Վելիկանովայի առանձնատուն

Վելիկանովայի առանձնատուն (ռուս.՝ Особняк Великановой), շենք Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Սերաֆիմովիչի փողոցում (շենք թիվ 15)։ Կառուցվել է 1884-1890 թվականներին ռոստովցի ճարտարապետներ Նիկոլայ Դորոշենկոյի և Ն. Սոկոլովի նախագծով[1]։ Ներկայումս շենքում գործում է Ռոստովի Միտրոֆան Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Վելիկանովայի առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Վելիկանովայի առանձնատուն
Տեսակպատմական շենք և մեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1884-1890 թվականներին ռոստովցի վաճառական Սեմյոն Իվանովիչ Վելիկանովը դստեր` Պելագեայի համար կառուցել է առանձնատուն Կազանսկայա փողոցում (այժմ` Սերաֆիմովիչի փողոց)։ Այս տանը Պելագեան ապրում էր ամուսնու` քաղաքային դումայի իրավասու, լեռնային ինժեներ Մատվեյ Կոզլովի հետ։ Առանձնատունն ունեցել է 28 սենյակ, նկուղներ տարբեր ծառայությունների համար և շատրվան բակում[3]։ Շենքի ճակատները ձևավորված են նեոդասականության ոճով։

Խորհրդային իշխանության օրոք շենքն ազգայնացվել է։ 1921 թվականին այնտեղ տեղակայվեց Ռոստովի Կարլ Մարքսի անվան պետական հանրային գրադարանը (այժմ` Դոնի պետական հանրային գրադարան)։ Լրագրող Բորիս Օլենինը դրա մասին «Մոլոտ» թերթում գրել է հետևյալը. «Վելիկանովների տոհմի տանը բնակություն են հաստատել հաստափոր կարևոր հատորներ, գրեթե թագավորական հանդերձանքով և բուռն, ծիածանի բոլոր գույներով շողշողացող հեղափոխության առաջին տարիների ամսագրեր...»[3]։

1994 թվականին գրադարանը տեղափոխվեց նոր շենք Պուշկինի փողոցում, իսկ Վելիկանովայի առանձնատունը տրվեց Ռոստովի Միտրոֆան Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 123. — ISBN 5-8456-0489-3
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. 3,0 3,1 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 65—66.