Վարսիկ Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան (ապրիլի 17, 1926, Նորագեղ, Հայաստան - հոկտեմբերի 1, 2019, Երևան, Հայաստան), հայ թատերագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006):
Վարսիկ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1926 |
Ծննդավայր | Նորագեղ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2019 (93 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949) |
Մասնագիտություն | թատերագետ |
Ամուսին | Զարեհ Տեր-Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հասմիկ Տեր-Կարապետյան |
Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը։
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։
Հեղինակ է տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդվածների, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը[1][2]։
Պարգևներ
խմբագրել- «Արտավազդ» մրցանակ, 2005
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2011
Աշխատությունները
խմբագրել- Մարուսյա Թամրազյան, Երևան, 1976։
- Թաթուլ Դիլաքյան, Երևան, 1978։
- Զավեն Տատինցյան, Երևան, 1981։
- Հեռուստատեսային թատրոնի գործիչները, Երևան, 1986։
- Առաջին հայ դերասանուհիները, Երևան, 1994[3]։
- Ֆարիդը (համահեղինակ՝ Հ. Սրապյան), Երևան, 1997։
- Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002[4]։
- Մետաքսյա (ալբոմ-ժողովածու), Երևան, 2002։
- Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (առաջին գիրք), Երևան, 2004։
- Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (երկրորդ գիրք), Երևան, 2007։
- «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007։
- Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, 2010։
- ... Թատրոնի սիրուց ու տագնապներից (հոդվածների և ակնարկների ժողովածու), Գիրք 1, Երևան, 2016, 660 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Վարսենիկ Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Վարսիկ Գրիգորյան, Առաջին հայ դերասանուհիները
- ↑ Ամբողջ Փափազյանը, Վարսիկ Գրիգորյան, Վաստակավոր թատերագետ
Արտաքին հղումներ
խմբագրել- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Գրիգորյան Վարսիկ Գևորգի:
- Վարսիկ Գրիգորյան, Ամբողջ Փափազյանը:
- Վարսիկ Գրիգորյան, 90-ամյա Երվանդ Մանարյանը՝ ութ դրվագով:
- Վարսիկ Գրիգորյան. Լորենց Առուշանյան:
- Ալիս Հովհաննիսյանի մահախոսականը Վարսիկ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
- Հասմիկ Պողոսյան, Թատրոնի սիրով ու տագնապներով ապրած մի ամբողջ կյանք:
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսիկ Գրիգորյան» հոդվածին։ |