Վեբոգրաֆիան նորաբանություն է՝ անգլերեն վեբ և հունարեն գրաֆիա (նշանակում է գրել, ինչպես՝ բիբլիոգրաֆիա[1]) գիտական վերջածանցի միությունը։ Վեբոգրաֆիան մատնանշում է հոդվածների, փաստաթղթերի, էջերի կամ որևէ թեմայի շուրջ վեբ աղբյուրների ցանկ։ Այս բառը նորաբանություն է, սակայն արդեն բավականին լայն կիրառություն ունի, այն կառուցված է բիբլիոգրաֆիա բառի մոդելի վրա։ Ինչպես բիբլիոգրաֆիական հղումներում, այնպես էլ վեբոգրաֆիական հղումները համապատասխանում են ինտերնետային կայքերի համարակալմանը։

Եթե ընդունում ենք, որ մեկ կամ մի քանի վեբոգրաֆիայի հեղինակին կարելի է անվանել վեբոգրաֆ (քանի որ ասում ենք բիբլիոգրաֆիա), ապա ավելի լավ է վեբոգրաֆ բառն օգտագործել վեբոգրաֆիա անող սարքի համար (ինչպես, օրինակ, տելեգրաֆիայի[2] համար՝ տելեգրաֆ[3], տելեգրաֆիստ[4] և տելեգրաֆիա անել)։ Փաստաթղթաբանը, օրինակ՝ հսկում է գրադարաններից ընտրված ինչ-որ թեմա. այս սկզբունքով վեբոգրաֆիստ կանվանենք վեբի պարունակությունը հսկող անձնավորությանը։

Գրականություն խմբագրել

http://edu2.tsu.ru/historynet/informatika/posobia/glossariy.htm#11 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine