Վարդան Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Սերյոժայի Դավթյան (դեկտեմբերի 18, 1966, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ։
Վարդան Դավթյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կրթություն
խմբագրել- 1974-1984 թթ. - սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։
- 1984-1989 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1989-1991 թթ. - աշխատել է Գորիսի «Գամմա» սարքերի գործարանում որպես ինժեներ-տնտեսագետ։
- 1990-1994 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դասավանդել է «Էկոնոմիկա և կազմակերպում» առարկան։
- 1990-1994 թթ. - «Սյունիք» համալսարանում դասավանդել է «Բիզնես և կառավարում» առարկան։
- 1991-1993 թթ. – Գորիսի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1-ին կարգի մասնագետ։
- 1993-1998 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Գորիս քաղաքի սոցիալական ծառայության գլխավոր տեսուչ, ապա՝ տնօրեն։
- 1998-2006 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի Գորիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ։
- 2006-2011 թթ. - Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար։
- 2008-2014 թթ. - ՌԴ «Մինի Գրուպ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն։
- 2012 թ. - աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում որպես մասնագետ։
- 2012-2014 թթ. - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի խորհրդական, ֆինանսների և էկոնոմիկայի դեպարտամենտի գլխավոր մասնագետ։
- 2014 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Սյունիքի մարզպետի տեղակալ[1]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀՀ սոցիալական ապահովության նախարարի շնորհակալագիր (1996, 2003)։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Անկուսակցական է։