Վարիկոնդ (անգլ.՝ varicond, variable — փոփոխական և cond(enser), կոնդենսատոր), սեգնետակերամիկական կոնդենսատոր, որի ունակության կախումը շրջադիրներին կիրառված էլեկտրական լարումից ունի խիստ արտահայտված ոչ գծային բնույթ։

Ունակություն խմբագրել

Վարիկոնդի ունակության անվանական արժեքը 10 պֆ-ից մինչև 1 մկֆ է, իսկ առավելագույն և սկզբնական ունակությունների հարաբերությունը՝ 2-ից մինչև 20։

Կիրառում խմբագրել

Վարիկոնդը կիրառում են հոսանքի և լարման պարամետրական կայունարարներում, հզորության և լարման ուժեղացուցիչներում, հաճախականությունների բազմապատկիչներում ու բաժանարարներում և այլուր։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։