Վարպետների տուն (Ուֆա)

Վարպետների տուն (ռուս.՝ Дом специалистов, Մասնագետների տուն, Дом на набережной[1]), բնակելի տուն Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում։ Տեղակայված է Լենինի և Զաքի Վալիդիի փողոցների անկյունում՝ Լենինի փողոց, տուն 2 հասցեում[2]։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Պատմության հուշարձան
Վարպետների տուն
Дом специалистов
Возле подземки.jpg
1-ին մասնաշենք
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇինարարБашжелдорстрой
Շինարարության սկիզբ1933 թվական
Շինարարության վերջ1942 թվական

ՊատմությունԽմբագրել

Վարպետների տունը հինգհարկանի բնակելի տուն է[3][4], որը կառուցվել է պոստկոնստրուկտիվիզմի ոճով[1] երկու փուլով. առաջին և երկրորդ մասնաշենքերը (Գեորգի Վագին[5], Ա. Ֆլոնով) կառուցվել են 1933-1937 թվականներին, իսկ երրորդը (Գենրիխ Տոպուզ և Պլեխանով)՝ 1942 թվականին[2]։ Շենքը կառուցել է Բաշերկճանշին (Башжелдорстрой) տրեստը[1]։ Շենքի կառուցման համար քանդվել են չորս բնակելի տներ[1]։

1932 թվականի մարտին հրապարավել է Խորհրդային Միության ԺԿԽ և ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշումը «Վարպետների համար տներ կառուցելու մասին», համաձայն որի՝ 1933 թվականին սկսվել է շենքի կառուցումը[1]։ Նախատեսվել է շենքը կառուցել 1932 թվականին, սակայն ճարտարապետների նախագիծը մշակման կարքի է ունեցել[1]։ Առաջին մասնաշենքը կառուցվել է 1936 թվականին[1], երկրորդը՝ 1937 թվականին, իսկ երրորդը, որ հարում է Սովետական փողոցին՝ 1942 թվականին[1]։ Շենքը շինարարությունն սկզբում կատարվել է դատապարտյալների ուժերով, իսկ շինարարությունն ավարտել են գերմանացի ռազմագերիները։ Առաջին մասնաշենքը կառուցվել է քանդված Հարության մայր տաճարի (ռուս.՝ Воскресенский собор) քարերով, որը եղել է քաղաքի գլխավոր տաճարը[1][6]։ Վարպետների տունը եղել է Հայրենական մեծ պատերազմից առաջ Ուֆայում կառուցված ամենամեծ կառույցը[7]։ Ներքին բակում կառուցել է շատրվան[1], և այնտեղ էլ տեղակայված է եղել երաժշտական դպրոց[8]։ Շենքի շինարարությունը մասամբ անավարտ է մինչ օրս․ առաջին և երկրորդ մասնաշենքերի շքամուտքերում կան վերելակի հորաններ, բայց վերելակները բացակայում են։ Ննջարաններն ունեն պատշգամի դուռ, բայց պատշգամբներ կաուցված չեն, ինչի պատճառով բնակիչներից ոմանք այդ դռները փակել են աղյուսե պատերով։ Պատշգամբների ու վերելակների բացակայությունը պայմանավորվա է տան շուտափույթ հանձնմամբ 1942 թվականին՝ Լենինգրադից տարհանված ինժեներների բնակեցումից առաջ[9]։

 
Վարպետների տուն

Ի սկզբանե տունը ներկված է եղել կանաչ, սակայն 2000 թվականին այն ներկվել է բեժագույն, ապա դեղին։

 
Հուշատախտակներ շենքի պատին

Տարբեր տարիների Վարպետների տանն ապրել են քաղաքում և հանրապետությունում հայտնի վաստակավոր անձինք, ինչի մասին վկայում են շենքի պատին տեղադրված հուշատախտակները։ Մասնավորապես Վարպետների տանն ապրել են գրողներ Գայնան Ամիրովը և Դաուտ Յուլտին, ՌԽՖՍՀ վաստակավոր բժիշկ Ն․ Բայտերյակովը, քիմիկոս Պյոտր Բուդնիկովը, ժողովրդական արտիստներ Գիմալետդին Մինգաժևը, Արսլան Մուբարյակովը և Գյուլլի Մուբարյակովան[10], բանաստեղծներ Ռաշիտ Նիգմատին, Սալյամ Գալիմովը և Պավլո Տիչինան[4], ակադեմիկոս Գենադի Ռոզենբերգը[11]։ Տան առաջին բնակիչների մեծ մասը դարձել են 1930-ական թվականների Ստալինյան բռնաճնշումների զոհ[6]։

1987 թվականին Բաշկիրայի ԻԽՍՀ մինիստրների խորհրդի հրահանգով շենքն անցել են պետության պահպանության տակ որպես պատմության հուշարձան[4][12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Настоящее рождается из прошлого»։ журнал «Уфа» №6 (91)։ июнь 2009։ Վերցված է 2013-12-19 
  2. 2,0 2,1 «Уфимский домострой»։ журнал «Уфа» №12 (145)։ декабрь 2013։ Վերցված է 2013-12-19 
  3. Башкирская АССР // Большая советская энциклопедия. Гл. ред. С. И. Вавилов. 2-е изд. Т. 4. Б — Березко. 1950. 644 стр., илл.; 54 л. илл. и карт.
  4. 4,0 4,1 4,2 Ю. Узиков Исторические памятники Уфы. — Уфа: Китап, 1999. — 286 с.
  5. Вагин Георгий Дмитриевич // Башкирская энциклопедия: В-Ж. — Уфа: Башкирская энциклопедия, 2005. — 622 с.
  6. 6,0 6,1 Ергин Ю. В. Ш. С. Абзанов — жертва тоталитарного сталинского режима(չաշխատող հղում). // История образования
  7. «Как строили большую Уфу»։ Уфимские ведомости №65 (671)։ 22 августа 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է 2013-12-19 
  8. От Дома специалистов до бульвара Ибрагимова
  9. «Дожить до ледохода»։ Журнал «Уфа» № 2 (87)։ февраль 2009։ Վերցված է 2013-12-19 
  10. «Коренные уфимцы»։ журнал «Уфа» №12 (145)։ декабрь 2013։ Վերցված է 2013-12-19 
  11. Усманов И. Ю. Библиография как диагноз // Бюл. "Самарская Лука: проблемы региональной и глобальной экологии. — 2009. — Т. 18. — №. 4. — С. 33-44.
  12. Распоряжение Совета Министров Башкирской АССР от 04.12.1987 № 393р «О памятниках, отнесенных к числу памятников истории, археологии и искусства» (вместе с «памятниками истории», «памятниками археологии», «памятниками искусства»)

ԳրականությունԽմբագրել

  • {{{заглавие}}} // Наше строительство. — М.: Госплан СССР, 1935. — В. 13-24. — Т. 7.