Վարդան Արծկեցի, XIV դարի մանրանկարիչ, ապրել և ստեղծագործել է Արծկեում՝ Սքանչելագործի վանքում (Վասպուրական)։

Վարդան Արծկեցի
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ

Վարդան Արծկեցու ստեղծագործության դիմանկարն են կազմում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող երկու ձեռագիր Ավետարանները՝ N.N.4125 (1319 թ) և 7456 (XIV դար)։ Թեև երկրորդ ձեռագրի հիշատակարանը վնասված է, և հայտնի չէ ստեղծման կոնկրետ տարեթիվը, մասնագետները այն ևս թվագրում են 1319 թվականով։ Ավետարաններում Վարդանը իրեն գրիչ է անվանում, սակայն դրանցում առկա մանրանկարները ևս նրան են վերագրվում։ Վարդան Արծկեցու մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։ Նրա գեղանկարչական ոճը աղերսվում է Վասպուրականի մանրանկարչական դպրոցի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ արվեստին, ուստի ենթադրվում է, որ հավանաբար նրան էլ աշակերտել է[1]։

ԳրականությունԽմբագրել

  • Հայկական մանրանկարչություն: Վասպուրական (Ալբոմ), Երևան, 1976:
  • Հակոբյան Հրավարդ, Մանրանկարիչ Վարդան Արծկեցի. Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1984, № 5 . pp. 50–57

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 533: