Վարդգես Օվյան
Վարդգես Վազգենի Օվյան (նոյեմբերի 4, 1959, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988 թվականից, Վազգեն Օվյանի որդին։
Վարդգես Օվյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և հրապարակախոս |
Կրթություն | Արցախի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | «Ձմեռային սերենադ», «Մենախոսություն վերջին նստարանից», «Կարմիր ծաղկաթերթեր», «Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ» |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կայք | vardgesovyan.blogspot.am/p/blog-page_04.html |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1959 թվականի նոյեմբերի 4-ին՝ Ստեփանակերտում։ Ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1988 թ.-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Աշխատել է հանրապետական «Խորհրդային Ղարաբաղ» («Արցախ», «ԼՂ Հանրապետություն») պաշտոնաթերթում՝ որպես թղթակից, բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ։
1992—1993 թթ. միաժամանակ եղել է Ասկերանի շրջանի «Խաչեն» շրջանային թերթի խմբագիրը։
1994—1996 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ որպես քաղբաժնի սպա, ապա՝ «Մարտիկ» թերթի պատասխանատու քարտուղար։
1997—1998 թթ. որպես հրատարակչական կենտրոնի ղեկավար աշխատել է Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկությունում, 1999 թվականից՝ «10-րդ նահանգ», 2004—2006 թթ.՝ «Դեմո» հանրային թերթում՝ որպես պատասխանատու խմբագիր։
2009 թվականից «Նոր էջ» թերթի խմբագիրն է։
Տպագրվում է 1984 թվականից։ Հարյուրավոր պատմվածքների ու նովելների, դրամատիկական ստեղծագործությունների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Տպագրվում է հայաստանյան և ղարաբաղյան թերթերում[1][2][3]։
Տպագրված գրքերը
խմբագրել- Մենախոսություն վերջին նստարանից (պատմվածքներ), Ստեփանակերտ, 1995 թ., 128 էջ։
- Կիսատ պատմվածքներս, տղան և ուրիշներ (պատմվածքներ), Ստեփանակերտ, 2005 թ., 132 էջ։
- Ձմեռային սերենադ (նովելներ, պատմվածքներ, դրամատիկական ստեղծագործություններ), Ստեփանակերտ, 2005 թ., 256 էջ։
- Կարմիր ծաղկաթերթեր, (նովելներ, պատմվածքներ, դրամատիկական ստեղծագործություններ, հոդվածներ), Ստեփանակերտ, 2007 թ., 224 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, 2012 թ., էջ 286
- Կարմիր ծաղկաթերթեր, Ստեփանակերտ, 2007 թ., էջ 224