գեղանկարիչ Օտոն Իվեկովիչին։

Ներկայումս ամրոցը թանգարան է, որի հավաքածուն ներառում է հին զենքեր, գեղարվեստի տարբեր նմուշներ, միջնադարյան կավագործության ու դարբնոցային իրեր։

2002 թվականից Վելիկի Տաբոր ամրոցը դարձել է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացման վայր։

2008 թվականից ամրոցը փակվել է վերանորոգման նպատակով[3]։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Golden, Richard (2006). Encyclopedia of witchcraft: the Western tradition. ABC-CLIO. էջեր 1166. ISBN 1576072436.
  2. Luthar, Oto (2008), The Land Between: A History of Slovenia, Peter Lang, pp. 167–169, 3631570112
  3. «Veliki Tabor» (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Nakon restauratorskih radova svečano otvoren Veliki Tabor» (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. http://www.vecernji.hr/kultura/veliki-tabor-ponovno-otvoren-posjetitelje-clanak-345853

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելիկի Տաբոր» հոդվածին։