Կայքէջ

(Վերահղված է Վեբ էջից)

Վեբ էջը Համաշխարհային սարդոստայնի աղբյուր է, որը նախատեսված է վեբ զննարկիչի միջոցով այցելուներին հասանելի լինելու համար։ Այն ունի վեբ հասցե։ Տեխնիկապես, վեբ էջը հաճախ կազմված է HTML (Hypertext Markup Language) կամ XHTML փաստաթղթից և նկարներից։ Սակայն վեբը կարող է պարունակել ցանկացած տեսակի աղբյուրներ՝ տեքստային, տեսային, ձայնային, ծրագրային։

Էջի հարցումԽմբագրել

Ցանկացած վեբ էջ կարելի է մուտք գործել պարզապես վեբ զննարկիչում գրելով վեբ հասցեն, կամ էլ մեկ այլ էջում տեղադրված հղման միջոցով։ Կիրառվող զննարկիչներից շատերը համակարգչի էկրանին՝ պատուհանի մեջ, բացում են վեբ էջը և հնարավորություն են տալիս այն տպելու։ HTML լեզուն, որը շատ վեբ էջերի հիմնական ծրագրավորման լեզուն է, ստեղծված է տարբեր սարքերի՝ ցանկացած չափի էկրան, տեքստային տերմինալ, տպիչ, ձայնարկիչ և այլնի վրա էջերը հասանելի դարձնելու համար։ Հետևաբար Էջ տերմինը հիմնականում նվազական է։

Տեխնիկական հիմքերԽմբագրել

Տեխնիկապես, վեբ էջը բաղկացած է Համաշխարհային Սարդոստայնի մեկ կամ մի քանի աղբյուրներից։ Հիմնական աղբյուրը ընդհանրապես HTML համակարգչային լեզվով գրված փաստաթուղթ է։ Այն թույլ է տալիս որպեսզի էջը իր մեջ պարունակի տեքստեր, վեբ հասցեներ և այլ աղբյուրներ, ինչպես նաև նկարներ, անիմացիաներ, ձայնային ֆայլեր և փաստաթղթեր։ Այն հնարավորություն է տալիս ցանկացած այլ վեբ սերվերից աղբյուրներ տեղադրել որևէ էջ։ Հաճախ տեղադրվող աղբյուրը հասանելի չէ, և էջը պետք է բացել առանց լրիվ բեռնավորման։

ՏեղադրումԽմբագրել

HTML լեզուն վեբ զննարկչին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր էջի պարունակություն հարմարեցնել օգտագործողի պայմաններին՝ պատուհանի չափը, ունեցած տառատեսակը, այցելուի նախընտրությունները։ Այս պայմանները զգալիորեն տարբերվում են՝ կախված, թե ինչով է դիտվում վեբ էջը՝ անհատական համակարգչով, թե բջջային հեռախոսով։ Փոփոխվող դիզայն է անվանվում դիզայնի այն մեթոդը, որը թույլ են տալիս էջերին հարմարվել հարցվող պայմաններին։ Կայուն դիզայն է անվանվում այն մեթոդը, որը կոնկրետ չափ է պահանջում էջի յուրաքանչյուր մասնիկի համար և բացվում է միայն կոնկրետ չափի և ձևի պատուհանում։ Կան նման տեսակի տարբեր դիզայններ, որոնք անընթեռնելի են դարձնում նյութը։

Էջերի տեսակներԽմբագրել

Վեբ կայքի գլխավոր էջը կամ սկիզբը կայքի սկզբնական հասցեին համապատասխանող էջն է։ Այն առաջին բացվող էջն է՝ այցելուի՝ զննարկիչում կայքի հասցեն նշելուց հետո։