Վարպետություն (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից

«Վարպետություն» (ռուս.՝ Художество), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը՝ գրված 1886 թվականին։

Վարպետություն
ռուս.՝ Художество
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունվարի 6 (18), 1886

Հրապարակումներ խմբագրել

Առաջին անգամ «Վարպետություն» պատմվածքը լույս է տեսել «Պետերբուրգյան թերթում» 1886 թվականի հունվարի 6-ին (թիվ 5), «Թռչող գրառումներ» բաժնում, Պատմվածք ենթավերնագրով, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքը ներառվել է Անտոն Չեխովի «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում (Սանկտ Պետերբուրգ, 1899)[1] և ընդգրկվել է Ա. Ֆ. Մարքսի հրատարակության մեջ։ Բազմաթիվ խմբագրումներով և փոփոխություններով «Վարպետություն» պատմվածքը 1899 թվականին լույս է տեսել նկարիչ Ֆ. Կոզաչինսկու նկարազարդումներով «Մեր ժամանակը» (Պետերբուրգյան թերթի անվճար առդիր) ամսագրում (թիվ 52)։ 1900 թվականին Չեխովը պատմվածքը փոփոխություններով ներառել է երկերի ժողովածուի երկրորդ հատորում, նա ջնջել հանել է մի քանի արտահայտություն[1]։

Սյուժե խմբագրել

«Վարպետություն» պատմվածքի գործողությունը տեղի է ունենում Բիստրյանկա գետի վրա։ Չեխովի հերոսներից շատերը զվարճալի, թշվառ և աննշան մարդիկ են. այդպիսին է նաև պատմվածքի գլխավոր հերոսը՝ Սերյոժկան, տգետ, հարբեցող, ծույլ, «երեսունից փոքր, կարճ ոտքերով, ցնցոտիավոր, մազերը թափված...»[2], բայց նա ունի տաղանդ, «երբ նրա ձեռքին կարկին կամ կողմնացույց է, ապա Աստծու ծառան արդեն ամեն ինչից բարձր է»[2]։

Ամեն տարի սուրբ Մկրտության տոնի նախօրյակին նա պատրաստվում էր ջրօրհնեքին սառցե քանդակներով։ Նրան այդ գործում օգնում էր եկեղեցու պահակը՝ բարետես ծերունի Մատվեյը։ Պատմվածքն ավարտվում է, քանի որ Սերյոժկայի հոգին «լցվում է փառքի և հաղթանակի զգացումով», «բայց հետո նրանք ընկղմում են խաչը, և օդը լցվում է անսովոր աղմուկով։ Հրացանների համազարկը, հիացմունքի բարձրաձայն արտահայտությունները, ճիչերը, հրմշտոցը երկար ժամանակ չեն ընդհատվում։ Սերյոժկան լսում է այս աղմուկը, տեսնում է իր վրա հառած հազարավոր աչքերը, և ծույլի հոգին լցվում է փառքի և հաղթանակի զգացումով»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Чехов, А. П. Собрание сочинений: в 12 томах. Т. 4. [Рассказы], 1886. - М.: Государственное издательство художественной литературы, 1955. - 639 с.
  2. 2,0 2,1 2,2 Антон Чехов. Художество

Գրականություն խմբագրել

  • Чехов, А. П. Собрание сочинений: в 12 томах. Т. 4. [Рассказы], 1886. - М.: Государственное издательство художественной литературы, 1955. - 639 с.

Արտաքին հղումներ խմբագրել