Արտակ Վարդանյան (քաղաքական գործիչ)

հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)

Արտակ Ալբերտի Վարդանյան (նոյեմբերի 24, 1966(1966-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (1998-1999)[1]։

Արտակ Վարդանյան
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1966(1966-11-24) (57 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Արտակ Վարդանյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 24-ին, Երևանում։ 1983-1988 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1988-1989 թվականներին Երևանի պետական համալսարանում եղել է լաբորանտ, հետագայում դասավանդել է նույն համալսարանում։ 1989-1990 թվականներին եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր մասնագետ, 1990-1993 թվականներին՝ «Հայարդշին» արտադրական միավորման բաժնի վարիչ։ 1993-1998 թվականներին աշխատել է բելառուսա-շվեյցարական «Բջջային հաղորդակցություններ» ձեռնարկության ղեկավար մարմնում, իսկ ավելի ուշ` որպես տնօրեն (Մինսկ)։ 1998-1999 թվականներին եղել է Հայաստանի փոստի և հեռահաղորդակցության նախարար, 1999 թվականից եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի Հայաստանի լիազոր ներկայացուցիչը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, MINISTRY OF HIGH-TECH INDUSTRY OF THE REPUBLIC OF ARMENIA,МИНИСТЕРСТВО ВЫСОКОТЕХНОЛОГИЧЕСКОЙ ПРОМЫШЛЕННОСТИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ». Նախկին նախարարներ | hti.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.(չաշխատող հղում)
  2. «Варданян Артак Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.