Վարդան Գրիգորյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Վարդան Արամի Գրիգորյան (ռուս.՝ Вардан Арамович Григорян, սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1]), հայազգի ռուսաստանցի ֆուտբոլիստ, պաշտպան։

Վարդան Գրիգորյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1985(1985-09-21)[1] (38 տարեկան)
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

Եղել է Աստրախանի «Վոլգար» ակումբի սան։ Որպես մեծահասակ կարիերան սկսել է «Վոլգարի» երկրորդ ակումբի կազմում։ ֆիզիկական կուլտուրայի խմբերի առաջնությունում անցկացրել է երկու մրցաշրջան (2002-2003)՝ մասնակցել 75 հանդիպման։ 2004 թվականից 10 տարի հանդես է եկել Աստրախանի մեկ այլ պրոֆեսիոնալ ակումբի՝ «Սուդոստրոիտելի» կազմում, որը 2008 թվականին վերանվանվել է «Աստրախան»։ Այդ ակումբում եղել է հիմնական կազմի խաղացող։ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբում անցկացնել է ավելի քան 250 հանդիպում։

2014-ի սկզբին տեղափոխվել է Հայաստանի Ալաշկերտ ակումբ։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային խաղը անցկացրել է 2014 թվականի մարտի 2-ին «Ուլիսի» դեմ՝ 24-րդ րոպեին փոխարինել է Հովհաննես Գրիգորյանին[2]։ 2013-2014 մրցաշրջանի գարնանային մրցաշրջանին մասնակցել է բարձրագույն խմբի 9 մրցախաղի։ Հաջորդ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ «Ալաշկերտի» երկրորդ կազմում հանդես է եկել նաև առաջին խմբում։

Ռուսաստան վերադառնալուց հետո ևս մեկ մրցաշրջան է անցկացրել «Աստրախանում»։ Ընդհանուր առմամբ, աստրախանյան ակումբում 281 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնություններում՝ խփել 16 գոլ, ինչպես նաև 12 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի գավաթներում։ «Աստրախանի» ռեկորդակիրն է ամբողջ պատմության ընթացքում անցկացրած խաղերի քանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել