Վարիստոր (անգլ.՝ varistor, < variable)— փոփոխական և (resi) stor — ռեզիստոր), կիսահաղորդչային ռեզիստոր, որի էլեկտրական դիմադրությունը դրական և բացասական լարման ազդեցությամբ փոփոխվում է ոչ գծային օրենքով։

Վարիստոր

Պատրաստում խմբագրել

Վարիստորի պատրաստման համար օգտագործում են կարբիդ-սիլիցիումի փոշի և կապակցանյութեր (կավ, հեղուկ ապակի, լաքեր, խեժեր), որոնք մամլում են, կաղապարում և ապա եռակալում 1700 °C ջերմաստիճանի տակ։ Այնուհետև նմուշի մակերեսը մետաղապատում են և զոդում ելուստները։

Կիրառում խմբագրել

Կիրառվում է փոփոխական հոսանքի սարքերը իմպուլսային գերլարումից պաշտպանելու, լարումը և հոսանքը կայունացնելու և կարգավորելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։