Վաֆա Մուստաֆա
Վաֆա Ալի Մուստաֆա (արաբ․՝ وفا علي مصطفى, օգոստոսի 4, 1990, Մասյաֆ, Համայի մարզ, Սիրիա[1]), սիրիացի ակտիվիստ և լրագրող, Սիրիայում ռազմագերիների ազատման ջատագով։
Վաֆա Մուստաֆա արաբ․՝ وفا مصطفى | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Մասյաֆ, Համայի մարզ, Սիրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Bard College Berlin? |
Մասնագիտություն | լրագրող և ակտիվիստ |
Կենսագրություն
խմբագրել2011 թվականին Վաֆա Մուստաֆան ձերբակալվել է Սիրիայում բողոքի ցույցերի համար, սակայն շուտով նրան ազատ են արձակել։ Ձերբակալությունից հետո նա չի կարողացել վերադառնալ դպրոց՝ ուսումը շարունակելու համար, քանի որ դպրոցները հրաժարվել են ընդունել ցույցերին մասնակցած աշակերտներին[2]։
Վաֆա Մուստաֆան ասում է, որ ակտիվ աշխատանքն ինքը սկսել է հոր՝ Ալի Մուստաֆայի (2013 թվականի հուլիսին ձերբակալված իրավապաշտպան) անհետացումից հետո[3]։ Հոր ձերբակալությունից հետո նա ստիպված է եղել տեղափոխվել Հալեպ, ապա Թուրքիա՝ փախստականների ճամբար[2]։
Վաֆան համարվում է «Ընտանիք հանուն ազատության» կազմակերպության անդամ։ Որպես կազմակերպության անդամ՝ 2020 թվականին նա ակտիվորեն լոբբինգ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ սիրիացի բանտարկյալների վերաբերյալ որոշում կայացնելու համար, որպեսզի կառավարությունը բացահայտի Սիրիայում բոլոր բանտարկյալների անունները և գտնվելու վայրերը[3]։ 2016 թվականին մեկնել է Գերմանիա[4]։
Վաֆան փորձում է ցանկացած տեղեկություն ստանալ Սիրիայում անհետացած իր հոր և մյուս բանտարկյալների մասին[1][2]։
2020 թվականի մայիսի 30-ին նա հանրահավաք է կազմակերպել Կոբլենցի (Գերմանիա) դատարանի շենքի մոտ, որտեղ տեղադրել է Սիրիայում անհայտ կորած մարդկանց 61 լուսանկար, այդ թվում՝ իր հոր լուսանկարը[1]։
2020 թվականին ավարտել է Բեռլինի Բարդ քոլեջը` ստանալով արվեստի և հումանիտար գիտությունների մասնագետի որակավորում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «How one woman's missing father inspired her to fight for justice for Syria». The National (անգլերեն). 2020 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Syrian detainees: charter on the path to justice». Enab Baladi (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ 3,0 3,1 «Security Council stalemate frustrates families of Syria's missing detainees». UN News (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Wafa Mustafa: The Story Behind The Name • Page 2 of 2 • Die Bärliner». Die Bärliner (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 4. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.