Վարդան Այվազյան (իրավաբան)
Իրավաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Նորիկի Այվազյան (հունիսի 30, 1973), հայ իրավաբան-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ։
Վարդան Այվազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1973 (51 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | իրավաբան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1973 թվականի հունիսի 30-ին[1]։
Կրթություն
խմբագրել- 1990–1995, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
- 1995–1998, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում։ 1998 թվականի հունիսի 18-ին պաշտպանել է Թեկնածուական ատենախոսություն, թեման՝ «Մարդու կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում»։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1998)։
- 2001–2005, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում։
- 2003 թվականից, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ[1]։
Աշխատանքային փորձ
խմբագրել- 1996 մարտ–1998 հուլիս, աշխատել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական։
- 1997–2003, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ,
- 2003 թվականից, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Կարդում է «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք», «Մարդու իրավունքներ» դասընթացները։ Դոկտորական ատենախոսության թեման` «Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը սահմանադրաիրավական կարգավորման մեխանիզմում»[1]։
Մասնագիտական անդամակցություն
խմբագրել- 2004–2007, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։
- 1998 թվականից, Ժողովրդավարության և մարդու իրավունքների ազգային կենտրոնի վարչության անդամ։
- 1998 թվականից, ՀՀ իրավաբանների միության անդամ։
- 2000 թվականից, Փաստաբանների միջազգային միության անդամ։
- 2005 թվականից, ՀՀ փաստաբանական պալատի անդամ[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է[1]։