Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։


Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոս, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։

Վարդան Նավասարդյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Արիստակես
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծնվել է 1979 օգոստոսի 4
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Կրթություն Շիրակի թեմի Հոգևոր ընծայարան,
Գևորգյան Ճեմարան
Հոգևոր աստիճան Եպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թ. օգոստոսի 4, Երևանում, ավազանի անունը՝ Արիսակես։

Կրթություն խմբագրել

1986-1996 թթ. սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 ռուսական միջննակարգ դպրոցում,

1996-1997 թթ. ուսանել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում,

1997-2002 թթ. հոգևոր կրթությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

Հոգևոր աստիճան խմբագրել

1997 թ. դեկտեմբերի 24-ին ստացել է դպրական աստիճան՝ Գերաշնորհ Տեր Հուսիկ Արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ,

2001 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ` Գերաշնորհ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ,

2003 թ. փետրվարի 27-ին օծվել է կուսակրոն քահանա` Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ,

2013 թ. ապրիլի 6-ին ստացել է վարդապետական աստիճան` Գերաշնորհ Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ,

2014 թ. նոյեմբերի 16-ին ձեռնադրվել է եպիսկոպոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ծառայություն խմբագրել

2002-2005 թթ. ծառայել է Մայր Տաճարում` իբրև Լուսարարապետի օգնական,

2005-2008 թթ. ծառայել է Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմում` որպես առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Ս. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ,

2008-2019 թթ. զբաղեցրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնը,

2009-2019 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչը,

2009-2019 թթ. համակարգել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությունը Հայաստանում,

2012-2019 թթ. Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Էօրնեկեան մանկապարտեզի հոգևոր տեսուչ,

2015-2020 թթ. նախագահել է Երևանի Գ. Էմինի թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհուրրդը,

2017-2020 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ։

2020 թ. նորաստեղծ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։

Այլ տվյալներ խմբագրել

  • ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ,
  • ՀՀ ԿԳՆ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների անդամ,
  • Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնախմբի անդամ,
  • ECLOF հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
  • Լույսի սերունդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
  • Ինտերակտիվ կրթության զարգացում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է,
  • Էստոնիայի եկեղեցական խորհրդի անդամ է։

Պարգևներ խմբագրել

  • «Մովսես Խորենացի» մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Արտաքին հղումներ խմբագրել

Տեսանյութեր խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Սարկավագական ձեռնադրություն Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, Էջմիածին ամսագիր, 2001թ. ԺԲ, էջ 109,
  • Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվեցին հինգ նոր քահանաներ, Էջմիածին ամսագիր, 2003թ. Գ, էջ 107,
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մասնավոր վարդապետության աստիճանի արժանացած հոգեւորականներին, Էջմիածին ամսագիր, 2013թ. Դ, էջ 140,
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը եպիսկոպոսական ձեռնադրության առիթով, Էջմիածին ամսագիր, 2014թ. ԺԱ, էջ 11,
  • ՀՀ Նախագահի հրամանագիրը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին։